Սնուցման խանգարում, ոչ նորմալ սնվելու սովորույթներով դրսևորվող հոգեկան խանգարում, որը բացասական է անդրադառնում անձի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա[1]։ Այն ներառում է շատակերությունը, երբ մարդը ուտում է մեծ քանակի սնունդ կարճ ժամանակահատվածում, նյարդային անոռեքսիա, երբ ուտում են շատ քիչ և նրանք ունեն մարմնի ցածր քաշ, նյարդային բուլիմիա, երբ մարդը ուտում է ավելի շատ, իսկ հետո փորձում է ազատվել սննդից, Պիկա, երբ մարդը ուտում է ոչ պարենային ապրանքներ, ռումինացիայի խանգարում, երբ մարդը ործկում է, սննդի ընդունման մերժում/ սահմանափակում,երբ մարդը ունի սննդի նկատմամբ հետաքրքրության պակաս, և մի շարք այլ բնորոշ ուտելու և սնուցման խանգարումներ[1]։


Տագնապային խանգարումները, դեպրեսիան և թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահումը տարածված են սննդային խանգարում ունեցող մարդկանց շրջանում: Այս խանգարումները չեն ներառում ճարպակալունը[1]։

Սնուցման խանգարման պատճառները հստակ չեն[2]։ Ինչպես կենսաբանական, այնպես էլ միջավայրի գործոնները խաղում են իրենց որոշակի դերը[2][3]: Նիհարելու ձգտման մշակութային կատարելացումը, ինչպես համարվում է, նպաստող պայման է[2]։ Պարողների շուրջ 12%֊ը առնչվում են սննդային խանգարումների հետ[4]։ Նրանք, ովքեր ունեցել են սեռական բռնության, առավել հակված են սնուցման խանգարումների[4]։

Որոշ խանգարումներ, ինչպիսիք են պիկան և ռումինացիայի խանգարումները, հանդիպում են ավելի հաճախ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ[1]։ Միառժամանակ կարելի է ախտորոշել միայն մեկ սնուցման խանգարում[1]։

Բուժումը կարող է արդյունավետ լինել շատ սնուցման խանգարումների համար[3]։ Որպես կանոն, այն ներառում է խորհրդատվություն, ճիշտ սնունդ, բավարար քանակությամբ վարժություններ և սննդամթերքի մերժման ջանքերի կրճատում[3]: Հոսպիտալացում երբեմն անհրաժեշտ է[3]։ Դեղերը կարող են օգտագործվել որոշ համակցված ախտանիշների ժամանակ[3]։ Անոռեքսիայով մարդկանց շուրջ 70% - ը և բուլեմիայով մարդկանց 50% - ը վերականգնվում են հինգ տարվա ընթացքում[5]։ Բուժումը շատակերությունից ավելի բարդ է և ոչ հստակ 20% - ից 60% դեպքերում[5]։ Ինչպես անոռեքսիան այնպես էլ բուլեմիան բարձրացնում են մահվան վտանգը[5]։

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր տարի շատակերությումբ տառապում են կանանց շուրջ 1.6% - ը և տղամարդկանց 0,8% - ը[1]։ Ամեն տարի երիտասարդ կանանց շուրջ 0.4%֊ը տառապում է անոռեքսիայով, իսկ 1.3%֊ը բուլեմիայով[1]։ Ցանկացած պահի աշխարհում կանանց ավելի քան 4%֊ը ունեն անոռեքսիա, 2%֊ը բուլեմիա, 2%֊ը տառապում են շատակերությամբ[5]։ Անոռեքսիան և բուլեմիան կանանց մոտ 10 անգամ ավելի հաճախ են հանդիպում քան տղամարդկանց մոտ[1]։ Դրանք, որպես կանոն, սկասվում են ուշ մանկության կամ վաղ հասունության շրջանում[3]։ Այլ սնուցման խանգարումների աստիճանները հստակ չեն[1]։ Սնուցման խանգարումների աստիճանը քիչ զարգացած երկրներում, հավանաբար, կլինեն ավելի ցածր[6]։


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 American Psychiatry Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.). Arlington: American Psychiatric Publishing. էջեր 329–354. ISBN 978-0-89042-555-8.
  2. 2,0 2,1 2,2 Rikani, AA; Choudhry, Z; Choudhry, AM; Ikram, H; Asghar, MW; Kajal, D; Waheed, A; Mobassarah, NJ (October 2013). «A critique of the literature on etiology of eating disorders». Annals of Neurosciences. 20 (4): 157–61. doi:10.5214/ans.0972.7531.200409. PMC 4117136. PMID 25206042.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «What are Eating Disorders?». NIMH. Արխիվացված է օրիգինալից 23 May 2015-ին. Վերցված է 24 May 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 Chen, L; Murad, MH; Paras, ML; Colbenson, KM; Sattler, AL; Goranson, EN; Elamin, MB; Seime, RJ; Shinozaki, G; Prokop, LJ; Zirakzadeh, A (July 2010). «Sexual Abuse and Lifetime Diagnosis of Psychiatric Disorders: Systematic Review and Meta-analysis». Mayo Clinic Proceedings. 85 (7): 618–629. doi:10.4065/mcp.2009.0583. PMC 2894717. PMID 20458101.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Smink, FR; van Hoeken, D; Hoek, HW (November 2013). «Epidemiology, course, and outcome of eating disorders». Current Opinion in Psychiatry. 26 (6): 543–8. doi:10.1097/yco.0b013e328365a24f. PMID 24060914.
  6. Pike, KM; Hoek, HW; Dunne, PE (November 2014). «Cultural trends and eating disorders». Current Opinion in Psychiatry. 27 (6): 436–42. doi:10.1097/yco.0000000000000100. PMID 25211499.