Maria Minasyan/Ավազարկղ 32
Հասակը1,63 մ
Ծնվել էնոյեմբերի 9, 1984
ԾննդավայրԻնչոն, Հարավային Կորեա
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, երգահան, երգչուհի, նկարչուհի, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան2012- առ այժմ
Ամուսին(ներ)Ան Ջե Հյոն

Գու Հե Սոն (կորեերեն՝ 구혜선, 具惠善), հարավկորեացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ: Ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 9-ին Ինչոնում[1], Հարավային Կորեա:

Կենսագրություն խմբագրել

Գու Հե Սոնը հայտնի է դարձել շնորհիվ Pure in Heart (2006) դրամատիկ հեռուստասերիալի, որտեղ խաղացել է երիտասարդ, խելացի և խիզախ աղջկա դեր: Այս դրամատիկ հեռուստասերիալը պատմում է այն մասին, թե ինչպես նրան հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները և վերջում գտնել իր իրական սիրուն: Այս դերի համար նա ստացել է KBS Acting Awards մրցանակը, որպես լավագույն նոր դերասանուհի: 2007 թվականին Հե Սոնը նկարահանվել է «The King and Me» հարավկորեական պատմական հեռուստասերիալում: Չնայած իր մեծ տարիքին՝ նա 2009 թվականին նա ընտրվել է Կիմ Ջան Դի (կորեերեն՝ 금잔디) դերի համար «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» դրամատիկ հեռուստասերիալում: Այս դերի համար նա ստացել է բազում մրցանակներ: Իր գրքերի և նկարների համար նա նույնպես լավ արձագանքներ ստացավ, քանի որ բացի լավ դերասանուհի լինելուց նա նաև լավ ռեժիսոր, երգահան և նկարիչ է: 2009 թվականին նա իրականացրեց իր մանկության երազանքը և թողարկեց իր առաջին՝ «Շնչառություն» երաժշտական ալբոմը, որոնց հեղիկանը հանդիսանում է հենց ինքը: Սկզբում նախատեսված էր Գու Հե Սոնին երգչուհի դարձնել, սակայն YG Entertainment գործակալության տնօրեն Yang Hyun Seok նրան խորհուրդ տվեց դառնալ դերասանուհի: Գու Հե Սոնն իր տեղը գտավ երաժշտության մեջ: 2009 թվականին թողարկվեց նրա առաջին Breath ալբոմը, ինչպես նաև նա երգեց մի շարք հայտնի երգահանների հետ: 2009 թվականին լույս տեսավ Գու Հե Սոնի կիսա-ինքնակենսագրական վեպը՝ «Տանգո»-ն, որտեղ ներկայացված է 20-ն անց տարիք ունեցող կնոջ սիրային փորձը: Գիրքը դարձավ բեսթսելլեր՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 30000 օրինակ: Գրքի հրատարակումը համընկավ Գու Հե Սոնի նկարչական անհատական ցուցահանդեսի հետ, որն անց է կացվել 2009 թվականի հուլիսին La Mer Gallery պատկերասրահում: Ցուցահանդեսը նույնպես կոչվեց «Տանգո»: Այնտեղ ներկայացված էր Գու Հե Սոնի մոտ 40 աշխատանքներ: Ցուցահանդեսը հաջողություն ունեցավ. հաճախեցին ավելի քան 10000 մարդ: Բացի դրանից Գու Հե Սոնը պատկերեց կորեական երգչուհի Gummy 4-րդ ալբոմի շապիկը «Comfort» անվանմամբ: Գու Հե Սոնը որպես ռեժիսոր առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ Ֆանտաստիկ կինոների միջազգային կինոփառատոնում (2009 Puchon International Fantastic Film Festival), որտեղ նա ներկայացրել է իր կարճամետրաժ «The Madonna» ֆիլմը: 2010 թվականին նա գրեց սյուժեն և ներկայացրեց իր առաջին լիամետրաժ «Magic» ֆիլմը: Ինչպես նաև 2010 թվականին նա դարձավ You ֆիլմի ռեժիսորը: 2011 թվականին Գու Հե Սոնը հիմնադրեց իր սեփական Ku Hye-sun Film ընկերությունը: Նրա երկրորդ ռեժիսորական գործը դա «The Peach Tree» (2011) ֆիլմն է, որը դարձավ նրա ընկերության կողմից նկարահանված առաջին ֆիլմը: 2012 թվականին Գու Հե Սոնի մասնակցությամբ նկարահանվեցին երկու դրամատիկ հեռուստասերիալներ՝ «Take Care of Us, Captain», որտեղ նա կատարեց կին-օդաչուի դեր, և թայվանյան «Absolute Boyfriend» դրամատիկ հեռուստասերիալում: 2014 թվականին նա նկարահանվեց կորեական «Angel Eyes» դրամատիկ հեռուստասերիալում և «Daughter» լիամետրաժ ֆիլմում: 2015 թվականին նա նկարահանվեց կորեական «Blood (2015)» դրամատիկ հեռուստասերիալում, որտեղ նա կատարեց բժշկուհու դեր:

Կրթություն խմբագրել

Գու Հե Սոնը հաճախել է նախնական դպրոց՝ Shin Chon-ը, նախնական դպրոց՝ Bu Pyeong Dong-ը, միջնակարգ դպրոց՝ Bu Heung-ը, օրիորդաց միջնակարգ դպրոց՝ Bu Pyeong-ը, Սեուլի նկարչական քոլեջը:

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականից հանդիպում է դերասան Ան Ջե Հյոնի հետ: 2016 թվականի մայիսի 20-ին նրանք պաշտոնապես ամուսնացան:

Ֆիլմագրություն խմբագրել

Դրամատիկ հեռուստասերիալներ խմբագրել

Թվական Անվանում Դեր Միացման հեռուստաալիք
2004 Drama City — Anagram KBS
2005 Drama City — Everybody Cha Cha Cha KBS
2005 Nonstop 5 Հյեսոն MBS
2005 Ballad of Suh Dong Յունջին SBS
2006 Pure in Heart Յան Գուկհվա KBS1TV
2007 The King and I Թագուգի Ջիհյոն SBS
2007 August Rush
2008 Strongest Chil Woo Յուն Սոյոն KBS2TV
2009 Boys Over Flowers Գըմ Ջան Դի KBS2TV
2011 The Musical Գու Յոնբի SBS
2012 Take Care of Us, Captain Հան Դաջին SBS
2012 Absolute Boyfriend (Taiwan) Գուան Կսուաո Ֆեյ GTV / FTV
2014 Angel Eyes Յուն Սու Վան SBS
2014 Daughter Սան
2015 Blood (2015) Յու Րի Տա KBS2TV

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Թվական Անվանում Խումբ (երգիչ/երգչուհի)
2002 We Match Quite Well Sung Shi-kyung
2004 The Reason I Close My Eyes Taebin
2006 Forget You
2007 Yesterday is Different from Today Կիմ Ջիյոն
2010 Touch Your Heart Fahrenheit
2010 Brown Hair Գու Հեսոն

Ռեժիսոր խմբագրել

  • You (2010)

Սցենարիստ խմբագրել

  • The Madonna (2009)
  • Magic (2010)
  • The Peach Tree (2011)

Գրքեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Թվական Անվանում
2006 KBS Drama Awards: Best New Actress (Pure in Heart)
2007 SBS Drama Awards: New Star Award (The King and I)
2009 KBS Drama Awards: Excellence Award for Drama Series and Actress (Boys Over Flowers)
2009 KBS Drama Awards: Netizen Popularity Award (Boys Over Flowers)
2009 KBS Drama Awards: Best Couple Award with Lee Min Ho (Boys Over Flowers)
2009 6th Yahoo! Taiwan Asia Buzz Awards: Best Asian Female Star (Boys Over Flowers)
2009 Andre Kim Best Star Awards: Best Female Star (Boys Over Flowers)
2009 Busan Asian Short Film Festival: Audience Award (The Madonna)
2010 12th Short Shorts Film Festival & Asia: Spotlight Award for (The Madonna)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել