Արտիկ Վարդանի Աղասյան
1 մայիսի, 1970 - 4 հուլիսի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Աղդամի շրջան

Արտիկ Աղասյան (1 մայիսի, 1970, Ստեփանակերտ - 4 հուլիսի, 1993, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Արտիկ Աղասյանը ծնվել է 1970 թ. մայիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել արտադրական կոմբինատում, ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո անդամագրվել է կամավորական ջոկատում։ Ծառայել է Ասկերանի գնդում։ Մասնակցել է Մալիբեկլուի, Խոջալուի, Շուշիի ազատագրմանը։ Զոհվել է 1993 թ. հուլիսի 4-ին Աղդամի շրջանում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մայիսի 1 ծնունդներ Կատեգորիա:1970 ծնունդներ Կատեգորիա:Հուլիսի 4 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ