Մասնակից:Voskanyan/Վաղինակ Աղաջանյան

Վաղինակ Ռազմիկի Աղաջանյան
22 ապրիլի, 1965 - 6 օգոստոսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թալիշ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Մաղավուզ, Մարտակերտի շրջան

Վաղինակ Աղաջանյան (22 ապրիլի, 1965, Թալիշ, Մարտակերտի շրջան - 6 օգոստոսի, 1992, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Վաղինակ Աղաջանյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 22-ին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1982 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում ստացել է կինոմեխանիկի մասնագիտություն։ Աշխատել է Ղարմետաքսկոմբինատի գործվածքային արտադրամասում՝ որպես ենթավարպետ։ 1992 թ. հուլիսից մասնակցել է մարտական գործողություններին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 6-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, դիակը չի հայտնաբերվել։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Ապրիլի 22 ծնունդներ Կատեգորիա:1965 ծնունդներ Կատեգորիա:Օգոստոսի 6 մահեր Կատեգորիա:1992 մահեր