Մասնակից:Voskanyan/Գառնիկ Ահարոնյան

Գառնիկ Ռոբերտի Ահարոնյան
Պատկեր:Գառնիկ Ահարոնյան.jpg
30 ապրիլի, 1972 - 22 հուլիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սզնեք, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Քյաթուկ, Ասկերանի շրջան
Պարգևներ

Գառնիկ Ահարոնյան (30 ապրիլի, 1972, Սզնեք, Ասկերանի շրջան - 22 հուլիսի, 1992, Քյաթուկ, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Ահարոնյանը ծնվել է 1972 թ. ապրիլի 30-ին Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ Ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Հեռավոր Արևելքի Բելագորսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո կամավորագրվել է Սզնեք գյուղի ջոկատին, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Սզնեք գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գառնիկ Ահարոնյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-20-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Ապրիլի 30 ծնունդներ Կատեգորիա:1972 ծնունդներ Կատեգորիա:Հուլիսի 22 մահեր Կատեգորիա:1992 մահեր