Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ17

Ֆրիդա Կալո դե Ռիվերա (իսպ.՝ Frida Kahlo de Rivera), կամ Մագդալենա դել Կարմեն Ֆրիդա Կալո ի Կալդերոն(իսպ.՝ Magdalena Carmen Frieda Kahlo Calderón) մեքսիկացի նկարչուհի առավել հայտնի իր ինքնանկարներով[1]:

Մեքսիկական մշակույթը և Մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովուրդների արվեստները նշանակալի ազդեցություն ուենցան նրա ստեղծագորությունների վրա: Ֆրիդա Կալոն գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ: Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասելէ սյուրռեալիստների շարքին: Ամբողջ կյանքում նա թույլ առողջություն ուներ: Վեց տարեկանից տառապում էր պոլիոմիելիտով ինչպես նաև դեռահաս տարքում ավտովթարի է ենթարկվել,որից հետո ստիպված է եղել բազմաթիվ վիրահատութունների ենթարկվել, որոնք լուրջ հետևանքներ են թողել նրա հետագա կյանքի վրա: 1929 թվականին նա ամուսնացել է նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Եվ ինչպես իր ամուսինը նա ևս սատարում էր Կոմունիստական կուսակցությանը [2]:

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդա Կալոն ծնվել է 1907 թվականի հուլիսի 6-ին Մեխիկոյի Կայոականե արվարձանում(հետագայում նա փոխում է իր ծննդյան տարեթիվը, որպեզի այն համընկնի Մեքսիական հեղափողության տարեթվի հետ՝ 1910 թվական[3]): Նրա հայրը լուսանկարիչ Գիլերմո Կալոն էր, ով ծնունդով Գերնանիայից էր: Ըստ տարածված վարկած, որը հիմնված է Ֆրիդայի պնդումների վրա նա հրեական ծագում ուներ, սակայն ըստ վերջին ուսումնասիրությունների նա ծագումով գերմանական լյութերական ընտանիքից էր, որը սերում էր դեռևս XVI դարից [4]: Իսկ մայրը ՝Մատիլդա Կալդերոնը մեքսիական և հնդկական ծագում ուներ[5]: Ֆրիդան տան երրորոդ երեխան էր: Վեց տարեկանում պոլիոմիելիտ է տարել իսկ հիվանդությունից հետո ամբողջ կյանքում մնացել է կաղ: Նրա աջ ոտքը ավելի բարակ էր ձախից ինչը իր ողջ կյանքի ընթացքում թաքցում էր երկար շրջազգեստների միջոցով [6][7]: Այդքան վաղ տարիքրից նրա պայքարը լիարժեք կյանքի համար կոփեցին Ֆրիդային: Ֆրիդա զբաղվել է բռնցքամարտով եւ այլ սպորտաձևերով: 15 տարեկանում նա ընդունվել է «Պերպատորիա» (Ազգային նախապատրաստական դպրոց), որը Մեխիկոյի լավագույն դպրոցներից մեկ էր համարվում: Նա ցանկանում էր ուսումնասիրել բժշկություն: Այդ դպրոցում սովորող 2000 աշակերտներից ընդհամենը 35 էին աղջիկ: Ֆրիդան միանգամից մեծ հեղինակություն է ձեռք բերում և ութ այլ աղջիկների հետ ստեղծում է Կաչուրաս փակ խումբը: Նրա պահվածքը հաճախ անվանում էին էպատաժային: Պերպատորիայում տեղի ունեցավ նրա և իր ապագա ամուսնու՝ հայտնի մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ առաջին հանդիպումը: Դիեգոն 1921-1923 թվականները աշխատել է դպրոցում «Արարում» որմնանակարի վրա:

18 տարեկան հասակում 1925 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆրիդա ավտեվթարի է ենթարկվում: Ֆրիդան և նրա ընկերը տուն էին ուղևորվում ավտոբուսով, որը հանկարծակի բախվեց տրոյլեբուսի: Ֆրիդան լուրջ վնասվածքներ ստացավ: Ողնաշարի եռակի կոտրվածք(գոտկատեղի շրջանում), անրակների կոտրվածք, ջարդված էր կողը, եռակի կոտրված էր կոնքը, աջ ոտքի 11 ոսկորները ջարդվածքներ։ Բացի դրանից վնասվել էրն նրա որովայն ու արգանդը ինչը ազդեց նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Նա մեկ տարի շարունակ գամված է եղել անկողնուն իսկ առողջական խնդիրները մնացին ամբողջ կյանքի ընթացքում։ Հետագայում նա տասնյակ վիրահատություններ տարավ և ամիսներով դուրս չեկավ հիվանդանոցից։ Նա չնայած իր ցանկությանը չկարողացավ մայրանալ։

Հենց ողբերգությունից հետո նա առաջին անգամ իր հորից խնդրեց վրձիններ ու ներկեր։ Հատուկ Ֆրդայի համար ստեղծեցին ենթաշրջանակ որպեսզի նա կարողանար պառկած նկարել և տեղադրեցին հայելի որպեսզի նա կարողանար տենել իրեն [8]։ Նրա առաջին նկարը ինքնկարն էր, որը պիտի կանխորոշեր նրա հետագա ստեղծագործական կյանքը.

«Ես նկանում եմ ինքս ինձ, քանի որ ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ մենության մեջ և ես այն թեման եմ, որին ամենից լավ եմ ճանաչում[9]։» 

1928 թվականին նա համալրեց Մեքսիական կոմունիստական կուսակցության շարքերը։ 1929 թվականին նա ամուսնացավ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ։ Դիեգոն 43 տարեկան էր իսկ Ֆրիդան 22: Երկու նկարիչներին ոչ միայն արվեստն էր կապում այլև քաղաքական՝ կոմունիստական հայացքները: Նրանց բուռն համատեղ կյանքը դարձել է լեգենդ: Տարիներ անց Ֆրիդան ասել է.

«Իմ կյանքում եղել է երկու. մեկը ՝ երթ ավտոբուսը բախվեց տրամվային , մյուսը՝ Դիեգոն:» 

1930-ական թվականնիերին Ֆրիդան որոշ ժամանակ ապրեց ԱՄՆ-ում, ուր աշխատում էր իր ամուսինը: Այդ հարկադրված երկար մնալը արտերկրում՝ զարգացած արդյունաբերական երկրում ստիպեց նրան ավելի սուր զգալ ազգային տարբերությունները: Այդ ժամանակից ի վեր Ֆրիդան առանձնահատուկ սիրով էր վերաբերվում մեքսիական ազգային մշակույթին[10], նա սկսեց հավաքել հին կիրառական արվեստի գործեր և նույնիսկ առօրյա կյանքում սկսեց կրել ազգային հագուստ: 1939 թվականին Փարիզ նրա ուղևորությունը, որտեղ Ֆրիդան դարձավ սենսիացիա մեքսիական թեմատիկ ցուցահանդեսին(նրա նկարներից մեկը ձեռք բերեց Լուվրի թանգարանը), ավելի զարգացրեց հայրենասիրության զգացումը: 1937 թվականին Դիեգոյի և Ֆրիդայի տանը կարճ ժամանակով ապաստան գտավ խորհրդային հեղափոխական գործիչ Լև Տրոցկին, որի հետ Ֆրդան սիրավեպ է ունեցել [11][12]: 1940-ական թվականներին Ֆրիդայի նկարները հայտնվում են մի շարք հայտնի ցուցահանդեսներում: Միևնույն ժամանակ սրվում է նկարչուհու առողջական վիճակը: Դեղորայքը և թմրանյութերը, որոնք կոչված էին նվազեցնելու ֆիզիկական տառապանքը, ազդում են նրա հոգեկան վիճակի վրա ինչը վառ արտացոլված է նրա Օրագրում, որը դարձել է պաշտամունքի առարկա իր երկրպագուների շրջանում: 1953 թվականին տեղի ունեցավ Ֆրիդայի առաջին անհատական ցուցահանդեսը իր հայրենքում՝ Գեղարվեստի պալատում Այդ ժամանակ Ֆրիդան արդեն չէր կարողանում վեր կենալ անկողնուց և ցուցականդեսի բացմանը նրան բերեցին հիվանդանոցային մախճակալի վրա[13]: Շուտով նրա մոտ սկսեց զարգանալ գանգրենա, որի պատճառով անդամահատեցին նրա աջ ոտքը՝ ծնկից ներքև [14]:

Ֆրիդա Կալոն մահացել է 1954 թվականի հուլիսի 13-ին թոքերի բորբոքումից: Իր մահից կարճ ժամանակ առաջ նա իր վերջին գրառումն էր թողել իր օրագրում. «Հուսով եմ, որ հեռացումս հաջող կլինի և ես այլևս չեմ վերադառնա»: Ֆրիդա Կալոյի ընկերներից մի քանիսը ենթադրում են, որ նա մահացել է գերդոզավորումից և որ նրա մահը կարող է պատահական չլինել[11]. Սակայն այս տարբերակը ապացուցված չէ, քանի որ դիրահերձում տեղի չի ունեցել: Ֆիրդա Կալոյի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Գեղարվեստի պալատում: Արարողությանը բացի Դիեգոյից ներկա էին նաև Մեքսիկայի նախագահ Կարդենաս ի դել Ռիոն և բազմաթիվ արվեստագետներ: 1955 թվականից սկսած Ֆիրդա Կալոյի «Կապույտ տունը» դարձավ թանգարան:

  1. name="БРЭ"Кало, Фрида // Большая российская энциклопедия. — 2008. — Т. 12. — С. 545. — ISBN 978-5-85270-343-9
  2. Lozano, Luis-Martín (2007), стр. 236(իսպ.)
  3. Hayden Herrera: Frida. Biographie de Frida Kahlo. Übersetzt aus dem Englischen von Philippe Beaudoin. Editions Anne Carrière, Paris 1996, S. 20.
  4. Frida Kahlo's father wasn't Jewish after all
  5. «Frida Kahlo (1907–1954), Mexican Painter». Biography. Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին. Վերցված է 2013-02-19-ին.
  6. Andrea, Kettenmann (1993). Frida Kahlo: Pain and Passion. Köln: Benedikt Taschen Verlag GmbH. էջ 3. ISBN 3-8228-9636-5.
  7. Budrys, Valmantas (2006). «Neurological Deficits in the Life and Work of Frida Kahlo». European Neurology. 55 (1): 4–10. doi:10.1159/000091136. ISSN (print), ISSN 1421-9913 (Online) 0014-3022 (print), ISSN 1421-9913 (Online). PMID 16432301. Վերցված է 2008-01-22-ին. {{cite journal}}: Check |issn= value (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)
  8. Cruz, Barbara (1996). Frida Kahlo: Portrait of a Mexican Painter. Berkeley Heights: Enslow. էջ 9. ISBN 0-89490-765-4.
  9. Andrea Kettenmann, Frida Kahlo. Frida Kahlo, 1907—1954: pain and passion page 27
  10. Karl, Ruhrberg (2000). Frida Kahlo: Art of the 20th Century: Painting, Sculpture, New Media, Photography. Köln: Benedikt Taschen Verlag GmbH. էջ 745. ISBN 3-8228-5907-9. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 Herrera, Hayden (1983). A Biography of Frida Kahlo. New York: HarperCollins. ISBN 978-0-06-008589-6.
  12. Мексика сохранила ценный ресурс для сериала о любви, обреченного на успех в России - ЭкоГрад, 02.12.2016
  13. Hayden Herrera: Frida. Biographie de Frida Kahlo. Übersetzt aus dem Englischen von Philippe Beaudoin. Editions Anne Carrière, Paris 1996, S. 9.
  14. Herrera, Hayden (1983). A Biography of Frida Kahlo. New York: HarperCollins. ISBN 978-0-06-008589-6