Ջեսիկա Չոն
제시카
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1989
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, պարուհի
Գործունեություն2007- առ այժմ

Ջեսիկա Չոն (կորեերեն՝ 제시카, անգլ.՝ Jessica; ծնվել է 1989 թվականի ապրիլի 18-ին; ինչպես նաև հայտնի է իր Չոն Սույոն կորեական անունով), կորեական ծագումով ամերիկացի, երգչուհի, դերասանուհի, պարուհի և մոդել: Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ: Ազատ խոսում է անգլերեն և կորեերեն լեզուներով: Girls’ Generation խմբի նախկին անդամ:

Վաղ կյանք խմբագրել

Ջեսիկան ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ: 2000 թվականին Կորեայում հանգստանալու ժամանակ, իր և իր քրոջն առաջարկել են միանալ S.M. Entertainment ընկերությանը: 7 տարի պատրաստվել է դեբյուտի՝ աշխատելով վոկալի և պարերի վրա[1]: Նրա փոքր քույրը՝ Կրիստալ Չոնը, f(x) կորեական խմբի անդամ է:

Գործունեություն խմբագրել

Girls’ Generation խմբագրել

Ջեսիկան խմբում առաջինն էր, ով համագործակցել է S. M Entertaiment գործակալության հետ: 2007 թվականի օգոստոսի 5-ին կատարեց իր առաջնաելույթը, որի կազմի մեջ կար 9 մարդ: 2014 թվականի հոկտեմբերից Ջեսիկան չի հանդիսանում Girls’ Generation խմբի անդամը:

Սոլո գործունեություն խմբագրել

 
Ջեսիկան MBC Gayo Daejejeon-ում, 2013 թ.

Ջեսիկան Սոհյոնի և Տիֆանիի հետ թողարկեց 2 սինգլ՝ «Oppa Nappa»[2] և «Mabinogi»[3]: 2008 թվականի մարտի 3-ին դուրս եկավ խմբի ալբոմ 8Eight-ը, որտեղ Ջեսիկայի հետ երգ կար երգ՝ I Love U: Սակայն երգի տեսահոլովակում Ջեսիկան չնկարահանվեց: Ջեսիկան մի քանի դուետ երգեց Shinee խմբի Լի Ջին Կիի «One, One Year Later» և Պակ Մյոն Սուի հետ՝ «Naengmyeon»: Հոկտեմբերի 13-ին Ջեսիկան թողարկեց թվային սինգլ «Sweet Delight» անունով: Ինչպես նաև Ջեսիկան երգել է մի քանի սաունդթրեք: Առաջինը՝ 2011 թվականի մայիսի 18-ին KBS-ի «Ռոմամտիկայի քաղաք» - «Because Tears Are Overflowing»: Ինչպես նաև նա կատարել է «Վայրի սիրավեպ» դրամայի սաունդթրեքը, որի մեջ նա խաղում էր: Կիմ Չին Պհյոյի հետ կատարած դուետ «What To Do»-ն դուրս է եկել 2012 թվականի հունվարի 19-ին: Օգոստոսի 15-ին թողարկվեց «Butterfly» սաունդթրեքը՝ SBS-ի «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» դորամայի համար, որը ձայնագրվել էր իր քրոջ հետ: Դա հարազատ քույրերի կատարած առաջին պաշտոնական դուետն էր, որը շատ ուշադրություն է գրավել[4]: Ջեսիկան կատարեց «Հզոր թագավորի երազանքը» դրամայի «Heart Road» սաունդթրեքը: Սեպտեմբերի 7-ին երգն անցավ վաճառքի[5]: Սեպտեմբերի 18-ին Ջեսիկան թողարկեց «My Lifestyle» երգը կորեացի ռեփեր Dok2-ի հետ: Երգը դարձավ Hyundai i30 գովազդի հիմնական թեման[6]:

Դերասանական գործունեություն խմբագրել

Ջեսիկայի դեբյուտը թատերական բեմի վրա դարձավ «Օրենքով շիկահերը» շոուի ներկայացումը Լի Հա Նըյի և Կիմ Չի Ուի հետ[7], որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 14-ին[8]: 2010 թվականի մարտին Ջեսիկան կատարեց էպիզոդիկ դեր «Օ, իմ լեդի» դրամայում[9]: Դեկտեմբերի 23-ին «Վայրի սիրավեպ» դրամայի նկարահանման խումբը հաստատեց Ջեսիկայի մասնակցությունը դրամայում: Նա կատարեց գլխավոր հերոս Կան Ջոն Հիի նախկին ընկերուհու դերը: Հայտարարվեց, որ Ջեսիկան նկարահանվելու է 8 էպիզոդներում: «Վայրի սիրավեպը» հեռարձակվել ՝ 2012 թվականի հունվարի 4-ից 2012 թվականի փետրվարի 23-ը:

Մոդելային գործունեություն խմբագրել

Girls Generation-ի հետ Ջեսիկան դարձավ մի շարք գովազդային տեսահոլովակների մոդել, ինչպիսիք են՝ Haptic Motion, LG, Samsung, Domino’s Pizza, Elite Uniform, J.ESTINA և շատ ուրիշներ: 2011 թվականի սկզբին Ջեսիկան դարձավ Dior ընկերության մոդելը Հյոյոնի, Յուրիի, Տիֆանիի, Սույոնի և Սաննիի հետ: 2011 թվականին նա եղել է Levis-ի մոդելը «Marie Claire» ամսագրի համար: Ջեսիկան հայտնվեց «Dazed & Confused» ամսագրի շապիկին[10], ինչպես նաև «Elle Girl» ամսագրում: 2012 թվականին Ջեսիկան դարձավ  Coming Step շորերի տարբերանիշի մոդելը: 1 տարվա ընթացքում նա հայտնվել է «star Magazine»-ի մարտում և հուլիսում հրատարակվող համարներին, «Voge Girl» ամսագրի մարտում հրատարակվող համարին Տիֆանիի հետ Chanel-ի գովազդի համար[11], «Marie Claire»-ի հուլիսում հրատարակված համարին (և շապիկին; իր քույր Կրիստալի հետ)[12], ինչպես նաև «W Korea» ամսագրի սեպտեմբերում հրատարակվող համարին[13]: 2012 թվականի աշնանը Ջեսիկան ընտրվել է կոսմետիկայի տարբերանիշ «banila co»-ի մոդել[14]:

TV և շոու խմբագրել

2009 թվականին Ջեսիկան եղել է «Անավարտ կոչ» (ամառային թողարկում)-ի հյուրը: Ծրագրի ներսում Ջեսիկան շոուի հաղորդավարներից մեկի՝ Պակ Մյոն Սուի հետ դուետ երգեց «Naengmyun» անունով: 2010 թվականին Ջեսիկան և Յուրին եղել են «Աստղային թագավոր» հաղորդման մշտական հյուրը: 2010 թվականի մայիսին նա դարձավ «Ծնունդդ շնորհավոր» շոուի մշտական անդամը, սակայն հունիսի 7-ին նա լքեց շոուն արտասահմանյան աշխատանքի պատճառով[15]:

2014: OnStyle’s Jessica & Krystal: խմբագրել

2014 թվականի ապրիլին Ջեսիկան և իր քույր Կրիստալը հայտարարել են ռեալիթի շոուում նկարահանվելու մասին: Jessica & Krystal -ի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 3-ին, ընդամոնը 10 սերիայով: Շոուի նպատակը 2 քույրերի բնավորությունը հայտնաբերելն էր և նրանց ամենօրյա կյանքի ընթացքը[16]:

Սկավառակագրություն խմբագրել

Տարի Որտեղ է դուրս եկել երգը Երգ Տևողություն Կատարող
2008 Roommate «Oppa Nappa» 03:45 Սոհյոնի և Տիֆանիի հետ տրիո
It’s Fantastic «It’s Fantastic» 03:40 Սոհյոնի և Տիֆանիի հետ տրիո
2009 Olympic Duet Song Festival «NaengMyun» 03:41 Պակ Մյոն Սուի հետ դուետ
2010 Sweet Delight «Sweet Delight» 03:20 Սոլո
2011 Romance Town «Because Tears Are Overflowing» 04:46 Սոլո
2012 KBS Wild Romance «What To Do» 03:54 Կիմ Չին Պհյոյի հետ դուետ
SBS Քեզ համար՝ ամբողջ հմայքով «Butterfly» 03:01 Կրիստալի հետ դուետ
KBS King’s Dream «Heart Road» 04:19 Սոլո
PYL Younique Vol 1 «My Lifestyle» 03:05 Dok2-ի հետ դուետ
Cobu 3D «Say Yes» ? Կրիսի և Կրիստալի հետ տրիո

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անուն Դեր
2008 Անհաղթահարելի ամուսնությունбрак Պուլ Կվան Դոն (7 արքայադստրերից մեկը) (կամեո)
2009 Տհեհի, Հյեկյե, Չիհյո! Անգլերենի ուսուցչուհի (կամեո)
2010 О, իմ լեդի! В роли самой себя (камео)
2012 Վայրի սիրավեպ Կան Չոն Հի

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2016 Ես սիրում եմ այդ խելագար փոքր բանը ?
2016 Իմ ուրիշ տունը ?
2016 2 Բելմեն ?

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Երգ Կատարոց Դեր
2007 «Love is Late, I’m Sorry» Կիմ Չո Հան Ինքն իր դերը
2009 «Super Girl» Super Junior-M Ինքն իր դերը
«S.E.O.U.L.» Super Junior և Girls' Generation Լուսանկարիչ աղջիկ
2012 «Sherlock» Shinee Ուրվական

Գովազդ խմբագրել

Ջեսիկան տվյալ բրենդների մոդել է.

  • 2008: Anycall Haptic
  • 2010: Dior Snow
  • 2012: Banila Co
  • 2012: Hyundai Motors
  • 2012: Cartier
  • 2013: Stonehenge
  • 2013: SOUP
  • 2013: Pierre Balmain (совместно с Кристал из f(x))
  • 2014— առ այժմ: Blanc & Eclare (Ջեսիկան հանդիսանում է բրենդի հիմնադիրը):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://choen.chosun.com/site/data/html_dir/2009/02/18/2009021800465.html
  2. http://isplus.joins.com/article/article.html?aid=1094530
  3. http://isplus.joins.com/article/article.html?aid=985744
  4. http://www.showasia.ru/archives/190914/
  5. http://www.showasia.ru/archives/198520
  6. http://www.showasia.ru/archives/210975/
  7. http://www.koreatimes.co.kr/www/news/art/2009/09/135_51953.html
  8. http://english.chosun.com/site/data/html_dir/2009/10/31/2009103100199.html
  9. http://www.asiae.co.kr/news/view.htm?idxno=2010040707471438381
  10. http://www.showasia.ru/archives/126491
  11. http://en.korea.com/blog/enter/k-pop/snsds-tiffany-and-jessica-show-off-their-doll-like-looks-in-a-magazine/
  12. http://www.showasia.ru/archives/170983
  13. http://www.showasia.ru/archives/192318
  14. http://www.showasia.ru/archives/203976
  15. «제시카 '해피버스데이' 5주 출연 끝 7일 하차». Վերցված է 2016-07-30-ին.
  16. «Jessica and Krystal's reality show 'Jessica&Krystal' confirms premiere date | allkpop.com». Վերցված է 2016-07-30-ին.