Մասնակից:Voskanyan/Արմո Առստամյան
Արմո Գրիգորիի Առստամյան | |
---|---|
15 օգոստոսի, 1954 - 5 ապրիլի, 1993 | |
Ծննդավայր | Գիշի, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Արցախ |
Արմո Առստամյան (15 օգոստոսի, 1954, Գիշի, Մարտունու շրջան - 5 ապրիլի, 1993, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն խմբագրել
Արմո Առստամյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 15-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում, ապա աշխատել Մարտունի քաղաքում։ Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թ-ից։ Մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 5-ին թիվ 17 դիրքում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Գիշիի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Օգոստոսի 15 ծնունդներ
Կատեգորիա:1954 ծնունդներ
Կատեգորիա:Ապրիլի 5 մահեր
Կատեգորիա:1993 մահեր