Մասնակից:Muradyan Papin/Ավազարկղ/3
Գևորգ եպս. Սարոյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց Գևորգյան հոգևոր ճեմարան Քոնքորդիա քոլեջ (Նյու Յորք) Լիձի համալսարան (Մեծ Բրիտանիա) Օքսֆորդի համալսարան(Մեծ Բրիտանիա) | |
Գիտական աստիճան՝ | Պատմական գիտությունների թեկնածու | |
Գործունեություն՝ | Մասյացոտնի թեմի առաջնորդ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | հուլիսի 28, 1977 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Մարմարաշեն, Արարատի մարզ, Հայաստան |
Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան, Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ:
Կենսագրություն խմբագրել
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը՝ Արման) ծնվել է 1977 թ. Մասիս քաղաքում:
Կրթությունը և հոգևոր ծառայությունները խմբագրել
1983-1993 թթ. սովորել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցում: 1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում: 1998-1999 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան հոգեւոր ճեմարանում: 1999 թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի: 2000 թ. նշանակվել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնի նյութական պատասխանատու: 2000 թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքն ըստ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի» թեմայով: 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի` վերանվանվելով Գեւորգ աբեղա Սարոյան: 2002-2003 թթ. սովորել է Ընդհանուր հոգեբանություն եւ փիլիսոփայություն Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում: 2003-2005 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Լիձի համալսարանում` ստանալով աստվածաբանության եւ հովվագիտության բակալավրի աստիճան: 2005-2006 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան: 2006-2007 թթ. աշխատել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնում որպես փոխտնօրեն: 2007 թ. նշանակվել է Վազգենյան հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ, իսկ 2008- 2010 թթ. աշխատել է որպես տեսուչ: 2010 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Երվանդ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և նրա առնչությունները լիբերալ բողոքական դպրոցի հետ»[1] թեմայով: Նույն թվականին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ: 2010 թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ: 2011թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 2018թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ: 2021թ. հունվարին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշանակվել է նորաստեղծ Մասյացոտն թեմի առաջնորդ:
Աշխատություններ խմբագրել
- Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան[2]
- Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին: Բ. Խրատներ: / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան[3]
- Ընդհանուր եկեղեցական պատմություն: Հ. 1 - Հին եկեղեցի: / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան[4]
Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ: Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան[5]
Աստվածաբանություն: Հիմունքները: / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան [6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) և լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները: (Վարդապետական թեզ): / Գ. աբղ. Սարոյան». http://koha.etchmiadzinlibrary.am/. 2010. Վերցված է 20.12.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան». http://koha.etchmiadzinlibrary.am/. 2015. Վերցված է 20.12.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին: Բ. Խրատներ: / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան». http://koha.etchmiadzinlibrary.am/. 2008. Վերցված է 20.12.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ընդհանուր եկեղեցական պատմություն: Հ. 1 - Հին եկեղեցի: / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան». koha.etchmiadzinlibrary.am. 2013. Վերցված է 20.12.2021-ին.
- ↑ «Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ: Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան». http://koha.etchmiadzinlibrary.am/. 2009. 2009. Վերցված է 20.12.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Աստվածաբանություն: Հիմունքները: / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. Վերցված է 20.12.2021-ին.