Քեթրին Դոն Լանգ (անգլ․ Kathryn Dawn Lang, ), ավելի հայտնի է k.d. lang բեմական կեղծանվան տակ (նա հատուկ է իր ինիցիալներն ու ազգանունը գրում փոքրատառով)։ Նա կանադացի փոփ երաժշտության ու քանթրիի հեղինակ ու կատարող է։

Քեթրինը չորս «Գրեմմի» մրցանակ ունի։ Նա նաև հայտնի է որպես բուդդիստ, բուսակեր, կենդանիների իրավունքների համար պայքարող, բացահայտ լեսբուհի ու ԼԳԲՏ ակտիվիստ։ Նա 1988 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին ելույթ ունեցավ «Turn me round» երգով (Կալգարի, Կանադա): Իսկ 2010 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը նա հանդես եկավ Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգով՝ ի հիշատակ այդ օրը մահացած մարզիկի։ Քեթրինը տիրապետում է մեցցո-սոպրանո երգչական դիապազոնին[1]։

Պատանեկություն խմբագրել

Քեյ Դին ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 2-ին Էդմոնտոն քաղաքում, որը կանադական Ալբերտ գավառի մայրաքաղաքն է։ Նրա ծնողներն են Օդրի Ֆրեդերիկ Լանգն ու Ադամ Ֆրեդերիկ Լանգը։ Երբ Քեթրինը իննը ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Քոնսորտ, որտեղ նա մեծացել է կանադական պրերիաներում երկու քույրերի ու եղբոր հետ։ Նրա հայրը դեղատան սեփականատեր էր։ Նա գնաց ընտանիքից, երբ Քեթրինը տասներկու տարեկան էր։ Սովորելով դպրոցում, Քեթրինը տեգերի նետման ազգային հավաքականում էր։

k.d.lang-ի երաժիշտ դառնալու գործում մեծ դեր ունեցան նրա ծնողները․ «Մայրիկս բարեհաճ էր վերաբերվում իմ երաժշտական հակվածություններին։ Ամեն շաբաթ նա ուղարկում էր ինձ ու քրոջս կուսանոց երաժշտության դասերի։ Միանձնուհին, որը ինձ դաշնամուր էր դասավանդում, սովորություն ուներ խփել մատերիս քանոնով․․․»։

Դաշնամուրից հետո Քեյ Դիի մոտ հետաքրքրություն առաջացավ երգելու հանդեպ։ Սուրբ ծննդին նա ստացավ էլեկտրակիթառ, որպես նվեր ծնողների կողմից, ինչը նրան զարկ տվեց այն ոճի զարգացման համար, որը նրան տարբերում է ուրիշ կատարողներից։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Քեթրինը սկսում է հաճախել Red Deer քաղաքում պետական համակրթական Red Deer քոլեջը։ Այն ժամանակ նա հիացած էր Փեթսի Քլայնի կյանքով ու երաժշտությամբ ու ի վերջո նա որոշեց սկսել պրոֆեսիոնալ կատարողի կարիերա։ 1983 թվականի նա ստեղծեց Recline անունով խումբ ի հիշատակ քանթրի երգչուհի Փեթսի Քլայնին, ու նրանք ձայնագրեցին «Friday Dance Promenade» ալբոմը։ A Truly Western Experience ալբոմը թողարկվեց 1984 թվականին ու ստացավ մեծ հռչակ, գրավելով ամբողջ Կանադայի ուշադրությունը։ 1984 թվականի օգոստոսում Քեթրինը դարձավ այն երեք կանադացիներից մեկը, որոնք ընտրվեցին World Science Fair ներկայանալու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Basiliere, Aaron (26 September 2008). «Madeleine Peyroux: Half the Perfect World (2006)». All About Jazz. Վերցված է 17 July 2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել