Մասնակից:Tsovinar Alexanian/Ավազարկղ5
«Կավե թռչուն» (բենգալերեն՝ মাটির ময়না, Matir Moina), բանգլադեշյան ֆիլմ, որը նկարահանվել է 2002 թվականին ռեժիսոր Տարիկա Մասուդայի կողմից։ Բանգլադեշի կողմից ներկայացված առաջին ֆիլմն է «Օսկար» մրցանակաբաշխությունում։ Կաննի կինոփառատոնում ստացել է FIPRESCI մրցանակ։
Բանգլադեշի կառավարությունը սկզբում արգելել է ֆիլմի ցուցադրությունը, քանի որ դա կարող է վիրավորվել մահմեդական բնակչության կրոնական զգացմունքները[1]: Սակայն ֆիլմի ռեժիսորը բողոքարկել է գրաքննության հանձնաժողովի վճիռը, ինչից հետո ֆիլմը հանվել է վարձույթի։
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960-ականների վերջերին Արևելյան Պակիստանի անկախության համար մղվող պատերազմին նախորդող խռովությունների ժամանակ։
Մի բարեպաշտ մարդ՝ Կազի անունով ուղարկում է իր որդի Անուին մեդրեսե։ Տղայի կրտսեր քույրը հիվանդանում է և մահանում, քանի որ Կազին հրաժարվում էր դեղամիջոցներ օգտագործել: Այս ժամանակահատվածում Անուն մեդրեսեում ընկերություն է անում Ռոկոնոմի հետ, որը տարօրիանակ տղա էր և չէր համապատասխանում խիստ կրոնական դպրոցին: Որպեսզի «բուժեն» Ռոկոնին, ուսուցիչները նրան ենթարկում են էկզորսիզմի՝ սուզվելով սառցե գետի մեջ: Հայրը նաև դադարեցնում է Անուի կապը հորեղբոր հետ, որը աշխարհիկ հայացքների տեր մտավորական էր։
Ընտանիքը ողբերգականդրության մեջ էր։ Չնայած դաժան, հակասական իրադարձություններին, Կազին դեռևս հավատում էր Պակիստանի կրոնական միասնությանը: Քաղաքական իրադարձությունների ավերիչ զարգացման պատճառով փոխում է քաղաքը, հերոսների կյանքը և ընտանիքի ներքին շարժը ինչպես նաև Կազիի դերը։, այդ թվում նաև պատրիարքի դերը:
Դերերում խմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Նուրուլ Իսլամ Բաբու | Անու |
Ռասուլ Ֆարազի | Ռոկոն |
Ջայանթա Չատոպադհայ | Անուի հայրը՝ Կազի Շահիբ |
Ռոկեյա Պրաչի | Անուի մայրը՝ Աիշա Բիբի |
Շոաեբ Իսլամ | Անուի հորեղբայրը՝ Միլոն |
Լամիսա Ռիմջիմ | Անուի քույրիկը՝ Ասմա |
Քննադատություն խմբագրել
Էլվիս Միտչելը իր վերլուծության մեջ գրել է, որ Թարիքա Մասուդան հավասարապես ոգեշնչված է բենգալյան Սաթյաջիտ Ռայի սառնարյունությամբ և իրանացի ռեժիսոր Աբաս Քիառոստամի աշխատանքով, որը հմտորեն օգտագործել է ծիսական վարքը, սոցիալական մեկնաբանություն տրամադրելու համար [3]: Variety ամսագրի թղթակից Դեյվիդ Ռունին նաև նշել է-ին, որ «սցենարում խելամտորեն օգտագործվում է ընտանեկան դրաման, որպեսզի արտացոլվի համազգային քաղաքական բևեռականությունը` պատմական համատեքստի հստակ և մատչելի ներկայացմամբ»[4]: Եվ առաջինը նշում է, որ Մասուդը մեղադրում է կրոնական մոլեռանդությանը, իսկ երկրորդն ուսումնասիրում է իսլամական հավատալիքների և զինված ուժերի միջև եղած հակամարտությունը, ապա Ջեյմի Ռասելը BBC-ի մեկնաբանությունում նշում է, որ ռեժիսորը քննադատում է իսլամի կարգավիճակը որպես ապրելակերպ և բնութագրում է մոլլաներին, որպես զանգվածային խարդախություն մատակարար[5]:
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Глиняная птица»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Глиняная птица»(անգլ.) на сайте Movie Review Query Engine