Մասնակից:Safi-iren/Շուշիի գորգերի թանգարան

Շուշիի գորգերի թանգարան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
ՎայրՇուշի
ՀիմնադիրՎարդան Ասծատրյան

[1]

Շուշիի գորգերի թանգարան, արցախյան հնագույն գորգերի և կարպետների թանգարան (բնական բրդից պատրաստված գորգեր), որը հիմնադրվել է 2011, բացվել՝ 2013 թվականներին Արցախի Հանարապետության Շուշի քաղաքում[2]:

Պատմություն խմբագրել

Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, ով աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիայից, Շվեյցարիայից, Ստամբուլից, Գերմանիայից գնել է հարյուրավոր գորգեր: Հետագայում դրանց նաև միացան Արցախի հայտնի գորգագործների հին գորգերը, որոնք բերվել էին Հայաստանի ու Արցախի տարբեր գյուղերից: Թանգարանն ունի երկու հիմնական շենք[3]: 2011 թվականին Շուշիում բացվեց թանգարան-հիմնադրամ, որի տարածքը տրամադրվեց շնորհիվ ամերիկյան հովանավորների կողմից: Այնուհետև 2012 թվականի օգոստոսին, մոսկվայաբնակ հովանավորի կողմից անհատույց տրամադրվեց համապատասխան շենք՝ որպես գորգերի թանգարան: Թանգարանում կան ոչ միայն արցախյան գորգեր, այլ նաեւ ավանդական արհեստների հին առարկաներ: Դրանք ուսումնասիրելուց հետո, տրվում է փորձագիտական գնահատական, անհրաժեշտության դեպքում՝ վերականգնվում, ապա ցուցադրվում են: Այսօր թանգարանն ունի շուրջ 300 գորգ, որոնք գործվել էին 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ: Դրանք հիմնականում արցախյան ավանդական գորգեր են: Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն:  Հավաքածուից վերականգնվել են առավել վնասված գորգերը: Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են նաեւ թուրքմենական եւ աֆղանական գորգերի օրինակներ, ինչպես նաեւ կան ռուսական մշակույթի որոշ արտեֆակտներ: 2013 թվականի օգոստոսին՝ թանգարան այցելած Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հայտարարեց, որ գորգերի թանգարանը զգալի աջակցություն է ցուցաբերում ազգային ավանդույթների եւ արժեքների պահպանման գործում, նպաստելով նաեւ Արցախում զբոսաշրջության առաջընթացին[4]:

  Դեռ մանկուց մեր տանը միշտ գորգեր եմ տեսել: Երիտասարդ տարիներից սկսել եմ հետաքրքրվել գորգերի ստեղծման պատմությամբ ու տարբեր հասցեատերերից հավաքել դրանք։ Մշտապես տատիցս, պապիցս ու ծնողներիցս լսել եմ բազմաթիվ պատմություններ, թե ինչպես էին թուրքերը հայկական գյուղերից հավաքում հին հայկական գորգերը, դրանք փոխանակում նորերով կամ այլ ապրանքով։ Ականատես եմ եղել, թե շատերն ինչպես էին թաքցնում իրենց տների հին գորգերը, իսկ որոշ մարդիկ էլ պարզապես կուլ էին տալիս նոր ապրանք ունենալու թուրքերի խայծը։ Այդպիսով` թուրքերը նպատակադրված ուզում էին ոչնչացնել գորգարվեստում հայկական ձեռագիրը՝ իրականացնելով հայերի հանդեպ պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այս թանգարանում է ցուցադրվում է նաև տատիս գործած գորգը՝ մեղուներով, փեթակներով․․․[5]:
- Վարդան Ասծատրյան
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Carpet museum opens in Shushi». https://news.am. 22.10.2013. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Շուշիի գորգերի թանգարանում մշտական ցուցադրության է ներկայացված 120 գորգ». https://www.panorama.am. 05/12/2017. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ». http://hushardzan.am. 05 / 12 / 2017. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Նախագահ Սահակյանն այցելել է Շուշի քաղաք». http://www.president.nkr.am. 2013-08-24. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  5. «Շուշիում բացվել է նոր գորգերի թանգարան». http://www.karabakh.travel. Հոկտեմբեր 22, 2013. {{cite web}}: External link in |website= (օգնություն)