Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ
Պատկեր:Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ.jpg
ՏեսակՄիջին մասնագիտական ուսումնական հաստատություն
Հիմնադրված է1957
Անվանված էՍարգիս Թևոսյան
ՏնօրենԱրշակ Թումանյան[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան, Լոռու մարզ
Հասցեք. Վանաձոր, Երևանյան խճուղի, 92
Կայքvspc.am

«Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ» (քոլեջի լրիվ անվանումը՝ «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն), միջին մասնագիտական ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում[2]:

Քոլեջի պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1957 թվականի օգոստոսի 9-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1986 թվականին կառավարության որոշմամբ սարքաշինական տեխնիկումը միացվել է Վանաձորում գործող քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումին և վերանվանվել պոլիտեխնիկում: Պոլիտեխնիկումի տնօրեն է նշանակվել Երևանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երկարամյա դասախոս, դոցենտ Վլադիմիր Մանվելյանը: Սակայն ավերիչ երկրաշարժն իր հետքը թողել է նաև պոլիտեխնիկումի վրա և այն գոյատևել է մինչև 2000 թվականը:

2000 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պոլիտեխնիկումը միացվել է քաղաքում գործող միակ` թիվ 47 պրոֆտեխնիկական ուսումնարանին՝ վերանվանվելով «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ»[3]։ Տնօրեն է նշանակվել մանկավարժ Բաղդասար Լոքյանը:

2007 թվականից սկսվել է քոլեջի համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի հետ: Տնօրեն Բ. Լոքյանի նախաձեռնությամբ և «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի աջակցությամբ քոլեջում կահավորվել և հիմնադրվել է կարի, վարսահարդարների, խոհարարների արհեստանոցները, համակարգչային կաբինետը, հիմնովին վերանորոգվել է շենքի տանիքը, ներդրվել է ջեռուցման համակարգը:

2010 թվականին տնօրեն Բ. Լոքյանն անցել է վաստակած հանգստին և տնօրեն է նշանակվել նույն քոլեջի երկարամյա փոխտնօրեն, Արշակ Թումանյանը: «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի աջակցությամբ բացվել է ատաղձագործական և ներքին հարդարման աշխատանքների արհեստանոցները:

Հիմնադրման օրվանից մինչ օրս կրթօջախն ընդգրկված է Հայաստանի կրթության ոլորտը ղեկավարող պետական գերատեսչության կառույցի կազմում:

Քոլեջն ունի իր անվանական հուշամեդալը, որին 2007 թվականից մինչ օրս արժանացել են բարերար Անուշավան Աբրահամյանը (2009 թվական), ՀՀ նկարիչների միության անդամ, քոլեջի աշխատակից Կարլեն Քոչինյանը (2011 թվական) և տնտեսագիտության դասախոս Ամալյա Հովհաննիսյանը (2012 թվական):

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի ուսանողական խորհուրդը համագործակցում է ինչպես քաղաքի մյուս ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների, այնպես էլ ՀԵՀ (Հայաստանի երիտասարդական հիմնադրամ) և ԼԵՍ (Լոռու Երիտասարդ Սերունդ) հասարակական կազմակերպությունների հետ:

Բաժիններ խմբագրել

Քոլեջում կրթությունն իրականացվում է երեք կրթական ծրագրերով` միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և լրացուցիչ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցումը կատարվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա բաժիններում:

Քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝

Միջին մասնագիտական կրթություն խմբագրել

  • Հաշվապահական հաշվառում
  • Նախադպրոցական կրթություն
  • Գրադարանային գործ
  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն խմբագրել

  • Ոսկերչություն
  • Կարի արտադրության տեխնոլոգիա

Լրացուցիչ խմբագրել

  • Վարսահարդարություն
  • Խոհարարություն
  • Ատաղձագործական, մանրահատակագործության, ապակեգործության աշխատանքներ
  • Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել