Մետաղահատ հաստոց, մետաղահատ գործիքներով հիմնականում տաշեղահանման եղանակով շինվածքներ մշակելու մեքենա։ Օգտագործվում է նաև ոչ մետաղական նյութեր (պլաստմասսաներ, ապակի, խեցենյութ և այլն) մշակելու համար։ Ըաո կիրառվող կարող գործիքի տեխնոլոգիական հատկանիշի և տեսակի մետաղահատ հաստոցները լինում են խառատային, գայլիկոնիչ և ներտաշ, հղկիչ և չափաբերման, համակցված, ատամնա և պարուրակամշակ֊ ման, ֆրեզիչ, ռանդիչ, թործիչ և միջաձգիչ, կտրատող, տարբեր։ Ըստ մասնագիտացման աստիճանի տարբերում են ունիվևրսալ (ընդհանուր նշանակման, դետալների մշակման ժամանակ զանազան գործողություններ կատարող), լայն նշանակման (լայն անվանացանկի շինվածքների վրա սահմանափակ թվով գործողություններ կատարող), մասնագիտացված (մեկ անվանման դետալների կամ նույնանման եզրաձև, բայց տարբեր չափսեր ունեցող մի քանի անվանումների դետալներ մշակող), հատուկ (նույն տիպաչափսի դետալներ մշակող) մետաղահատ հաստոցներ։

Խառատի հաստոց


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475