Մասնակից:Voskanyan/Հարութ Առստամյան

Հարութ Կարմենի Առստամյան
4 հունիսի, 1974 - 4 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Պարգևներ

Հարութ Առստամյան (4 հունիսի, 1974, Ստեփանակերտ - 4 նոյեմբերի, 1992, Առաջաձոր, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Հարութ Առստամյանը ծնվել է 1974 թ. հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ղարմետաքսկոմբինատի գիշերօթիկ դպրոցը, ընդունվել Արցախի պետական համալսարան։ Երբ սկսվել է կենաց ու մահու պատերազմը, նա իր զինակիցների նման զենք է վերցրել ու կամավորագրվել ֆիդայական ջոկատներից մեկին։ Կրկժանից հետո տեղափոխվել է թիվ 2 վաշտը, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ Սարիբաբայից մինչև Մարտակերտ։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 4-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի մոտ գտնվող «Ճիլոտ» բարձունքում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Շոշ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հունիսի 4 ծնունդներ Կատեգորիա:1974 ծնունդներ Կատեգորիա:Նոյեմբերի 4 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ