Aston Martin DBS Superleggera բրենդի ներկայիս առաջատար մոդելը։

Aston Martin Lagonda Global Holdings plc, հանդիսանում է շքեղ սպորտային մեքենաների և զբոսաշրջային մեքենաների բրիտանական անկախ արտադրող: Հիմնադրվել է 1913 թվականին Լիոնել Մարտինի և Ռոբերտ Բեմֆորդի կողմից: 1947 թվականից սկսած, ղեկավարվելով Դևիդ Բրաունի կողմից, 1950-ական, 1960-ական թվականներին և 1964 թվականի գեղարվեստական կերպար Ջեյմս Բոնդի կողմից «Գոլդֆինգեր»  ֆիլմում DB5 մոդելի օգտագործման արդյունքում, այն սկսեց ասոցացվել թանկարժեք ճանապարհորդական մեքենաների հետ: Այս սպորտային մեքենաները համարվում են բրիտանական մշակույթի խորհրդանիշներ[1]: Aston Martin-ը, թագավորական հրամանով, 1982 թվականից հանդիսանում է Ուելսի արքայազնի մեքենաների մատակարարը[2]: Այն ունի ավելի քան 150  համաձայնագիր ավելի քան  50 երկրներում՝ 6 մայրցամաքների վրա, որը դարձնում է նրան ավտոմեքենաների գլոբալ ապրանքանիշ[3]: Ընկերությունը առք և վաճառք է անում Լոնդոնի ֆոնդային բորսայում և հանդիսանում է FTSE 250 ինդեքսի բաղադրիչ[4]:

Գլխամասային գրասենյակը և հիմնական արտադրամասը գտնվում են Գայդոնում, Jaguar Land Rover-ի զարգացման կենտրոններից մեկում՝ նախկին RAF V Bomber օդանավակայանի վայրում: Աստոն Մարտինի վերջին մեքենաներից մեկը անվանվել է Avro Vulcan ռմբակոծիչի պատվին[5]: Aston Martin-ը հայտարարել է գլոբալ շքեղության ապրանքանիշ դառնալու մտադրությունների մասին և աստիճանաբար ներգրավվում է տարբեր նախագծերի մեջ՝ ներառյալ արագընթաց նավակներ, հեծանիվներ, հագուստ և անշարժ գույքի զարգացում, նույնիսկ սուզանավեր[6] և օդանավեր, հիմնականում լիցենզավորման հիմունքներով[7][8][9][10][11][12]:

Պատմություն

խմբագրել

Aston Martin-ը 20–րդ դարի երրորդ քառորդից հետո ունեցել է բավականին դժվարին պատմություն, սակայն այն վայելել է նաև երկարատև հաջողությունների և կայունության շրջան: «Առաջին դարում մենք 7 անգամ սնանկացել ենք»,- Automotive News Europe-ին տված հարցազրույցում ասել է նոր գործադիր տնօրեն Էնդի Պալմերը: «Երկրորդ դարը նրա համար է, որպեսզի համոզվենք, որ դա այդպես չէ»[13]:  

Հիմնադրում

խմբագրել

Aston Martin-ը հիմնադրվել է 1913 թվականին, Լիոնել Մարտինի և Ռոբերտ Բեմֆորդի կողմից[14]: Մարտինը մասնակցում էր հատուկ ավտոարշավների Ասթոն Հիլ-ում՝ Ասթոն Քլինթոնից ոչ շատ հեռու, և արդյունքում զույգը որոշեց ստեղծել իրենց սեփական մեքենաները[15]:  Առաջին մեքենան, որը անվանվելու էր Aston Martin, ստեղծվել է Մարտինի կողմից, 4 ցիլինդր ունեցող Coventry-Simplex շարժիչը տեղադրելով 1908 թվականի Isotta Fraschini-ի շասիին[16][17]:

Նրանք տարածք ձեռք բերեցին Քենսինգթոնի Henniker Mews –ում[18] և 1915 թվականի մարտ ամսին արտադրեցին իրենց առաջին մեքենան: Արտադրությունը չէր կարող սկսվել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով և Մարտինը միացավ Ադմիրալդթին, իսկ Բեմֆորդը միացավ բանակի ծառայողական կորպուսին[19]:

Միջպատերազմական տարիները

խմբագրել
 
1924 տուրեր
 
1937 2լիտրանոց, բաց, 2/4-տեղանոց Speed մոդելը, Kop Hill 2010

Պատերազմից հետո նրանք գտան նոր տարածք Abingdon Road – ում Kensington և նախագծեցին նոր մեքենա: Բեմֆորդը լքեց 1920 թվականին և Bamford & Martin-ը «վերակենդանացավ» Count Louis Zborowski-ի ֆինանսավորմամբ:  1922 թվականին Bamford & Martin-ը արտադրեց ավտոմեքենաներ Ֆրանսիական Գրան Պրիին մասնակցելու համար, որոնք աշխարհի ռեկորդակիր դարձան արագության և դիմադրղականության մեջ Brooklands-ում[20]:

Մոտավորապես 55 մեքենաներ ստեղծվել էին վաճառքի համար երկու կոնֆիգուրացիաներում՝ երկար շասիով և կարճ շասիով: Bamford & Martin-ը սնանկ ճանաչվեց 1924 թվականին և Dorothea- ի, Lady Charnwood-ի կողմից, ով իր որդուն նշանակեց որպես ղեկավար: Bamford & Martin-ը նորից ֆինանսական դժվարություններ սկսեցին ունենալ արդեն 1925 թվականին և Մարտինը ստիպված էր վաճառել կազմակերպությունը (Բեմֆորդը արդեն լքել էր)[21]:

Ավելի ուշ` այդ տարի Bill Renwick, Augustus (Bert) Bertelli-ն և ներդրողները՝ ներառյալ Lady Charnwood –ը վերահսկողության տակ վերցրին բիզնեսը: Նրանք վերանվանեցին այն Aston Martin Motors- ի և տեղափոխեցին նախկին Whitehead Aircraft Limited` Ֆելթամում: Renwick-ը և Bertelli-ն մի քանի տարի համագործակցեցին և մշակեցին 4 ցիլինդրանոց շարժիչ՝ օգտագործելով Renwick-ի պատենտավորված կոնստրուկցիան, որոնք նրանք փորձարկեցին Enfield-Allday-ի շասիի վրա: Միակ "Renwick and Bertelli" սպորտային մեքենան "Buzzbox"-ը պահպանվում է մինչև այսօր[22]:


Զույգը մտադիր էր վաճառել իրենց շարժիչը ավտոմոբիլային արտադրողների, սակայն լսելով, որ Aston Martin- ը այլևս արտադրության մեջ չէ, հասկացան, որ կարող են օգուտ քաղել իրենց հեղինակությունից, որպեսզի սկսեն բոլորովին նոր մեքենայի արտադրություն[22]:

1926-ից 1937 թվականներին Բերտելին եղել է Aston Martins- ի նոր տեխնիկական տնօրենը և բոլոր մեքենաների (հայտնի որպես «Բերտելլիի մեքենաներ») դիզայները: Նրանք ներառել են 1½  լիտրանոց "T-type", "International", "Le Mans", "MKII"  և մրցարշավային ածանցյալը՝ "Ulster"-ը 2-լիտրանոց 15/98 և դրա մրցարշավային ածանցյալը՝  "Speed Model"-ը:  Դրանցից շատերը բաց երկտեղանի սպորտային մեքենաներ էին, որոնք մարմնավորել էր Բերտ Բերտալիի եղբայրը՝ Էնրիկոն: Երկար շասիով 4 տեղանի տուրիստական մեքենաները փոքր թիվ էին կազմում, ինչպես նաև արտադրվում էին դրոպհեդներ[22]:

Բերտելին այն քիչ սեփականատեր/արտադրող/վարորդներից մեկն էր, ով ձգտում էր մրցարշավների դուրս գալ իր մեքենաներով: «LM» մակնիշի ավտոմեքենաները շատ հաջողակ էին ազգային և միջազգային ավտոմրցարշավներում, այդ թվում Լե Մանշում տեղի ունեցածում[22]:

Ֆինանսական խնդիրները վարադարձան 1932 թվականին: Aston Martin- ը մեկ տարով փրկվեց Lance Prideaux Brune- ի կողմից, մինչև փոխանցելով Արթուր Սաթերլանդին: 1936-ին Aston Martin-ը որոշեց կենտրոնանալ ճանապարհային մեքենաներ արտադրելու վրա՝ արտադրելով ընդամենը 700 մեքենա, մինչև որ Երկրորդ համաշխարհային պատերազմը դադարեցրեց աշխատանքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտադրությունը թոխարինվեց օդանավի բաղադրիչների արտադրության[23][24]:

DB — Դևիդ  Բրաուն

խմբագրել
 
1958 Aston Martin DB Mark III

1947 թվականին Huddersfield gear և մետաղահատ հաստոցներ արտադրող David Brown Limited- ը գնեց Aston Martin- ը՝ փոխանցելով այն իր հսկողության տակ գտնվող Tractor Group- ին: Դեյվիդ Բրաունը դարձավ Aston Martin- ի վերջին փրկիչը[25]: Նա նաև ձեռք բերեց Lagonda- ի բիզնեսը առանց գործարանի՝ իր 2.6 լիտր W. O. Bentley- ի կողմից մշակված շարժիչի համար[26]: Lagonda- ն տեղափոխվեց Newport Pagnell- ին՝  կիսվելով իր շարժիչներով, ռեսուրսներով և արհեստանոցներով: Aston Martin- ը սկսեց արտադրեկ ավտոմեքենաների դասական «DB» շարքը[27]:

1950 թվականի ապրիլին նրանք հայտարարեցին, որ պլանավորում են Le Mans-ի պրոտոտիպի արտադրությունը, որը նախատեսվում էր անվանվել DB2[28], դրան հաջորդեց DB2 / 4-ը՝ 1953 թվականին, DB2 / 4 MkII- ը՝ 1955 թվականինին, DB Mark III- ը՝ 1957 թվականին և իտալական ոճով 3.7 L DB4-ը՝ 1958 թվականին[27]:

Չնայած այդ մոդելները օգնեցին Aston Martin –ն ստեղծել լավ մրցարշավային տոհմածառ, բայց DB4- ը առանձնացավ և 1963-ին զիջեց իր տեղը հայտնի DB5- ին: Aston- ը հավատարիմ մնաց իր մեծ զբոսաշրջային ոճին DB6 (1965-70) և DBS (1967-1972) արտադորությունների ժամանակ[27]:

1954 թ-ից մինչև 1965 թթ. այդ մեքենաների վեց գլանանոց շարժիչները նախագծվել են Տադեք Մարեքի կողմից[29]:

Aston Martin- ը հաճախ գտվնվում էր ֆինանսապես անկայուն վիճակի մեջ:  1972 թ.-ին Դեյվիդ Բրաունն իր ամբողջ պարտքը՝ ավելի քան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ, մարեց և վաճառեց Բիրմինիգհեմի կողմից կառավարվող Company Developments-ին՝ ներդրումային բանկի կոնսորցիումի, որը ղեկավարվում էր հաշվապահ Ուիլյամ Ուիլսոնի կողմից, 101 ֆունտ ստեռլինգով[30]: Ավելի մանրամասն այս ժամանակահատվածի մասին կարելի է կարդալ Ուիլլսոնի կենսագրության մեջ: Համաշխարհային ճգնաժամը, աշխատանքային կապիտալի պակասն և դժավարությունը ստեղծելու այնպիսի շարժիչ, որը կբավարարեր Կալիֆորնիայի exhaust emission-ի պահանջները, այն դադարեցրեց ընկերության վաճառքը ԱՄՆ-ում, 1974 թ. վերջում կրկին Aston Martin- ին  «բանտարկեց»: Ընկերությունը աշխատանքի էր ընդունել 460 աշխատողի, երբ արտադրամասը փակվեց[31]:

Sprague and Curtis

խմբագրել

Բիզնեսը վաճառվել է 1975 թ. ապրիլին 1.05 մլն ֆունտ ստեռլինգով, հյուսիսամերիկյան գործարարներ Peter Sprague-ին` National Semiconductor-ից,  George Minden[32]-ին և լոնդոնյան գործարար Jeremy Turner-ին, ով պնդում էր, որ Aston Martin-ը պահպանվի բրիտանացիների ձեռքում[33]: Հետագայում Sprague- ը պնդում էր, որ նա սիրահարվել է գործարանին, այլ ոչ թե մեքենաներին, աշխատուժի նվիրվածությանը և արհեստավարժությանը:

Վեց ամիս հետո, 1975 թ. սեպտեմբեր ամսին, նախորդ դեկտեմբերին փակված գործարանը վերաբացվեց որպես Aston Martin Lagonda Limited իր նոր սեփականատերով՝ ունենալով 100 աշխատակիցներ և նախատեսելով աշխատակազմի թիվը դարձնել 250,  մինչ 1975 թվականը[31]: 1976 թ. հունվարին AML- ն հայտարարեց, որ այն ստացել է պատվերներ ԱՄՆ-ից 150 ավտոմեքենաների համար, 100-ը `այլ շուկաների և 80-ը` ճապոնական ներմուծող գործակալության կողմից[34]:

Նոր սեփականատերերը օգնեցին Aston Martin- ին `արդիականացնելով իր շարքը՝ 1977-ին ներկայացնելով V8 Vantage- ը, 1978-ին փոխարկելի Վոլանտերը և 1980-ին William Towns-ի կողմից առաջարկված ոճով Bulldog-ը: Towns-ը նախագծեց նոր Lagonda-ի սրահը, հիմնված V8 մոդելի վրա[35]:

Քերթիսը, ով Aston Martin-ի 42% բաժնեմասի սեփականատերն էր[36], նույնպես մտցրեց ուղղակի փոփոխություն հաճախորդների շրջանում՝ սովորական ֆանատիկ հաճախորդներին փոխարինելով հաջողակ երիտասարդ ամուսնացած գործարարներով: Դա տեղի ունեցավ գների մոտ 25 տոկոս թանկացման հաշվին[37]: Կասկած կար, որ AML- ը մտադիր էր գնել իտալական Lamborghini ընկերությունը[38]:

1981 թ. հունվարին, երբ ըկերության վիճակի բարելավման համար բավարար գործընկերներ չկային, Ալան Կուրտիսը և Պիտեր Սփրագը հայտարարեցին, որ նրանք երբեք չեն ցանկացել երկար պահպանել Aston Martin Lagonda- ի ֆինանսական իրենց մասնաբաժինները և դրանք մտադիր են վաճառել Pace Petroleum- ին և  Victor Gauntlett - ին: Սփրագը և Կուրտիսը նշեցին, որ իրենց սեփականության ներքո AML- ի ֆինանսական վիճակը բարելավվել է այնչափ, որ  MG- ի առաջարկը հնարավոր էր լինել[39]:

Gauntlett- ը Pace Petroleum- միջոցով 1980 թ.-ին 500.000 ֆունտ ստեռլինգով գնեց Aston Martin- ի 12.5% բաժնեմասը՝ Tim Heatley- ի հետ ունենալով նմանատիպ մասնաբաժին: Pace- ը եւ CHI- ն դարձան 50/50 սեփականատեր 1981 թ. սկզբին, Gauntlett-ը գործադիր տնօրեն: Gauntlett- ը նաեւ գլխավորեց վաճառքի թիմը և որոշ զարգացումից և հրապարակայնությունից հետո, երբ Lagonda- ն դարձավ աշխարհի ամենաարագ չորս տեղանոց մեքենան, կարողացավ վաճառել մեքենան Օմանում, Քուվեյթում եւ Քաթարում[40]:

1982 թ. Aston Martin- ին  շնորհվել է արքայական օրդերը՝ Ուելսի արքայազնի կողմից[2]:

Հասկանալով, որ որոշ ժամանակ կպահանջվի Aston Martin-ի նոր արտադրանքների մշակման համար, նրանք ստեղծեցին ինժեներական սպասարկման դուստր ընկերություն՝ այլ ընկերությունների համար ավտոմոբիլային արտադրանք մշակելու համար: Որոշվել է օգտագործել Salmons & Son առևտրային անունը:

Քանի որ առևտուրը նավթային շուկայում խստացավ և Aston Martin- ը պահանջում էր ավելի շատ ժամանակ եւ գումար, Gauntlett- ը համաձայնեց վաճառել Hays / Pace- ը Քուվեյթի Ներդրումային գրասենյակին 1983 թ. սեպտեմբերին: Քանի որ Aston Martin- ն պահանջում էր ավելի մեծ ներդրումներ, նա նաև համաձայնեց իր բաժնետոմսերի մի մասը վաճառել Peter Livanos-ին՝ ամերիկյան ներկրողին և հունական փոխադրումների բիզնեսի մագնատին, ով ներդրում արեց իր և Nick and John Papanicolaou-ի համատեղ կազմակերպության՝ ALL Inc-ի միջոցով: Gauntlett- ը մնաց AML նախագահ և ընկերության 55% բաժնեմասը պատկանում էր ALL- ին: Այդ հարաբերությունները ավարտվեցին այն ժամանակ, երբ ALL-ը փորձում էր գնել AML-ի ավելի մեծ մասնաբաժինը: 1984 թ.-ին Papanicolaou- ի Titan կոչվող առաքման բիզնեսը դժվարին իրավիճակում էր, և Լիվանոսի հայրը Ջորջը գնեց  Papanicolaou- ի բաժնետոմսերը ALL-ում, իսկ Gauntlett կրկին դարձավ բաժնետեր՝ փեռք բերելով AML-ի բաժնետոնսերի 25%-ը[40]:

Aston Martin-ին անհրաժեշտ էին միջոցներ երկարաժամկետ հատվածում գոյատևելու համար: 1987 թվականի մայիսին, Gauntlett-ը և   Prince Michael of Kent-ը գտնվում էին Mille Miglia-ի հիմնադրի կնոջ՝ Contessa Maggi-ի տանը: Մեկ այլ հյուրն էր Ford of Europe փոխնախագահ Ուոլթեր Հայեսը: Չնայած նախորդիվ AC Cars- ի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, Hayes- ը տեսնում էր բրենդի ներուժը և բանակցությունները բերեցին նրան, որ 1987 թ.-ի սեպտեմբերին Ford-ը ձեռք կբերի  ընկերության բաժնետոմսերի մասնաբաժին[41]: 1988 թվականին 20 տարվա ընթացքում արտադրելով մոտ 5000 ավտոմեքենա, վերականգնելով տնտեսություն վիճակը և սահմանափակ թողարկում ծավալներ ունեցող Vantage- ի և 52 Volante Zagato Coupés-ի հաջող վաճառք, յուրաքանճյուրը £ 86,000-ով,  Aston Martin- ը վերջապես դադարեց հին V8- ի արտադրությունը և  ներկայացրեց նոր Virage[42]:

Թեև Gauntlett-ը  պայմանագրային համապատասխան պետք է մնար որպես նախագահ երկու տարի, նրա մրցարշավի հետաքրքրությունները բերեցին սպորտային  մեքենաների մասնակցությունը մրցարշավերում և արդյունքում ունեցան ահմանափակ եվրոպական հաջողության 1989 թվականին: Քանի որ DB7- ի սկզբնական շրջանի համար պահանջում էր մեծ տեխնիկական ներդրում, Ford- ը համաձայնեց ամբողջությամբ վերահսկել Aston Martin-ը, իսկ Gauntlett- ը Aston Martin- ի նախագահությունը 1991 թվականին հանձնեց Hayes- ին[43]: 1992 թ-ին հայտարարվեց Virage –ի բարձրակարգ տարբերակը, որը կոչվում էր Vantage, և հաջորդ տարի «Aston Martin» - ը թարմացրեց DB- ի շարքը, հայտարարելով DB7- ի մասին[44]:

 
Aston Martin V8 Vantage-ը՝The Living Daylights-ից

Ford Motor Company

խմբագրել

Ford-ը ընդգրկեց Aston Martin-ը Premier Automotive Group-ում, ներդրումներ կատարեց նոր արտադրության համար և ընդլայնեց արտադրությունը: 1994 թվականին Ford-ը բացեց նոր արտադրամաս Բլոքսհեմի Banbury Road-ում՝ արտադրելու համար DB7-ը: 1995 թվականին Աստոն Մարտինը ռեկորդային քանակությամբ արտադրեց 700 մեքենա: Մինչև Ford-ի ժամանակաշրջանը, մեքենաները պատրաստվում էին ձեռքով՝ ինչպես անգլիական անիվը: 1998 թվականին ստեղծվեց 2000-երերդ DB7-ը, իսկ 2002 թվականին՝ 6000-երորդը՝ գերազանցելով մինչ այդ արտադրված DB-ի սերաները:

Մոդելները

խմբագրել

Նախապատերազմական դարաշրջանը

խմբագրել
  • 1921–1925 Aston Martin Standard Sports
  • 1927–1932 Aston Martin First Series
  • 1929–1932 Aston Martin International
  • 1932–1932 Aston Martin International Le Mans
  • 1932–1934 Aston Martin Le Mans
  • 1933–1934 Aston Martin 12/50 Standard
  • 1934–1936 Aston Martin Mk II
  • 1934–1936 Aston Martin Ulster
  • 1936–1940 Aston Martin 2-litre Speed Models (23 built) The last 8 were fitted with C-type bodywork
  • 1937–1939 Aston Martin 15/98

Հետպատերազմական դարաշրջանը և GT մեքենաները, David Brown դարաշրջանը

խմբագրել

Ներկայիս մոդելները

խմբագրել

Սպասվող մոդելները

խմբագրել


Մոտորսպորտ

խմբագրել
 
DBR1/2-ը Goodwood Festival of Speed 2009-ին
 
Aston Martin DBR9

Ռալլի մեքենաներ (հետպատերազմյան)

խմբագրել

Ֆորմուլա Մեկ-ի աշխարհի առաջնության արդյունքները

խմբագրել

(key)

Տարի Շասսի Շաիժիչ Տեսակ Վարորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Միավորներ WCC
1959 Aston Martin DBR4 Aston Martin L6 Avon
Dunlop
MON 500 NED FRA GBR GER POR ITA USA 0 NC
{{{2}}} Roy Salvadori Ret 6 6 Ret
  Carroll Shelby Ret Ret 8 10
1960 Aston Martin DBR4 Aston Martin L6 Dunlop ARG MON 500 NED BEL FRA GBR POR ITA USA 0 NC
{{{2}}} Roy Salvadori DNS
Aston Martin DBR5 Ret
{{{2}}} Maurice Trintignant 11
Source:[53]


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Night of Bond Glamour showcases UK's reputation for creativity». Gov.uk. 4 October 2016.
  2. 2,0 2,1 «Search Members' Directory - Royal Warrant Holders Association». Վերցված է 28 March 2017-ին.
  3. «Aston Martin - Dealers». www.astonmartin.com.
  4. «Aston Martin shares slide on debut». 3 October 2018. Վերցված է 12 November 2018-ին – via www.bbc.com.
  5. «Vulcan meets Vulcan: Watch an Aston Martin supercar play with a jet fighter on the track». 2 October 2015.
  6. «This is Aston Martin's new submarine». 2 May 2018. Վերցված է 23 September 2018-ին.
  7. «Aston Martin powerboat revealed in Monaco». 28 September 2016.
  8. «Project Neptune: Triton and Aston Martin». www.astonmartin.com.
  9. «Aston Martin's First Real Estate Project Is Coming to Miami». 28 October 2016.
  10. «Aston Martin unveils special edition Storck bicycle». www.astonmartin.com.
  11. «Hackett Introduces Second Aston Martin Capsule Collection». www.astonmartin.com.
  12. «Aston Martin set to crush competition with "Project Sparta"». www.astonmartin.com. Վերցված է 23 September 2018-ին.
  13. Gibbs, Nick (9 April 2015). «Aston CEO calls crossover, Daimler deal keys to revival». The Automotive News. Վերցված է 9 March 2017-ին.
  14. «Company History 1913 – 1920». Astonmartin.com. Վերցված է 23 August 2014-ին.
  15. Inman-Hunter, E.M. (May 1944). «Notes on the Original Aston-Martin Company». Motor Sport: 92.
  16. «Aston Martin: Car Manufacturer: Great British Design Quest». Design Museum. Արխիվացված է օրիգինալից 1 July 2014-ին. Վերցված է 23 August 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Aston martin 1914–2005». speedace.info. Վերցված է 23 August 2014-ին.
  18. «Henniker Mews, SW3» (PDF). Mews News. Lurot Brand: 3. Spring 2009. Վերցված է 23 August 2014-ին.
  19. Կաղապար:London Gazette
  20. The AM Halford Special, The First Five Years, AM Quarterly, Volume 19 Number 77, Summer 1981.
  21. Atkinson, Kevin (2007). The Singer Story. Veloce Publishing. ISBN 978-1874105527.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Pre-war Aston Martin, Birth to 1932». Ecurie Bertelli. Վերցված է 6 December 2018-ին.
  23. «A Brief History of Aston Martin | OSV | Learning Centre». OSV (բրիտանական անգլերեն). 10 November 2017. Վերցված է 9 September 2018-ին.
  24. «Lionel Martin Biography: A Great History of Aston Martin Cars». Astrum People. Վերցված է 9 September 2018-ին.
  25. The David Brown Corporation Limited (Incorporated under the Companies Act. 1948.) The Times, Monday, 12 March 1951; pg. 9; Issue 51947.
  26. The New Lagonda Car. The Times, Saturday, 20 September 1947; pg. 3; Issue 50871
  27. 27,0 27,1 27,2 «70 years of Aston Martin DBs: David Brown and his cars». Classic Car Trust. Վերցված է 6 December 2018-ին.
  28. The 2½-Litre Aston-Martin. The Times, Tuesday, 25 April 1950; pg. 3; Issue 51674.
  29. Classic Cars: The World's Greatest Marques 978-0-785-81694-2 p. 29
  30. «News and Comment: Aston Martin changes hands». Autocar. 136 (3960): 2. 9 March 1972.
  31. 31,0 31,1 Receiver is called in at Jensen Motors. The Times, Tuesday, 16 September 1975; pg. 17; Issue 59502
  32. Nicols, Mel (September 1978). «The Aston Miracle». Car Magazine: 35–362.
  33. Aston Martin bid final, consortium says. The Times, Friday, 4 April 1975; pg. 19; Issue 59361
  34. Aston Martin Revival. The Times, Saturday, 10 January 1976; pg. 17; Issue 59598
  35. «1980 Aston Martin Lagonda». Hagerty Insurance. Վերցված է 6 December 2018-ին.
  36. Consortium puts in its bid for MG. The Times, Friday, 25 January 1980; pg. 17; Issue 60533
  37. Lagonda sets out on a new course. The Times, Monday, 24 April 1978; pg. 18; Issue 60284
  38. August car sales may hit peak. The Times, Friday, 18 August 1978; pg. 16; Issue 60383
  39. Petrol chief takes over Aston Martin. The Times, Monday, 5 January 1981; pg. 15; Issue 60817.
  40. 40,0 40,1 «Obituary: Victor Gauntlett». The Independent (London). Արխիվացված է օրիգինալից 3 February 2008-ին. Վերցված է 3 February 2008-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. «ClassicInside – The ClassicDriver Newsletter». Classicdriver.com. Արխիվացված է օրիգինալից 11 October 2007-ին. Վերցված է 30 September 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. «TLD – Press (Allies/MI6)». thegoldengun.co.uk. Արխիվացված է օրիգինալից 13 May 2008-ին. Վերցված է 23 August 2014-ին.
  43. «Keeping the best of British running». The Sydney Morning Herald. 14 April 2003.
  44. «Aston Martin DB7 1993». Royal Automobile Club. Վերցված է 6 December 2018-ին.
  45. Images of One-77 an Aston Martin Lagonda Group site
  46. «Ten-Foot Aston Martin Cygnet Gets 50 MPG, Plays Sidecar to Your DBS». PopSci.com.au. 1 July 2009. Արխիվացված է օրիգինալից 20 February 2012-ին. Վերցված է 1 July 2009-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  47. Websoft (16 January 2010). «Aston Martin Fan Club: 2012 Aston Martin Cygnet». Astonmartinfanclub.blogspot.com. Արխիվացված է օրիգինալից 29 May 2012-ին. Վերցված է 15 May 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. «Aston Martin Fan Club: Aston Martin Lagonda». Astonmartinfanclub.blogspot.com. 21 July 2009. Արխիվացված է օրիգինալից 29 May 2012-ին. Վերցված է 15 May 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. 49,0 49,1 Websoft (21 December 2009). «Aston Martin Fan Club: Aston Martin Carbon Black Edition V12 Vantage And DBS Announced». Astonmartinfanclub.blogspot.com. Արխիվացված է օրիգինալից 8 July 2011-ին. Վերցված է 15 May 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  50. «Aston Martin Reimagines Racing Legend with CC100 Speedster». Automoblog.net. Վերցված է 20 May 2013-ին.
  51. «DBX- Aston Martin's first luxury SUV». astonmartin.com. Aston Martin. Վերցված է 15 December 2018-ին.
  52. «Future Models». Aston Martin. Վերցված է 10 March 2019-ին.
  53. Small, Steve (1994). The Guinness Complete Grand Prix Who's Who. Guinness. էջեր 333, 352 and 383. ISBN 0851127029.

Արտաքին հղումներ

խմբագրել