Մասնակից:Sargsyan Amalya/Ավազարկղ
Ավարիս (/ˈævərᵻs/; Եգիպտ. ḥw.t wꜥr.t, երբեմն hut-waret; հին հունարեն՝ Αὔαρις, Auaris; հուն․՝ Άβαρις, Ávaris; արաբ․՝ حوّارة)[5] եգիպտական Հիքսոսի մայրաաքաղաքն էր, որը գտնվում էր ներկայիս Թել-էլ Դաբային հարակից Նիլ Դելտայի հյուսիսարեվելյան շրջանում:[6] Քանի որ Նիլի հիմական հատվածը գաղթել էր դեպի արևելք, իր դիրքը Եգիպտոսի դելտա էմպորիայի կենտրոնում դարձրեց այն առևտրի հիմնական մայրաքաղաք:[7] Այն օկուպացված է եղել մոտավորապես մ.թ.ա 18-րդ դարից մինչև Ահմոս I-ի գրավումը։
Ստուգաբանություն խմբագրել
Անունը Ք.ա. 2րդ դարում հավանաբար արտասանվել է *Ḥaʔət-Waʕrəʔ (շրջանի տունը) և համարվել է հողամասի վարչական բաժանման մայրաքաղաքը: Այսօր Hawara անունը գոյատեևում է հիշեցնելով Ֆայումի մուտքի մոտ գտնվող վայրը: Այլ կերպ, Կղեմես Ալեքսանդրացին այս քաղաքի անունը հիշատակել է որպես «Աթիրիա»։[8]
Պեղումներ խմբագրել
1885 թվականին շվեցարացի Էդուարդ Նավիլը սկսեց արաջին պեղումները Թել Էլ Դաբայի շրջակայքում։ 1941-1942 թվականներին եգիպտացի եգիպտագետ Լաբիբ Հաբաչին առաջինը առաջ քաշեց այն գաղափարը, որ այդ վայրը կարելի է նույնացնել Ավարիսի հետ: 1966-1969 թվականների միջակայքում և 1975 թվականից ի վեր տեղանքը պեղվել է ավստրիական հնագիտական ինստիտուտի կողմից:[9] Օգտագործելով ռադիոտեղորոշման տեխնոլոգիան՝ այնտեղի գիտնականները 2010 թվականին կարողացան բացահայտել քաղաքի ուրվագիծը՝ ներառյալ փողոցները, տները, նավահանգիստը և քաղաքի միջով անցնող Նեղոս գետի կողային թևը:[10]
Թել էլ-Դաբայի տարածքը, որը զբաղեցնում է մոտ 2 քառակուսի կիլոմետր տարածք, այսօր ավերակ է, սակայն պեղումները ցույց են տվել, որ ինչ-որ պահի այն եղել է լավ զարգացած առևտրի կենտրոն՝ առևտրային սեզոնի ընթացքում 300-ից ավել նավ սպասարկող զբաղված նավահանգստով:[11] Հիքսոսների ժամանակաշրջանում կառուցված տաճարում պեղված արտեֆակտները ապրանքներ են արտադրել ամբողջ Էգեյան աշխարհից: Տաճարն ունի նույնիսկ մինոյան պատի նկարներ, որոնք նման են Կրետեյում հայտնաբերված Կնոսոսի պալատի նկարներին: Տաճարի արևմուտքում պեղվել է նաև մի մեծ սալաքար դամբարան, որտեղ հայտնաբերվել են գերեզմանային իրեր, ինչպիսիք են` պղնձե թրերը։
Պատմություն խմբագրել
Տեղանքն ի սկզբանե հայտնաբերվել է Ամենեմհատ I-ի կողմից Նեղոսի արևելյան ճյուղում՝ Դելտայում: Ասիային մոտ լինելը, այն դարձրեց ասիական ներգաղթյալների համար հայտնի քաղաք: Այս ներգաղթյալներից շատերը Հրեաստանից էին և մշակութային առումով եգիպտականացված էին՝ օգտագործելով եգիպտական խեցեղեն, բայց նաև պահպանել էին իրենց սեփական մշակույթի բազմաթիվ ասպեկտներ, ինչպես երևում է ասիական տարբեր թաղումներից, ներառյալ սիրո-հուդայական ծագման զենքերը: Մի պալատական թաղամաս, ըստ երևույթին, լքված է եղել 13-րդ դինաստիայի ժամանակ համաճարակի հետեւանքով։[12] Ք.ա. 18-րդ դարում հիքսոսները գրավեցին Ստորին Եգիպտոսը և որպես իրենց մայրաքաղաք հաստատեցին Ավարիսը։ Կամոսը՝ տասնյոթերորդ դինաստիայի վերջին փարավոնը, պաշարեց Ավարիսը, բայց չկարողացավ հաղթել այնտեղ գտնվող հիքսոսներին։ Մի քանի տասնամյակ անց Ահմոս I-ը գրավեց Ավարիսը և տիրեց հիքսոսին: Թութմոսիդների կամ Նոր թագավորության ժամանակաշրջանին թվագրված քանանական ոճի արտեֆակտները վկայում են այն մասին, որ քաղաքի սեմական բնակչության զգալի մասը մնացել է իր բնակության վայրում՝ եգիպտացիների կողմից այն վերանվաճելուց հետո։ [13] Տասնութերորդ դինաստիայի վերջին փարավոնները հիմնեցին մայրաքաղաք Թեբեում և Ավարիսի պալատական համալիրը կարճ ժամանակով լքվեց, բայց տարածքները`ինչպիսիք են Սեթի տաճարը և Գ6 շրջանը մնացին տևական օկուպացման մեջ: [14] Հայտնի է նաև, որ Ավարիսի տեղամասը անցել է ընդմիջման միջով, որը թվագրվում է Ամենհոտեպ II-ի ժամանակներից հետո մինչև ուշ 18-րդ դարի դինաստիան: [15] Ռամզես II-ի Պի-Ռամզես քաղաքը մոտավորապես 2 կմ դեպի հյուսիս կառուցելուց հետո, Ավարիսը փոխարինվեց Պի-Ռամզեսի կողմից [16] և, այդպիսով, վերջնականապես լքվեց Ռամզեսի ժամանակաշրջանում:[17][18] Պի-Ռամզեսի բնակիչների կողմից Ավարիսի նախկին տեղամասի մեծ հատվածներն օգտագործվել են որպես գերեզմանոց և թաղման վայրեր[19] և դրա մի մասը` որպես գլխավոր ռազմածովային բազա,[20] մինչդեռ Ավարիսի նավահանգիստը շարունակել է օգտագործել «Ավարիս նավահանգիստ» տեղանունը Ռամզեսի ժամանակաշրջանում։ [21][22] «Ավարիս» անունը հիշատակվում է նաև Ք. ա. 13-րդ դարի վերջին Պապիրուս Սալիեր-ի առաջին հատորի մեջ: [23] Բացի այդ, «Ավարիս» տեղանունը հայտնի է նաև Մանեթոյին մ.թ.ա 3-րդ դարում, որը մեջբերում է Հովսեփոսը իր «Ապիոնի դեմ» 1.14-ում:[24]
Քաղաքային ժամանակագրություն խմբագրել
- Շերտերի դասավորվածություն IV
Ամենեմհեթ I-ը (12-րդ դինաստիա) ծրագրել է բնակավայր, Hutwaret անունով, որը գտնվում է 19-րդ Նոմում, մոտավորապես մ.թ.ա. 1930 թ: Այն փոքր եգիպտական քաղաք էր մինչև մ.թ.ա. մոտ 1830 թվականը, երբ սկսեց աճել քանանացիների ներգաղթով (Լևանտի միջին բրոնզի դար): Մ.թ.ա. 1800 թվականին այն շատ ավելի մեծ առևտրային գաղութ էր Եգիպտոսի վերահսկողության տակ: Հաջորդ 100 տարիների ընթացքում ներգաղթը մեծացրեց քաղաքի չափը: [25] Ավարիսում հայտնաբերվել են «Ռետջենու» անունով սկարաբաներ, որոնք նույնպես թվագրվում են 12-րդ դինաստիայի (մ.թ.ա. 1991-1802 թթ.).[26]
- Շերտերի դասավորվածություն III
Մոտ 1780 թվականին կառուցվել է Սեթի տաճարը։ Ավարիսում բնակվող քանանացիները եգիպտական Սեթ աստվածին համարում էին որպես քանանացիների աստված Հադադ։ Երկուսն էլ տիրապետում էին եղանակին։.[25]
- Շերտերի դասավորվածություն II
Մոտ 1700 մ.թ.ա. քաղաքի արևելյան մասում կառուցվել է քանանացի Աշերայի և եգիպտական Հաթորի տաճարային թաղամասը: 1700 թվականից սկսվում է սոցիալական շերտավորումը և առաջանում է էլիտա։ [25]
- Շերտերի դասավորվածություն I
1650թվականին գալիս են հիքսոսները և քաղաքը հասնում է 250 հա-ի: Ենթադրվում է, որ Ավարիսը եղել է աշխարհի ամենամեծ քաղաքը մ.թ.ա. 1670-1557 թվականներին: Մոտ 1550 թվականին կառուցվել է մեծ միջնաբերդ։ .[25]
Մինոյան կապ խմբագրել
Ավարիսը Իսրայելի Թել Կաբրիի և Սիրիայի Ալալախի հետ միասին ունի նաև մինոյան քաղաքակրթության պատմություն, որն այլապես բավականին հազվադեպ է Լևանտում: Ավստրիացի հնագետ և Թել Դաբա քաղաքի հողափոր Մանֆրեդ Բիետակը ենթադրում է, որ սերտ կապ է եղել Ավարիսի տիրակալների հետ, և որ որմնանկարներով պատկերված մեծ շենքը թույլ է տվել մինոացիներին ծիսական կյանք վարել Եգիպտոսում: Ֆրանսիացի հնագետ Իվ Դյուհուն առաջարկել է Նեղոսի դելտայի կղզում մինոյան «գաղութի» գոյությունը:[27]
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Candelora, Danielle. «The Hyksos». www.arce.org. American Research Center in Egypt.
- ↑ Roy, Jane (2011). The Politics of Trade: Egypt and Lower Nubia in the 4th Millennium BC (անգլերեն). BRILL. էջեր 291–292. ISBN 978-90-04-19610-0.
- ↑ "A head from a statue of an official dating to the 12th or 13th Dynasty (1802–1640 B.C.) sports the mushroom-shaped hairstyle commonly worn by non-Egyptian immigrants from western Asia such as the Hyksos." in «The Rulers of Foreign Lands - Archaeology Magazine». www.archaeology.org.
- ↑ Potts, Daniel T. (2012). A Companion to the Archaeology of the Ancient Near East (անգլերեն). John Wiley & Sons. էջ 841. ISBN 978-1-4443-6077-6.
- ↑ Holladay, John S. Jr. (1997) "The Eastern Nile Delta During the Hyksos and Pre-Hyksos Periods: Toward a Systemic/Socioeconomic Understanding", in Eliezer D. Oren (1997). The Hyksos: new historical and archaeological perspectives. University Museum, University of Pennsylvania. էջեր 183–252. ISBN 978-0-924171-46-8.
- ↑ Baines and Malek "Atlas of Ancient Egypt" p 15 nome list and map, p 167 enlarged map of the delta.
- ↑ Michael Grant (2005). The rise of the Greeks. Barnes & Noble Books. ISBN 978-0-7607-7000-9.
- ↑ 'And his remarks are to the following effect: Amosis, who lived in the time of the Argive Inachus, overthrew Athyria, as Ptolemy of Mendes [via Manetho] relates in his Chronology.' -- Clement of Alexandria 1.22
- ↑ «Tell el-Dab'a - History». Tell el-Dab'a-Homepage. Արխիվացված օրիգինալից 26 June 2010-ին. Վերցված է 2010-06-21-ին.
- ↑ «Ancient Egyptian city located in Nile Delta by radar». BBC News. 2010-06-21.
- ↑ Booth, C. (2005). The Hyksos Period in Egypt. Shire. էջ 40. ISBN 9780747806387. Վերցված է 2016-02-03-ին.
- ↑ Bietak, Manfred. "The Aftermath of the Hyksos in Avaris." Culture Contacts and the Making of Cultures: Papers in Homage to Itamar Even Zohar, by Rakefet Sela-Sheffy and Gideon Toury, Tel Aviv University- Unit of Culture Research, 2011, pp.19-65.
- ↑ Manfred Bietak and Irene Forstner-Muller. "The Topography of New Kingdom Avaris and Per-Ramesses", pp 27-28
- ↑ https://www.academia.edu/33394553/Manfred_Bietak_A_THUTMOSID_PALACE_PRECINCT_AT_PERU_NEFER_TELL_EL_DAB_A_in_M_Bietak_and_S_Prell_eds_Palaces_in_Ancient_Egypt_and_the_Ancient_Near_East_vol_I_Egypt_Contributions_to_the_Archaeology_of_Egypt_Nubia_and_the_Levant_V_Vienna_2018_231_257
- ↑ https://www.oeaw.ac.at/en/oeai/research/prehistory-wana-archaeology/archaeology-in-egypt-and-sudan/the-harbour-of-tell-el-daba
- ↑ Marc van de Mieroop, "A History of Ancient Egypt", 2021, p. 125.
- ↑ Manfred Bietak, The Palatial Precinct at the Nile Branch (Area H)
- ↑ Manfred Bietak, Nicola Math, and Vera Müller, “Report on the excavations of a Hyksos Palace of Tell el Dabᶜa/Avaris.” Ägypten und Levante 22/23 (2013): 15-35.
- ↑ Manfred Bietak, "Avaris/Tell el-Dab’a", p. 8.
- ↑ Manfred Bietak, "From Where Came the Hyksos and Where Did they go". In M. Marée (ed.), The Second Intermediate Period (Thirteenth - Seventeenth Dynasties): Current Research, Future Prospects, OLA 192, Leuven 2010: Peeters, p. 139.
- ↑ Manfred Bietak & Constance Van Ruden. "Contact Points: Avaris and Pi-Ramesse", pg 18
- ↑ Timothy Pottis, "Beyond the Nile: Egypt and the Classical World", p. 20
- ↑ James Pritchard, ANET, p. 231.
- ↑ Manfred Bietak. "Hyksos" in The Encyclopedia of Ancient History, First Edition. Edited by Roger S. Bagnall, Kai Brodersen, Craige B. Champion, Andrew Erskine, and Sabine, p. 3356.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 Bietak, M. «Tell-el-Daba - History». Tell el-Dabca. Վերցված է 30 November 2019-ին.
- ↑ Martin, Geoffrey T. (1998). «The Toponym Retjenu on a Scarab from Tell el-Dabʿa». Ägypten und Levante / Egypt and the Levant. 8: 109–112. ISSN 1015-5104. JSTOR 23786957.
- ↑ Duhoux, Yves (2003). Des minoens en Egypte? "Keftiou" et "les îles au milieu du Grand vert". Liège: Univ. Press. ISBN 90-429-1261-8.
Գրականություն խմբագրել
- Carl Nicholas Reeves (2000). Ancient Egypt: the great discoveries : a year-by-year chronicle. Thames & Hudson. ISBN 978-0-500-05105-4.
- Pierce, R.W., Entry on "Rameses" in Geoffrey W. Bromiley (June 1995). The International Standard Bible Encyclopedia: Q-Z. Vol. IV. Wm. B. Eerdmans Publishing. ISBN 978-0-8028-3784-4. Վերցված է 2010-11-27-ին.
- Manfred Bietak (1996). Avaris, the capital of the Hyksos: recent excavations at Tell el-Dabʻa. British Museum Press for the Trustees of the British Museum. ISBN 978-0-7141-0968-8.
- David Rohl (2010). The Lords Of Avaris. Random House. ISBN 978-1-4070-1092-2.
Արտաքին ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Sargsyan Amalya/Ավազարկղ կատեգորիայում։ |
- Tell el-Dabʿa Homepage - available in German and English
Նախորդող՝ Thebes |
Capital of Egypt 1785 BC - 1580 BC |
Հաջորդող՝ Thebes |
Կատեգորիա:Populated places established in the 2nd millennium BC Կատեգորիա:Populated places disestablished in the 2nd millennium BC Կատեգորիա:Cities in ancient Egypt Կատեգորիա:Hyksos cities in ancient Egypt Կատեգորիա:Archaeological sites in Egypt Կատեգորիա:Former populated places in Egypt Կատեգորիա:Nile Delta Կատեգորիա:Minoan archaeology Կատեգորիա:Tells (archaeology) Կատեգորիա:1885 archaeological discoveries Կատեգորիա:Former capitals of Egypt