Ասթոն Մարտին ԴԲ5, բրիտանական մեքենա, բրենդ Ասթոն Մարտին, արտադրվել է 1963 - 1965 թվականներին։ Այս մոդելը փոխարինելու էր ԴԲ4-ին, որը հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մեքենան։ ԴԲ-ն առաջին անգամ թողարկվել է 1963 թվականին՝ սահմանափակ քանակով. վաճառվել է մեքենայի 1021 օրինակ։

Ասթոն Մարտին ԴԲ5
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողAston Martin
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Արտադրության տարիներ1963-1965
ՆախորդAston Martin DB4
ՀաջորդAston Martin DB6
Դասgrand tourer?
Բնութագիր
Անիվային բազա2489 միլիմետր
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4570 մմ
Լայնություն1680 մմ
Բարձրություն1,380 մմ
Դինամիկ
Վառելիքի ծախս15 լ / 100 կմ
Առավ. արագություն230 կմ / ժ
 Aston Martin DB5 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ասթոն Մարտին ԴԲ5
 
Ասթոն Մարտին ԴԲ5-ի կաբրիալետ տարբերակը
 
Ասթոն Մարտին ԴԲ5-ի խաղալիք տարբերակը

Ծագում է Ասթոն Մարտին բրենդից, այն ավելի փառահեղ չէր, քան նախորդ թողարկումները, տվյալ ապրանքանիշի առքուվաճառքով զբաղվող մենեջերների, ինչպես նաեւ բրենդի սխալ կառավարման պատճառով։ Պատերազմի ավարտից հետո պայմանները կրկին բարենպաստ էին։ Դեյվիդ Բրաունը մշակում է մեքենայի սպորտային ու բուրժուական մոդելներ։ Մինչեւ 1958 թվականը արտադրված Ասթոն Մարտինիի տարբեր մոդելները կրում էին Դեյվիդ Բրաունի անվան առաջին տառերը (ԴԲ), որոնք արտադրվում էին քիչ քանակությամբ։ Այս նոր բարդ մոդելներն ունեին բարձր հեղինակություն։ Սպառողներն ավելին էին սպասում բրենդի արտադրողներից, որը Ասթոն Մարտին բրենդի արտադրողներին ստիպում է մոդելավորել Ասթոն Մարտին ԴԲ5-ը։ ԴԲ5-ի մոդելավորման ծրագիրը ղեկավարում էր Ջոն Էյրը։

Առաջխաղացում խմբագրել

Ջեյմս Բոնդի ԴԲ5-ը սկզբում ուներ կարմիր գույն, հետո ներկեցին մի գույն որը կոչվում է "Silver BirechՖիլմում այն հագեցած էր շատ գործիքներով։ Շուտով ԴԲ5-ը դարձավ Ջեյմս Բոնդի մեքենան։ Ասթոն Մարտինին վաճառել է լիցենզիա "Corgi Toys" խաղալիքների արտադրությանը։ Այդ արտադրության խաղալիք ԴԲ5-երը վաճառվել են միլիոնավոր մոդելներով։ Այս մոդելը առաջարկվել է Ելիզաբեթ 2-րդ թագուհու երեխաներին։ Հետագայում այդ մոդելը, որպես Նորին Մեծության սեփականություն, ներկայացվել է Փարիզում, ցուցահանդեսի ժամանակ ՝ 2011- 2012 թվականներին։

Տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

 
Ասթոն Մարտին ԴԲ5-ի շարժիչը

Տեխնիկա խմբագրել

Հիմնական տարբերությունը ԴԲ4-ի եւ ԴԲ5-ի միջեւ շարժիչն է։ ԴԲ5-ի շարժիչը ունի վեց մխոց երկակի օդային գիծ։ Շարժիչի առավելագույն արաքությունը 230 կմ/ժ է։

Աղբյուրներ խմբագրել