Son Melkumyan/Սերենադ
Ծանոթագրություններ

«Սերենադ» (Ցայգերգ), նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ: Նկարել է 1888 թվականին, կտավն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[1]:

Թեմատիկա խմբագրել

Ի թիվս Սուրենյանցի՝ արևելյան թեմատիկա ունեցող նկարների՝ «Սերենադ» կտավը ևս կատարված է պարսկական սիրո երգիչների ստեղծագործությունների ազդեցության տակ: Ընտրված վայրը Շիրազի նշանավոր Աֆիֆ-Աբադ այգու մի անկյունն է իր արևելյան ոճի գեղեցիկ ցանկապատով, դեպի վեր խոյացող, լուսնի լույսով ողողված մշտադալար նոճիներով[2]:

«Սերենադ» գործում Սուրենյանցի ստեղծագործական մտահղացման սահմաններն անհամեմատ լայն են, գեղարվեստական միջոցները պատճառաբանված են և իմաստալի, բովանդակությունը ավելի նպատակասլաց է և զգացմունքով լցված, նկարի հուզական ներգործության չափը ավելի մեծ է, նկարչի մտքի հասունությունը կատարյալ է: Ակնհայտ է, թե կյանքի ինչպիսի խոր ճանաչողությամբ է Սուրենյանցը պատկերել կենցաղային այս պարզ մոտիվը՝ դրսևորելով իրեն որպես նուրբ հոգեբան, որպես մարդկային քնքուշ զգացմունքներին խորամուխ նկարիչ[3]:

Արդեն այս կտավում առկա է Սուրենյանցի ողջ ստեղծագործությանը հատուկ, բնորոշ մի գիծ՝ հասնել իրերի նյութականության, իրերի ֆակտուրայի այնպիսի արտահայտչականության, որն իր գունային նուրբ անցումներով, տոնային լուծմամբ նպաստի նկարի ընդհանուր տրամադրության արտահայտմանը[2]:

Նկարագրություն խմբագրել

Պատկերի սյուժեն երիտասարդ զույգի սիրային ժամանցի մի մտերմիկ տեսարան է: Ժամադրության հանդիսավորությունն ավելի ընդգծելու համար նկարիչը նրանց զուգել է տոնական զգեստներով, որպես ժամադրավայր ընտրելով այգու մի լռիկ անկյուն՝ ջրավազանի ափին, զարդահյուս ցանկապատի մոտ: Աղջիկը նազանի կեցվածքով հենվել է ցանկապատին, և երջանկության ժպիտը դեմքին, ոգեշունչ հուզմունքով երգում է թերևս արևելյան սիրային պոեզիայից որևէ հատված ու սազով միաժամանակ նվագակցում:

Երիտասարդը, կլանված սիրուհու նվագով, տեղում քարացած լսում է: Սիրած էակի մոտիկությունը երջանկության զգացումով է համակել նրան: Նա կարծես թե կարկամել է տեղում ու սպասում է սիրուհու սիրերգի ավարտին: Յուրահատուկ ու գերազանց վարպետությամբ է Սուրենյանցը պատկերել ազգային տարազը[3]:

Աղբյուրներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022-07-11-ին. {{cite web}}: Text "Սերենադ (Ցայգերգ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».