Մասնակից:ManeeePoghossian15/Ավազարկղ

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Սարգսի Հակոբյան
Դեկրեմբեր 6, 2001- Հոկտեմբեր 2, 2020
(19 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Աշնակ, Արագածոտն մարզ
Մահվան վայրԱրցախ Մատաղիս, ԼՂՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2020 - 2022
ԿոչումՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Կրտսեր սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2020)
ՊարգևներԳերազանցիկի կոչում]]


Արամ Սարգսի Հակոբյան(Դեկտեմբեր 6,2001 Արագածոտն մարզ,գյուղ Աշնակ- Հոկտեմբեր 2,Արցախի Հանրապետություն ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող,կրտսեր սերժանտ,<<բանակի գերազանցիկ>>,<<քաջարի մարտիկ>> կոչումներով: Զոհվել է Սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ,Մատաղիսի կողմից տեղակայված դիրքերը պաշտպանելիս: Ծառայության ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու գերազանց պատրաստվածության համար արժանացել է <<քաջարի մարտիկ>> կոչմանը:

Կենսագրություն խմբագրել

Արամ Սարգսի Հակոբյանը ծնվել է 2001 թվականի Դեկտեմբերի 6-ին,Արագածոտն մարզի Աշնակ գյուղում:Ընտանիքի ավագ որդին էր,ուներ երկու քույր: Կրթությունը ստացել է՝ Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցում,այնուհետև 2016 թվականին ընդունվել է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ,հետագայում որպես ապագա մասնագիտություն՝ ֆինանսիտ: Սովորելու հետ մեկտեղ,նաև աշխատել է: 2019 թվականին ընդունվել է Եվրոպական համալսարան,ցուցաբերելով գերազանց առաջադիմություն:

Զինվորական Ծառայություն խմբագրել

Արամ Հակոբյանը պարտադիր ժամկետային զինծառայության մեկնել է 2020 թվականի հունվարի 13-ին:Նախնական ծառայությունն անցել է Լուսակերտի զորամասում,այնուհետև Գյումրիի ապա հիմնական ծառայության մեկնել է Իջևան:Պատերազմը սկսվելուն պես նրանց վաշտը մեկնել է Մատաղիսի դիրքեր:Ծառայակից ընկերը եղել է մեր հերոս Ալբերտ Հովհաննիսյանը:Հոկտեմբերի 2-ին վերջին զրույցի ժամանակ էլ անգամ,չի հավատացել որ Ալբերտը վիրավոր է,10 անգամ զանգահարելով Ալբերտին և պատասխան չստանալով էլ մեկնել է առաջադրանքը կատարելու: Բարձր առաջադիմության շնորհիվ արժանացել է կրտսեր սերժանտի կոչմանը:

Պատերազմում իր դերը խմբագրել

2020 թվականի Սեպտեմբերի 27-ին լույս առավոտյան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։Հոկտեմբերի 2-ին Արամենց ջոկատը ստանում է դժվար և կարևոր առաջադրանք,կազմվում է ջոկատ՝ 2 հրամանատարից, 2 ժամկետային զինծառայողից և 1 վարորդից:Սակայն ցավոք նրանց չի հաջողվում առաջադրանքը կատարել,և հինգն էլ բռնում են անմահության ճանապարհը:Առաջադրանքը մինչ օրս գաղտնի է պահվում:

Հուղարկավորություն խմբագրել

Արամ Հակոբյանի մարմինը ննջում է Եռաբլուր զինվորական պանթեոնում,մյուս հերոս տղաների հետ միասին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել՝ Երևանի Ս. Հակոբ եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում: