Մասնակից:O'micron/Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր

Պետրոս I-ը

Իսրայել Օրու Ռուսական ծրագիր կամ Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր, բարեփոխումների ծրագիր է, որը կազմվել է Իսրայել Օրու կողմից և ներկայաացվել Ցարական Ռուսաստանին։

Պատմական ակնարկ խմբագրել

18-րդ դարի սկզբին Ռուսաստանը պայքար էր սկսել ինչպես Բալթիկ, այնպես էլ Սև և Կասպից ծովերի ափերին հաստատվելու համար։ 1701 թվականի ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I-ին (Պյոտր I) ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Նախատեսվում էր կազմակերպել 25 հազարանոց բանակ, որի մի մասը` 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան։ Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը։ Ենթադրվում էր Արևելյան Հայաստանի ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել երե բանակների միացյալ ուժերին։

Օրին Ռուսաստանում խմբագրել

Պետրոս I-ը, ով այդ ժամանակ զբաղված է Շվեդիայի դեմ մղվող Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կղբաղվի այդ հարցով։ Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպաններ ուղարկել Պարսկաստան։ Դեսպանության ղեկավար նշանակվեց Ի. Օրին։

Ծրագրի խախտումը խմբագրել

Անկանխատեսիորեն Հյուսիսային պատերազմը ուշ է ավարտվում և Ռուսաստանը դժվարությամբ է կարողանում հաղթել ֆինլանդական, նորվեգական և շվեդական զորքերին։ Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Պետրոս I-ը մահանում է։ Իսրայել Օրու ռուսական ծրագիրը մնում է թղթի վրա։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք