Ջուլիանո Ջեմմա (իտալ.՝ Giuliano Gemma; սեպտեմբերի 2, 1938- հոկտեմբերի 1, 2013), իտալացի դերասան, կասկադյոր և քանդակագործ: Կլասիկ սպագետտի-վեսթերնի վարպետ, ով աշխատում է նաև մելոդրամական ժանրում:

Կենսագրություն խմբագրել

Ջուլիանո Ջեմման ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 2-ին, Հռոմում, Իտալիա: Պատերազմի ժամանակ ապրում էր ծնողների հետ Րեջո-Էմիլիում: 1944 թվականից հետո ընտանիքը տեղափոխվում է Հռոմ: Մանկուց Ջուլիանո Ջեման սիրել է սպորտ և կինոմատոգրաֆիա: 12 տարեկանից զբաղվել է սպորտային գիմնաստիկայով, իսկ 15 տարեկանից՝ բոքսով: 1956 թվականից Ջուլիանո Ջեման սկսում է աշխատել «Չինեչիտտա» իտալական կինոստուդիայում սկզբում որպես ստատիստ, այնուհետև՝ կասկադյոր: Առաջին անգամ նկարահանվել է կինոներում, դրվագներում և ֆիլմերում՝ Դինո Րիզիի «Վենեցիան, Լուսինը և դու» (1958) և Ուիլյամ Ուայլերի «Բեն-Գուր» (1959): Գլխավոր դերում առաջին անգամ նկարահանվել է 1962 թվականին Դուչո Տերասիի «Տիտանների ներխուժումը» երգիծական ֆիլմում: 60-ականներին դերասանին համբավ բերեց Րինգոյի դերը, որը դերասանը խաղում էր Դուչո Տեսարիի մի քանի ֆիլմում Մոնտգոմերի Վուդ կեղծանունով՝ «Ատրճանակ Րինգոյի համար» (1965), «Կրակված դոլար» (1965), «Րինգոյի վերադարձը» (1965), «Հանուն մի քանի դոլարի» (1966) և այլն: Այս ֆիլմերը նկարահանվել էին 60-70-ական թվականներին Իտալիայում «սպագետտի- վեսթերն» ժանրում: Ինչպես նաև 60-ականներին դերասանին միջազգային համբավ բերեց Նիկոլի դերը Բերնար Բորդերիի «Անժելիկա՝ հրեշտակների մարկիզուհի» (1964) և «Հոյակապ Անժելան» (1965) պատմաարկածային հայտնի ֆիլմերում: Ջուլիանո Ջեմման խաղաց գեներալ Գարիբալդիի դերը Լուկինո Վիսկոնտիի «Լեոպարդ» (1963) ֆիլմում, Սիլվիո Կորբարիի գլխավոր դերը՝ Վալենտինո Օրսինիի «Կորբարի» (1970) ֆիլմում, Նուլո Բրոնցիի գլխավոր դերը՝ Լուիջի Կոմենչինի «Հանցանք հանուն սիրո» (1974) ֆիլմում