Աշոտ Բախշիյան
ԱՀ գյուղատնտեսության նախարար
 29.05.2020
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարան, Արցախի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր հունվարի 29, 1979(1979-01-29) (45 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ
Զավակներ 2 որդի
 
Կայք՝ minagro.nkr.am

Աշոտ Օլեգի Բախշիյան (ծնվել է 29 հունվար, 1979 թվական, քաղաք Ստեփանակերտ) ԱՀ գյուղատնտեսության նախարար[1]:

Կենսագրություն խմբագրել

  • 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: *2001 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանի կողմից երկու անգամ պարգևատրվել է «Արժանիքների համար» մեդալով: *2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում: *1996-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:

Կարիերա խմբագրել

  • 2001 թվականին աշխատանքի է ընդունվել ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում որպես առաջատար խորհրդական: *2004 թվականին նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետի պաշտոնում, աշխատելով մինչև 2008 թվականի հունվարի 15-ը: *2008 թվականի հունվարի 15-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: *2011 թվականի հուլիսի 25-ին նշանակվել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: *2013 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնում՝ աշխատելով մինչև 2018 թվականի հունիսի 6-ը: *2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն». http://minagro.nkr.am/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)