Առաջարկվել է այս մասնակցի էջը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Mariam Sargsyan 17/Ավազարկղ7|Ոչ նշանակալի}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Հաջողության թաքնված կողմը
ՀեղինակԳոռ Կարապետյան
Թեմաանձնային աճ, մասնագիտական կողմնորոշում
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ2022
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն

Հաջողության թաքնված կողմը, 2022 թվականին հրատարակված ինքնաօժանդակման գիրք։ Գրքի հեղինակը բիզնեսմեն, թվային մարքեթինգի դասախոս, հասարակական գործիչ Գոռ Կարապետյանն է[1]։

Բովանդակություն խմբագրել

«Հաջողության թաքնված կողմը» գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, ինտերակտիվ նյութեր, պրակտիկ խորհուրդներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված սկզբունքներ, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի մոտիվացվել և գնալ առաջ՝ փորձելով գտնել և բացահայտել իրեն սպասող հաջողության թաքնված կողմը։

Այս գիրքը անձնային աճի, մասնագիտական կողմնորոշման և փոփոխություններ բերելու գործնական ուղեցույց է։

Գիրքը կազմված է նախաբանից, 18 գլուխներից և վերջաբանից։ Այն ներառում է նաև երեք հավելված՝ «Հաջողության 18-օրյա ծրագիր», «Հաջողության խորհուրդները» և «Հաջողության պայմանագիր» վերնագրերով։ Յուրաքանչյուր գլխի վերջում ընթերցողի համար կան առաջադրանքներ, ինչպես նաև QR կոդերով ներկայացված տեսանյութեր՝ կապված քննարկվող թեմայի հետ[2][3][4]։

Հեղինակի մասին խմբագրել

2015 թվականին Գոռ Կարապետյանը հիմնել է վեբ ծրագրավորմամբ և թվային մարքեթինգով զբաղվող «Simple Solutions Аcademy» ընկերությունը, որտեղ դասավանդել է SEO և PPC շուրջ հազար ուսանողի։

2017 թվականից հանդիսանում է «Targeting» ընկերության, իսկ 2018 թվականից՝ «ArmAdventure» ընկերության համահիմնադիրը։


Ակտիվ սոցիալական գործունեություն է ծավալել ՀՀ տարբեր մարզերում՝ դեռահասների և երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության զարգացման նպատակով։

Երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ առանցքային է եղել նաև մասնագիտության ընտրության թեման։ Ինչպես նա է նշել տարբեր լրատվամիջոցների տրված հարցազրույցների ժամանակ, կարևոր է հասկանալ «ոչ թե ինչ ընտրել, այլ ինչպես ընտրել»[1][5][6]։

Մեդիա անդրադարձ խմբագրել

«Հաջողության թաքնված կողմը» գրքի մասին գրվել են մի շարք հոդվածներ։ Բացի այդ, գիրքը հյուրընկալվել է տարբեր հեռուստաընկերություններում և ռադիոընկերություններում, օրինակ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, Կենտրոն, Արմենիա և Դար 21 հեռուստաընկերություններում, Հայաստանի հանրային ռադիոյում, Սպուտնիկ Արմենիայում և Radio Marshall-ում[1][4][7][8][5][9][10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Առավոտ լուսո․ Գոռ Կարապետյան, Վերցված է 2023-01-23-ին
  2. ««Հաջողության թաքնված կողմը». 181 էջ՝ նպատակին հասնելու մասին». CIVILNET. 2022-10-21. Վերցված է 2023-01-15-ին.
  3. ««Հաջողության թաքնված կողմը» [հատված գրքից]». www.art365.am. Վերցված է 2023-01-21-ին.
  4. 4,0 4,1 Կենտրոնի առավոտը 25.10.2022, Վերցված է 2023-01-21-ին
  5. 5,0 5,1 «Հաջողության թաքնված կողմը․ Գոռ Կարապետյանի «Հաջողության նոտան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023-01-26-ին.
  6. «Գոռ Կարապետյանը՝ հաջողության թաքնված կողմի մասին». 168.аm. Նոյեմբեր 20 2022.
  7. «Հաջողության Թաքնված Կողմը» գրքի մասին Բարի Լույս ծրագրի շրջանակներում | Գոռ Կարապետյան, Վերցված է 2023-01-26-ին
  8. Օրդ Բարի / Գոռ Կարապետյան / Աննա Կարապետյան, Անի Ղարաբեկյան, Վերցված է 2023-01-26-ին
  9. «Գոռ Կարապետյանը Radio Marshall-ի տաղավարում է | By Հաջողության Թաքնված Կողմը | Facebook». www.facebook.com. Վերցված է 2023-01-26-ին.
  10. «Գոռ Կարապետյանի հարցազրույցը Radio Sputnik Armenia-ի եթերում | By Հաջողության Թաքնված Կողմը | Facebook». www.facebook.com. Վերցված է 2023-01-26-ին.