Կիմչիծիգե
김치찌개
կորեական խոհանոց
Տեսակտաք ուտեստ

Կիմչիծիգեն (կորեերեն՝ 김치찌개) կորեական խոհանոցի գլխավոր ուտեստներից մեկն է։ Այն կորեական ստյու է, որի մեջ ավելացնում են կիմչի՝ կծվության համար, և շոգեխաշում[1]: Այն ամենատարածված ստյուերից մեկն է, որոնցից են նաև Դդվենջանգծիգեն և Սունդուբուծիգեն:

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ Կիմչիծիգեն գոյություն է ունեցել նույն ժամանակ, երբ ծագել է Կիմչին, որը պատրաստվում է՝ օգտագործելով պղպեղ, կաղամբ, աղ և կարմիր պղպեղ: Կիմչիի շատ թթու և աղի լինելու դեպքում, ինչպես նաև ծավալը ավելացնելու համար այն եփում են ջրի մեջ, և ենթադրվում է, որ Կիմչիծիգեն հենց այդտեղից էլ առաջացել է: Ասում են, որ այն մուտք գործելով Կորեայի արքայական պալատի խոհանոց՝ կոչվեց «Կիմչիջոչի»:

 
Կիմչիծիգե թունայով

Բաղադրամասեր խմբագրել

Քանի որ բաղադրամասերը շատ պարզ են և հեշտ է պատրաստել, կորեական տներում շատ հաճախ է նկատվում: Կիմչիծիգեն պարունակում է կաղամբի կիմչի, բանջարեղեն, տոֆու, միս և ծովամթերք և այլն, բայց սովորաբար միսը և ծովամթերքը միաժամանակ չեն ներառվում: Հիմնականում խոզի միս են օգտագործում, իսկ տավարի միսը, քանի որ հեշտ պնդանում է, ընդհանուր առմամբ չի օգտագործվում: Ծովամթերքներից հիմնականում օգտագործում են թունա, իսկ երբեմն ՝ սայրա (ձկան տեսակ): Կորեական մյուս ուտեստների նման, կողմնակի ուտեստներն ու բրինձը մատուցվում են Կիմչիծիգեի հետ միասին: Ասում են՝ Կիմչիծիգեն եփելուց հետո կարմիր պղպեղ ավելացնելը բարելավում է համն ու գույնը:

Կիմչիծիգեն ինչ-որ չափով խմորված է լինում, այդ պատճառով թթու համ ունեցող կիմչի են օգտագործում, քանի որ նոր ներծծված Կիմչին յուրահատուկ համ չունի: Թթու Կիմչին կարելի է միանգամից ավելացնել, բայց եթե այն տապակվի յուղի մեջ, այն կարող է ավելի լավ համ տալ: Տապակելու համար հիմնականում օգտագործվում է քնջութի կամ պերիլայի յուղ: Եթե այն մատուցվում է խոզի մսով, նույնիսկ եթե խոզի ճարպն է տապակված, այն համեղ կլինի: Մսով կամ ծովամթերքով մատուցվելիս կարող ենք ավելացնել նաև սոյայի հատիկների (լոբու) մածուկ ՝ տհաճ հոտից ազատվելու համար: Նույն ազդեցությունը կարելի է ձեռք բերել ավեցնելով չոնգջու, սոջու և այլ կորեական խմիչքներ։ Տհաճ հոտից ազատվելու համար կարող ենք պատրաստման ժամանակ սխտոր և սոխ ավելացնել: Ինչպես նաև, շատ թթու Կիմչի օգտագործելու դեպքում նույնպես կարող ենք ազատվել տհաճ հոտից՝ առանց նշված բաղադրամասերն ավելացնելու: Եթե եփելու ժամանակ թթու համը չափից շատ ուժեղ է, կարող ենք ավելացնել շաքար ու աղ՝ համը էլ ավելի հարստացնելու համար:

Սնուցում խմբագրել

Սննդանյութերի քանակը ավելացնելու համար կարող ենք բացի Կիմչիից այլ բաղադրամասեր ավելացվել։ Կիմչին բարձր կրակի վրա եփելիս, կաթնաթթվային մանրէները ոչնչանում են, ուստի սննդարարությունը պակասում է: Բացի այդ, նատրիումի պարունակությունը շատ բարձր է Կիմչիի և այլ հավելումների պատճառով, ճարպի պարունակությունը նույնպես բարձր է տապակման համար օգտագործվող յուղի պատճառով:

Ծանոթագրություններ խմբագրել