Մասնակից:Maga 2007/Ձեր առողջությունը (մուլտֆիլմ)

Picto infobox cinema.png
Maga 2007/Ձեր առողջությունը

Ձեր առողջությունը (ռուս.՝ Ваше здоровье), Իվան Ակսենչուկի խորհրդային սատիրական մուլտիպլիկացիոն ֆիլմը, նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1965 թվականին: Մուլտֆիլմը պատմում է առողջ ապրելակերպի առավելությունների մասին:

ՍյուժեԽմբագրել

Չափահաս դառնալու օրը ծնողները Տղային ճանապարհում են մեծ աշխարհ և մաղթում, որ նա ինքնուրույն գտնի իր կյանքի ուղին (մուլտֆիլմում այն պատկերվում է ուղենիշ սյուն-տարիների տեսքով): Որպեսզի գնալն ավելի հեշտ լինի, նրան տալիս են լավ օգնական` քաջ Առողջությունը. որը միշտ կպաշտպանի իր կրողին, եթե վերջինս հոգ տանի նրա մասին:

Տղան գնում է կյանքի ճանապարհով, կատարում աշխատանաքային սխրանքներ, և Առողջությունը միշտ օգնում է նրան: Ինժեների դիպլոմ ստանալով և վարպետ դառնալով` Տղան շարունակում է պահպանել իր ընկերոջը (Առողջությանը). զբաղվում է սպորտով և հաղթող է ճանաչվում տարբեր մրցույթներում:

Եվ հենց այստեղ հայտնվում են «ընկերները»` համոզելով գլխավոր հերոսին, որ հաջողությունների համար պետք է խմել: Եվ Տղան գայթակղվում է, հույս դնելով իր «երկաթե Առողջության վրա, որին ոչինչ չի պատահի»: Հենց նույն պահին հայտնվում են հիվանդությունները, և «30» նշանով սյանը հազիվհազ հասնում է Տղայի անառողջ մարմինը: Ծայրահեղ հյուծված Առողջությունն իր տիրոջը քարշ է տալիս բժշկի մոտ: Բայց նույնիսկ առողջարանում Տղան չի ցանկանում հետևել ռեժիմին, շարունակում է ծխել, իսկ հետո էլ` զբաղվել ինքնաբուժմամբ: Եվ գալիս է այն պահը, երբ Առողջությունն ուղղակի անհետանում է:

-Մի՞թե սա վերջն է - «40» նշանով սյանը հասնելով` զարմանում է գլխավոր հերոսը:

-Ինչո՞ւ է վերջը -զարմանում է Դյուցազուն Ծերուկն, ինչպիսին Տղան այդպես էլ չդարձավ: -Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես վերաբերվում քո առողջությանը:

ՀեղինակներԽմբագրել

  • Սցենարի հեղինակ` Ե. Ագրանովիչ
  • Բեմադրող նկարիչ` Ն. Լերներ
  • Կոմպոզիտոր` Ա. Լոկշին
  • Օպերատոր` Բ. Կոտով
  • Հնչյունային օպերատոր` Գ. Մարտինյուկ
  • Ռեժիսիորի օգնականներ` Բ. Պետին, Ե. Շիլովա
  • Մոնտաժող` Լ. Գեորգիևա
  • Խմբագիր` Պ. Ֆրոլով
  • Մուլտֆիլմի տնօրեն` Գ. Կրուգլիկով
  • Նկարիչներ` Տատյանա Տարանովիչ, Օլգա Օռլովա, Անատոլի Պետրով, Լեոնիդ Կայուկով, Վիտալի Բոբրով, Ելիզավետա Կոմովա, Էլվիրա Մասլովա, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով, Վլադիմիր Զարուբին, Դմիտրի Անպիլով
  • Դերերը հնչյունավորել են` Ա. Պապանով (Տղա/ Առողջություն), Ե. Պոնսովա (Մայրիկ), Ա. Գրավե (բժիշկ), Գ. Վիցին (բաժակակից ընկեր/Հիվանդություն), Կ. Ռումյանովա (Աղջիկ-տրակտորավարուհի/աղջիկ)
  • Ռեժիսոր` Իվան Ակսենչուկ

ՊարգևներԽմբագրել

ԿարծիքներԽմբագրել

  Ակսենչուկի ստեղծագործության մեջ կարելի է առանձնացնել ժանրային երեք «լար»... Երկրորդ ուղղությունը սատիրան է, մի ժանր, որը շատ կարևոր է 1960-ական թվականների մուլտիպլիկացիայի համար: Ակսենչուկը այս նյութը փորձարկել է դեռ 1950-ական թվականներին, «Անտառային էստրադայում», «13-րդ երթաշրջան», «Ձեր առողջությունը», «Դրախտը խրճիթում», «Կային-չկային մի պապիկ ու տատիկ» և այլ մուլտֆիլմերում: Ակսենչուկի հեքիաթային կամ պլակատային շատ մուլտֆիլմերում առկա է երգիծական տարրը: Եվ իհարկե, այս ցանկում են նաև «Ֆիտիլ» հաղորդաշարի համար գրված սյուժեները:
- Գեորգի Բորոդին: «Ակսենչուկի 90-ամյակի առթիվ[1]»
 


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել