Զլատկո Դալիչ (խորվ.՝ Zlatko Dalić; ), հարավսլավացի և խորվաթ ֆուտբոլիստ, այժմ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Խաղային կարիերա

խմբագրել

Զլատկո Դալիչը Հարավսլավիայում խաղացել է խորվաթական «Հայդուկ» և «Դինամո» (Վինկովցի) ակումբներում, ինչպես նաև բոսնիական «Վելեժում»: Խորվաթիայի անկախացումից հետո հանդես է եկել վարաժդինի «Վարտեքսում» և «Հայդուկում»: 2000 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ։

Մարզչական կարիերա

խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զլատկո Դալիչն աշխատել է «Վարտեքս» ակումբում, այդ թվում ՝ լինելով թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչի օգնականը: 2005 թվականի մայիսին Զլատկո Դալիչը գլխավորել է «Վարտեքսը»։  Նրա պաշտոնավարման առաջին իսկ մրցաշրջանում թիմը երրորդն էր երկրի առաջնությունում և դուրս եկավ ազգային գավաթի եզրափակիչ, որտեղ առաջին խաղում հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախվեց «Ռիեկայի» կողմից:Սակայն պատասխան խաղում Վարտեքսին հաջողվեց վրեժխնդիր լինել 5։1 հաշվով ու միայն օտար դաշտում խփած գոլի շնորհիվ Ռիեկային հաջողվեց տիրանալ գավաթին։[1]

2007 թվականի ամռանը՝ «Վարտեքսի» հետ պայմանագրի ավարտից հետո, Դալիչը նշանակվեց «Ռիեկայի» գլխավոր մարզիչ, որը նրա գլխավորությամբ դարձավ չորրորդը 2007/08 առաջնությունում։ 2008/09 մրցաշրջանում նա գլխավորեց Ալբանիայի գործող չեմպիոն Տիրանի «Դինամոն», սակայն նրանց հետ միայն կարողացավ նվաճել Ալբանիայի Սուպերգավաթը։

2010 թվականի ամռանը Դալիչը նշանակվեց սաուդյան «Ալ-Ֆեյսալի» ակումբի գլխավոր մարզիչ, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով վերադարձավ Սաուդյան Արաբիայի գլխավոր լիգա։ 2010/11 առաջնության արդյունքներով Դալիչը ճանաչվեց Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի սեզոնի մարզիչ։[2] 2012 թվականի մայիսի 3-ին Դալիչը պայմանագիր ստորագրեց սաուդյան առաջատար «Ալ-Հիլալ» ակումբի հետ՝ սկզբում աշխատելով ակումբի պահեստային թիմի հետ։ 2013 թվականի հունվարի 31-ին, Անտուան ​​Կոմբուարեի պաշտոնանկությունից հետո, Դալիչը դարձավ ակումբի թիմի գլխավոր մարզիչը, և նա իր նորամուտը նշեց այս դիրքում իր նախկին թիմի՝ «Ալ-Ֆեյսալիի» դեմ խաղում։

2014 թվականի մարտի 8-ին Դալիչը նշանակվեց էմիրաթական «Ալ Այն» ակումբի գլխավոր մարզիչ։

2017 թվականի հոկտեմբերի 7-ին նա ժամանակավորապես գլխավորեց Խորվաթիայի հավաքականը, որին վճռորոշ հանդիպումներ էին սպասվում ԱԱ-2018-ի որակավորման փուլում։ Իր հավաքականին դուրս բերելով մրցաշարի եզրափակիչ փուլ ՝ Դալիչը մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել Խորվաթիայի ֆուտբոլի միության հետ:[3] Հենց «մունդիալում» խորվաթները աղմկահարույց սենսացիա կատարեցին ՝ հասնելով մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2:4 հաշվով զիջեցին Ֆրանսիայի հավաքականին:

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես մարզիչ

խմբագրել

«Դինամո Տիրան»

«Ալ-Հիլալ»

Խորվաթիայի հավաքական

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2018թ
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2022 թ
  • ԱԿՈՒԴ 2024 միջազգային ֆուտբոլային գավաթակիր

Անձնական

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «NK Varteks 5 — 1 HNK Rijeka [Finale Kupa — 3.05.2006.]». Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-06-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  2. «الهلال يكتسح وزلاتكو الفيصلي يتفوق على العالميين». Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-06-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Далич повезёт хорватов на ЧМ-2018». Արխիվացված է օրիգինալից 2017-11-15-ին. Վերցված է 2017-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Odluka o dodjeli odlikovanja Reda kneza Trpimira s ogrlicom i Danicom Zlatku Daliću». Արխիվացված օրիգինալից 2023-09-07-ին. Վերցված է 2023-09-07-ին.
  5. «President decorates Croatian national football team with Orders». croatiaweek.com (անգլերեն). 2018-11-13. Արխիվացված է օրիգինալից 2021-06-04-ին. Վերցված է 2021-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ

խմբագրել