Ողջույն խմբագրել


  Բարի գալո՜ւստ։
  Welcome message in English
Ողջույն Ավշարյան Գերասիմ, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

 
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել՝ ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ – ջեօ ») 21։27, 7 Մարտի 2013 (UTC)

հաղորդագրությունը կարող եք հեռացնել, երբ ձեզ այլևս անհրաժեշտ չի

Համագործակցության հրավեր խմբագրել

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։25, 7 Մայիսի 2013 (UTC)

Հարգելի մասնակից, խնդրում եմ ստորագրել Համագործակցության էջում։ --Lilitik22 (քննարկում) 17:45, 10 Մայիսի 2013 (UTC)

հղումներ խմբագրել

Բարև Ձեզ, պարոն Ավշարյան։ Շնորհակալություն Վիքիպեդիայում Ձեր ահռելի ներդրման համար։ Նոր աչքի էի անցկացնում Ձեր խմբագրումները, ու նկատեցի, որ հղումներրի համար բավականին չարչարվում եք. [[Հայաստան|Հայաստանը]] հղումը կարելի է այսպես էլ անել [[Հայաստան]]ը, երկու դեպքում էլ նույն հղումն ենք ստանում (Հայաստանը և Հայաստանը)։ Մեծատառ/փոքրատառի դեպքում էլ կարող եք նույն՝ [[]] գործիքը օգտագործել ([[Հայրենիք]], [[հայրենիք]])։ [[|]] գործիքը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ ուղղակի գործ ենք ունենում հնչյունափոխության հետ։ Այսքանը։ Մաղթում եմ հաճելի խմբագրումներ։ --ջեօ  04։36, 13 Մայիսի 2013 (UTC)

Ստորակետ վերնագրից հետո խմբագրել

Հարգելի Ավշարյան Գերասիմ։ Շնորհակալությո՛ւն Ձեր ներդրումների համար։ Մի փոքրիկ հուշում միայն. Հայերեն Վիքիպեդիայում հոդվածի վերնագրից հետո դնում ենք ոչ թե բութ, այլ՝ ստորակետ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --Կաղապար:Մասնակից։Vacio/Ստորագրություն 19։19, 20 Մայիսի 2013 (UTC)

Բարև, հարգելի Կաղապար:Մասնակից։Vacio/Ստորագրություն! Անմիջապես ուղղվում եմ։ Իսկ օժանդակ բայի օգտագործումը պարտադ՞իր է թէ ոչ։ Իմ կարծիքով, կարելի է երեք ձևով գրել։ Օրինակ՝ 1) Իգոր Պրեսնյակով, ռուս կիթառահար 2) Իգոր Պրեսնյակով, ռուս կիթառահար է 3) Իգոր Պրեսնյակովը ռուս կիթառահար է։ ՞Որն է ավելի ճիշտ։ Ավշարյան Գերասիմ (քննարկում) 20։39, 20 Մայիսի 2013 (UTC)

Ներեցեք ներխուժման համար. ըստ իս, առանց օժանդակ բայի։ --ջեօ  20:47, 20 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել

Եղավ, շնորհակալություն, հարգելի ջեօ ։ Ավշարյան Գերասիմ (քննարկում) 21։37, 20 Մայիսի 2013 (UTC)

Վիքիմեդալ հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը մասնակցելու համար խմբագրել

  Վիքիմեդալ
Հարգելի Ավշարյան Գերասիմ, նվիրում եմ Ձեզ այս վիքիմեդալը՝ հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը մասնակցելու համար։ --Rob (քննարկում) 14։50, 24 Մայիսի 2013 (UTC)

Շնորհակալություն, հարգելի Rob

Վիքիմեդալ խմբագրել

  Վիքիմեդալ
Պարոն Ավշարյան, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրման համար։ --ջեօ  20։05, 24 Մայիսի 2013 (UTC)

Շնորհակալություն, հարգելի ջեօ 

Կատեգորավորման մի քանի խնդիր խմբագրել

Ողջույն Գերասիմ, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա և շնորհակալությո՛ւն ձեր ներդրումների համար։ Մի քանի նշում ավելացվող կատեգորիաների հետ կապված։

  1. Կատեգորիաները ավելացնելիս, նույն հոդվածը չպետք է լինի մի կատեգորիաների ծառի ճյուղի վրա երկու անգամ։ Օրինակ եթե հոդվածը «Ամերիկացի ֆանտաստ գրողներ» կատեգորիայում է, ապա էլ «Ֆանտաստ գրողներ» կամ «Ամերիկացի գրողներ» կատեգորիան չենք ավելացնում, քանի որ 1-ինը, արդեն իսկ 2-րդի և 3-րդի ենթակատեգորիան է։ Այլ կարեպ ասած, Կատեգորիաները, (ի տարբերություն թեգ/պիտակների և բանալի բառ/քիվորդների) չպետք է լինեն հնարավորինս շատ, այլ պետք է լինեն տվյալ մեկ ճյուղին ամենանեղ համապատասխանող մեկ կատեգորիայում։
  2. Կատեգորիայի ընտրությունը պետք է լինի հիմնավորված, մեքենան հնարավոր չի համարել հայտնագործություն, քանի որ մեքենան շատ ընդհանուր հասկացողություն է, նույնը էլեկտրոնիկան կամ նանոտեխնոլոգիան (դրանք լայն ոլորտներ են)։ Մայքորսոֆթ Վինդոուզը նույնպես հայտնագործություն հնարավոր չի համարել (այլապես ամեն նոր արտադրվող ավտոմեքենայի կամ համակարգչի մոդել/սերիա հայտնագործություն են), տիեզերագնացը՝ մասնագիտություն է, և այլն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 08։24, 25 Մայիսի 2013 (UTC)

Ցանկեր խմբագրել

Կրկին ողջույններ, քանի որ հոդվածները այբենական կարգով ներկայացնելու համար մենք ունենք հատուկ մշակված և հարմար տեխնիկական միջոց ի դեմս Կատեգորիաների, պարզապես հոդվածների այբենական ցանկով ցանկերը, ենթակա են հեռացման։ Տվյալ դեպքում Հայ նկարիչներ էջը, կրկնօրինակում է առանց նոր բան ավելացնելու, բայց շատացնելով աշխատանքը։ Ցանկերը պետք է պարունակեն ինչ–որ հավելյալ տեղեկություններ բացի էջերի հղումներից, կամ լինեն ներկայցված ոչ այբենական կարգով, կամ ժամանակվոր-աշխատանքային ցանկեր, որևէ թեմայով հոդվածներ գրելու համար, սակայն այդպիսիք նախընտրելի են ոչ թե հիմնական անվանտարածում, այլ «Վիքիպեդիա:Նախագիծ «ոլորտի անուն»/ենթաէջ» տեղում։ Հ․Գ․ Խնդրում եմ հոդվածներում խուսափել html/css կոդերից, քանի որ լայն լսարանին, դրանք հասկանալի չեն և վանող, և հետագայում դժվարո է այդ կոդին տիրություն անել։ Կարիքի դեպքում, պետք է ստեղծել կաղապարներ, ինչը լուծում է, նշված երկու հարցերը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10։24, 25 Մայիսի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի խմբագրել

 

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Ավշարյան Գերասիմ,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։