Տիեզերական հարմարվողականության համախտանիշ կամ Տիեզերական հիվանդություն, վիճակ, որի մեջ, տարբեր գնահատմամբ, լինում են տիեզերագնացների մեկ երրորդից[1] մեկ երկրորդ մասը[2]՝ անկշռության վիճակին հարմարվելու ժամանակ։ Ախտանիշներով վիճակը նման է ծովախտին․ ախորժակի անկում, գլխապտույտ, գլխացավ, թքարտադրության ուժեղացում, սրտխառնոց, երբմեն պատահում փսխում, տարածական պատրանքներ։ Այս բոլոր ազդեցությունները սովորաբար անցնում են թռիչքի 3-6 օրերից հետո[1]։

Պատճառներ խմբագրել

Այս խնդրի զարգցման պատճառներն են․

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Որոշ տիեզերագնացներ նմանտիպ վիճակում են լինում Երկիր վեադառնալու առաջին օրերին[1]։
  • Տհաճ զգացողութոյունները և ախտանիշները, կապված տիեզերական հարմարվողականության հետ, դասակարգվում են ըստ ծանրության։ Տիեզերագնացների 50%-ը զգում են միջին աստիճանի անհարմարություն (սրտխառնոց, գլխացավ, ապակողմնորոշում), մոտ 10%-ի մոտ լինում է ծանր ռեակցիա (փսխում, այլ ախտանիշներ, որոնք մարդուն հարմարվելու ընթացքում զրկում նորմալ աշխատելու հնարավորությունից)։
  • Անկշռության հանդեպ ռեակցիայի ԱՄՆ-ում գրանցված ամենածանր պատահարներից մեկը եղել է տիեզերագնաց (և ԱՄՆ-ի սենտոր) Ջեյք Գարնի թռիչքը 1985 թվականին «Սթեյս Շաթթլ» ծրագրով։ Տիեզերագնաց-սենատորը այնքան վատ էր իրեն զգում, որ NASA-ի իր գործընկեր պրոֆեսիոնալ տիեզերագնացների (հայտնի կոմիքսում մի հումորային տեսարանից հետո) կենցաղ մտավ հարմարվելու ժամանակ վիճակի ծանրության կատակային չափման միավոր՝ մեկ գարն։ Տիեզերագնցների մեծ մասը այդ սանդղակի 0․1 գարն անհարմարավետություն են զգում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гуровский Н. Н., Егоров А. Д. Некоторые проблемы космической медицины
  2. Quine, Tony Addicted to space: An appreciation of Anousheh Ansari, Part II(անգլ.) // Spaceflight : journal. — British Interplanetary Society (BIS), 2007. — Т. 49. — № 4. — С. 144. — ISSN 0038-6340.
  3. «Why Do Astronauts Suffer From Space Sickness?». ScienceDaily. 2008-05-23. Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին. Վերցված է 2011-10-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Interview with Dr. Robert Stevenson» (PDF). Johnson Space Center Oral History Project. 1999-05-13. էջ 35. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-08-31-ին. Վերցված է 2012-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)