Վազգեն Միքայելյան
|
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար
|
|
|
Կուսակցություն՝
|
անկուսակցական
|
Կրթություն՝
|
Աշխաբադի պոլիտեխնիկական տեխնիկում, ԱրՊՀ
|
Ծննդյան օր
|
օգոստոսի 25, 1962(1962-08-25) (61 տարեկան)
|
Վազգեն Բագրատի Միքայելյան (ծնվ. 25 Օգոստոսի, 1962թ, Ստեփանակերտ, ԼՂԻՄ) ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար[1]:
- Ծնվել է 1962թ. օգոստոսի 25 - ԼՂՀ (նախկինում՝ ԼՂԻՄ) քաղաք Ստեփանակերտում:
- 1986 թ. - ավարտել է Աշխաբադի պոլիտեխնիկական տեխնիկումը:
- ?? - ավարտել է Արցախի պետական համալսարանը:
- 1980-1981թթ. - ԼՂԻՄ պետավտոտեսչությանը կից գործող շինմոնտաժ-շահագործում վարչություն` բանվոր:
- 1981-1983թթ. - ծառայել է խորհրդային բանակում:
- 1983-1984թթ. - Կապիտալ շինարարության բաժին` վարորդ:
- 1984-1985թթ. - ուսմանը զուգահեռ, աշխատել է ավտոտեխսպասարկման կայանում` որպես գլխավոր մեխանիկ, իսկ 1986 թ.` կայանի պետ:
- 1990-1991թթ. - «Վաչո» ջոկատի անդամ:
- 1991-1992թթ. - ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հանձնարարակատար:
- 1992-1996թթ. - առանձին տրանսպորտային վաշտի հրամանատար, այնուհետև` ինքնապաշտպանության կոմիտեի ավտոծառայության պետ:
- 1996-1999թ. - ՊԲ վառելաքսուկային ծառայության պետ:
- 1999թ. - ՊԲ սպառազինության բաժնի պետ:
- 2000թ. - ՊԲ սպառազինության գծով հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, այնուհետև` սպառազինության շտաբի պետ:
- 2000թ.- զորացրվել է:
- 2000-2007թթ. - «Արցախերկսևմետ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն:
- 2007-2011թթ. - Ստեփանակերտի քաղաքապետ[2]:
- 2011-2012թթ - ԼՂՀ վարչապետի խորհրդական[3]:
- 2012-2013թթ. - ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ:
- 2013-2017թթ. - ԼՂՀ վարչապետի խորհրդական:
- 2017թ. սեպտեմբերի 25 - Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար[4]:
Կոչումներ և պարգևներ
խմբագրել
- Արցախյան շարժման առաջամարտիկներից է: Ունի փոխգնդապետի զինվորական կոչում:
Ծանոթագրություններ
խմբագրել