Մասնակից:M.Mkhitaryan/Ավազարկղ

Հետծննդաբերական դեպրեսիա (ՀԾԴ). (պոստնատալ դեպրեսիա) տրամադրության խանգարում՝ կապված ծննդաբերութան հետ, որը կարող է ազդեցություն ունենալ երկու սեռերի վրա էլ[1][2]: Ախտանշանները կարող են ներառել ծայրահեղ տխրություն, էներգիայի պակաս, անհանգստություն, լացի դրվագներ և քնի ու ախորժակի փոփոխություններ[1]: Սովորաբար սկսվում է երեխայի ծնվելուց հետո՝ մեկ շաբաթից մինչև մեկ ամսվա ընթացքում[1]: ՀԾԴ-ն կարող է նաև բացասաբար անդրադառնալ նորածնի վրա[3]:

Պատճառագիտություն և ախտորոշում խմբագրել

Քանի դեռ ՀԾԴ-ի ճշգրիտ պատճառը պարզ չէ, որպես պատճառ համարվում է ֆիզիկական ու հոգեհուզական գործոնների համակցությունը[4]: Սա կարող է ներառել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հորմոնալ փոփոխությունները և անքնությունը[4]: Ռիսկի գործոններն են հետծննդաբերական դեպրեսիային նախորդող դրվագները, երկբևեռ խանգարումները, անամնեզում դեպրեսիայի դեպքերը, հոգեբանական սթրեսը, ծննդաբերական բարդությունները, աջակցության պակասը կամ դեղի սխալ օգտագործումը[4]: Ախտորոշումը հիմնված է անձի ախտանիշների վրա [5]: Շատ կանայք ծննդաբերությունից հետո ունենում են կարճաժամկետ անհանգստություն և տրամադրության անկում, սակայն հետծննդաբերական դեպրեսիա պետք է կասկածել այն դեպքում, երբ ախտանշանները ընթանում են ծանր ու տևում են մոտավորապես երկու շաբաթ [6]:

Կանխարգելում և բուժում խմբագրել

Չնայած ռիսկի գործոններին՝ հոգեսոցիալական աջակցությունը կարող է պաշտպանել ՀԾԴ-ից[7] : ՀԾԴ-ի բուժումը ներառում է խորհրդատվություն և դեղամիջոցներ[8]: Խորհրդատվության տեսակները, որոնք ավելի արդյունավետ են, ներառում են միջանձնային հոգեթերապիա (ՄԱՀ), ճանաչողական վարքագծային թերապիա (ՃՎԹ) և հոգեշարժական թերապիա[8]: Ըստ նախնական հետազոտութոունների ապացույցների կիրառվում են ընտրողական սերոտոնինային ընկալիչների արգելակիչներ (ԸՍԸԱ)[8]:

Համաճարակաբանություն խմբագրել

ՀԾԴ-ն հանդիպում է հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց գրեթե 15%-ի մոտ[9][10]: Ավելին, տրամադրության այս խանգարումները 1-26% դեպքերում հանդիպում են նաև նորաթուխ հայրիկների մոտ[11]: Հետծննդաբերական պսիխոզը հետծննդաբերական տրամադրության խանգարումների առավել ծանր ձևն է, հանդիպում է ծննդաբերությունից հետո 1000 կնոջից 1-2-ի մոտ[12]: Հետծննդաբերական պսիխոզը մինչև մեկ տարեկան երեխաների սպանության առաջատար պատճառներից է, որը ԱՄՆ-ում հանդիպում է 100000 ծնունդից մոտավորապես 8-ի դեպքում[13]:

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

ՀԾԴ-ի ախտանիշները կարող են զարգանալ ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում՝ ցանկացած պահի[14]: Սովորաբար, ՀԾԴ ախտորոշելիս հաշվի են առնվում առնվազն երկու շաբաթ տևող նշաններն ու ախտանիշները[15]: Դրանք են՝

Էմոցիոնալ

  • հարաճող տխրություն, անհանգստություն կամ «դատարկ» տրամադրություն[14]
  • տրամադրության ծայրաստիճան տատանումներ[15]
  • հիասթափություն, անհանգստություն, բարկություն[14][16]
  • հուսահատության կամ անօգնական լինելու զգացում[14]
  • մեղքի զգացում, ամոթ[14][16]
  • ցածր ինքնագնահատական[14]
  • թմրամոլություն, դատարկության զգացում[14]
  • հյուծում[14]
  • անհարմարավետության զգացում[14]
  • երեխայի հետ անհաջող կապ[15]
  • անադեկվատություն երեխայի խնամքի հարցում[14][16]

Վարքագծային

  • առօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության պակաս[14][16][15]
  • էներգիայի պակաս կամ բացակայություն[14]
  • ցածր լիբիդո (սեռական ակտիվություն)[17]
  • ախորժակի փոփոխություն[14][16]
  • հոգնածություն, էներգիայի և մոտիվացիայի նվազեցում[16]
  • վատ ինքնախնամք[15]
  • մեկուսացում հասարակությունից[14][15]
  • անքնություն կամ քնկոտություն[14][15]:

Ճանաչողական

  • պարզ մտածողության և որոշումներ կայացնելու կարողության թուլացում[16]
  • ցրվածություն և վատ հիշողություն[16]
  • երեխային ճիշտ չխնամելու վախ կամ վախ երեխայից[14]
  • ինքն իրեն, երեխային կամ ամուսնուն վնասելու տագնապ[15][16]

Սկիզբ և ընթացք

Հետծննդաբերական դեպրեսիան սովորաբար սկսվում է ծննդաբերությունից հետո երկու շաբաթից մեկ ամսվա ընթացքում[18]: Ներքաղաքային հոգեկան առողջության կենտրոններից մեկի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ հետծննդաբերական դեպրեսիաների 50%-ը սկսվում է մինչև ծննդաբերությունը[19]: Հետևաբար, Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (ՀԽԱՎՁ, DSM-5) հետծննդաբերական դեպրեսիան ախտորոշվում է որպես շուրջծննդյան սկիզբ ունեցող դեպրեսիվ խանգարում, որտեղ «շուրջծննդյան սկիզբ»-ը սահմանվում է ինչպես ցանկացած ժամանակ կամ հղիության, կամ ծննդաբերությունից հետո մինչև չորս շաբաթվա ընթացքում: ՀԾԴ-ն կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի[20]: Հետծննդաբերական դեպրեսիան կարող է հանդիպել նաև այն կանանց մոտ, ովքեր ունեցել են վիժումներ[21]: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ ՀԾԴ-ի բարձր մակարդակ դիտվում է երեխայի ծնվելուց հետո 3-6 ամսվա ընթացքում[22]:

Ծնող-երեխա փոխհարաբերություններ

Հետծննդաբերական դեպրեսիան կարող է խանգարել նորմալ մայր-նորածին կապին և բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա: Հետծննդաբերական դեպրեսիան կարող է հանգեցնել մայրերի կողմից ոչ ճիշտ իրականացվող երեխայի խնամքին[23]: Երեխայի խնամքի այս անհամապատասխանությունները ներառում են կերակրման, քնի ռեժիմ և առողջության պահպանում[23]:

Հազվադեպ, 1000-ից 1-2-ի մոտ հետծննդաբերական դեպրեսիան արտահայտվում է հետծննդաբերական պսիխոզի ձևով[24]: Այս դեպքերում, հատկապես այն կանանց շրջանում, ովքեր նախնիկում եղել են հոգեբուժական հիվանդանոցներում[25], կարող են դիտվել մանկասպանության դեպքեր: ԱՄՆ-ում տարեկան գրանցվող մանկասպանութան դեպքերի առաջատար պատճառներից է հետծննդաբերական դեպրեսիան (8/100000)[26]:

Պատճառագիտություն խմբագրել

ՀԾԴ-ի պատճառը ամբողջությամբ պարզ չէ: Վարկած կա, որ հորմոնալ փոփոխությունները, գենետիկական գործոնները և կյանքում կատարված շրջադարձային իրադարձությունները առավել հավանական պատճառ են հանդիսանում: Փաստեր կան, որ հորմոնալ փոփոխութոունները կարող են մեծ դեր խաղալ: Ուսումնասիրվել են էստրոգենը, պրոգեստերոնը, թիրոիդ հորմոնը, տեստոստերոնը, կորտիկոտրոպ ռիլիզինգ հորմոնը և կորտիզոլը[27]:

Հայրիկները, ում օրգանիզմը չի ենթարկվում խորը հորմոնալ փոփոխությունների, նույնպես ունենում են հետծննդաբերական դեպրեսիա[28]; Տղամարդկանց մոտ պատճառները կարող են տարբեր լինել:

Վարկած կա, որ նորածնի մասին հոգ տանեը բերում է ապրելակերպի էական փոփոխությունների, ինչը հանգեցնում է ՀԾԴ-ի: Որոշ փաստեր ապացուցում են այս վարկածը: Մայրիկները, ովքեր իրենց նախորդ երեխաների դեպքում չեն տառապել ՀԾԴ-ով, վերջին ծննդաբերությունից հետո, այնուամենայնիվ, կարող են հիվանդանալ[29]: Չնայած կենսաբանական և հոգեսոցիալական փոփոխություններին, որոնք կարող են ուղեկցել հղիությանը և հետծննդաբերական շրջանին, շատ կանանց մոտ այդպես էլ չի ախտորոշվում ՀԾԴ[30][31]:

Ռիսկի գործոններ խմբագրել

Մինչդեռ ՀԾԴ-ի պատճառներն ամբողջովին պարզված չեն, առանձնացվում են մի շարք ռիսկի գործոններ՝

Արհեստական կերով սնուցումը, նախկինում տարած դեպրեսիան և ծխախոտի օգտագործումն ունեն ապացուցված հավելող ազդեցություն[33]: Որոշ հետազոտություններ կապ են գտել մոր մոտ դոկոսահեքսանաթթվի (ԴՀԹ) ցածր մակարդակի հետ[38]:

Վերը թվարկված գործոնները փոխկապակցված են ՀԾԴ-ի հետ, սակայն այս կապը չի նշանակում, որ դրանք անմիջական պատճառ են հանդիսանում: Փոխարենը դրանք կարող են հրահրվել որևէ ուրիշ գործոնով և հակառակը, որոշ գործոններ համարվում են հետծննդաբերական դեպրեսիայի պատճառ, օրինակ՝ հասարակության կողմից աջակցության պակասը[39]:

Զարմանալի չէ, որ կանայք, ովքեր ունեն ավելի քիչ միջոցներ, ավելի շատ են հակված հետծննդաբերական դեպրեսիայի, քան այն կանայք, ովքեր ավելի ապահովված են, օրինակ՝ ֆինանսապես: ՀԾԴ-ի դրույքաչափերը նվազեցվում են, քանի որ եկամուտը աճում է[40]: Քիչ ապահովված կանայք ավելի հավանական է, որ կունենան չպլանավորված կամ անցանկալի հղիություն՝ մեծացնելով ՀԾԴ-ի ռիսկը: Նրանք կարող են նաև համալրել ցածր եկամուտ ունեցող միայնակ մայրերի շարքը: Մինչև մայրանալը ցածր եկամուտ ունեցող կանանց հասանելիությունը որևէ եկամտի աղբյուրի ավելի սահմանափակ է:

Հետազոտությունները նաև ապացուցել են մայրիկների «մրցավազքի» ու հետծննդաբերական դեպրեսիայի միջև կապը: Սոցիալական գործոնները ստուգելուց հետո, ինչպիսիք են տարիքը, եկամուտը, կրթությունը, ամուսնական կարգավիճակը և երեխայի առողջությունը, ապացուցվել է, որ աֆրոամերիկացի մայրիկները ՀԾԴ-ի ամենաբարձր ռիսկն ունեն (մինչև 25%), իսկ ասիացի մայրիկները՝ ամենացածրը (մինչև 11,5%): Առաջին կարգի ազգերի, Կովկասի ու Իսպանիայի կանանց մոտ ՀԾԴ-ի ցուցանիշները միջին են[40]։ Կանխատեսումներ կան, որ տղամարդկանց մոտ 50%–ով բարձրանում է ՀԾԴ–ի զարգացումը, եթե նրանց զուգընկերն ունի ՀԾԴ[41]։ Սեռական կողմնորոշումը[42] ևս ՀԾԴ–ի ռիսկ է։ 2007 թվականին Ռոզի և գործընկերների կողմից կատարված հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել է ՀԾԴ–ի զարգացումը լեսբուհի և բիսեքսուալ մայրիկների մոտ, հետո համեմատվել հետերոսեքսուալ ընտրանքային խմբի հետ։ Ապացուցված է, որ լեսբուհի և բիսեքսուալ մայրիկները Էդինբուրգի հետծննդաբերական դեպրեսիայի աղյուսակում նշանակալիորեն ավելի բարձր ցուցանիշներ ունեն, քան հետերոսեքսուալ կանայք[43]։ ՀԾԴ–ի այս բարձր ցուցանիշները բերում են հասարակության կողմից ավելի քիչ աջակցության, մասնավորապես իրենց ընտանիքների կողմից քննադատողական վերաբերմունքի[44]։ Առաջարկվել է նաև կապ հետծննդաբերական թիրոիդիտի և հետծննդաբերական դեպրեսիայի միջև, ինչպես նաև ՀԾԴ–ի ու հակաթիրոիդ հակամարմինների միջև, բայց սա դեռևս վիճահարույց հարց է[45]։

Բռնություն

Բռնության և հետծննդաբերական դեպրեսիայի միջև կապի վերաբերյալ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց նկատմամբ բռնությունը շատացնում է հետծննդաբերական դեպրեսիայի դեպքերը[46]։ Աշխարհում կանանց գրեթե մեկ երրորդը կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության[47]։ Կանանց նկատմամբ բռնությունները տեղի են ունենում տարաձայնությունների հետևանքով[47]։ Կարևոր է նշել, որ հետազոտությունների են ենթարկվել միայն տղամարդկանց կողմից կատարված բռնությունները և հաշվի չեն առնվել կանանց կողմից իրագործված այն բռնությունները, որոնց հետևանքով տուժել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Ավելին, կանանց նկատմամբ բռնությունը սահմանվել է որպես «գենդերային հիմունքներով կատարված ցանկացած բռնություն», որի արդյունքներն են կանանց ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական վնասը և տառապանքը[46]։ Հետծննդաբերական դեպրեսիայի դեպքերի աճը կապված է նաև այնպիսի հոգեբանական և մշակութային գործոնների հետ, ինչպիսիք են դեպրեսիայի անամնեզը, կյանքի ընթացքում սթրեսային իրավիճակները, վաղ սեռահասունությունը կամ հղիությունը, հղիության ընթացքում անհանգստությունը և հասարակության կողմից աջակցության պակասը[48][46]։ Կանանց նկատմամբ բռնությունը քրոնիկ սթրեսոր գործոն է, այսպիսով դեպրեսիան զարգանում է, երբ որևէ մեկը այլևս չի կարողանում դիմակայել բռնություններին[46]։

Ախտորոշում խմբագրել

Չափորոշիչներ

Հետծննդաբերական դեպրեսիան հայտնի է որպես «շուրջծննդաբերական սկզբով դեպրեսիվ խանգարում»։ Շուրջծննդաբերական սկիզբ նշանակում է ցանկացած պահ՝ հղիության ընթացքից մինչև ծննդաբերությունից հետո չորս շաբաթվա ընթացքում։ Էական տարբերություն չկա այն դեպրեսիվ դրվագների մեջ, որոնք առաջացել են հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո[49]։ Այնուամենայնիվ, մասնագետների մեծամասնությունը շարունակում է հետծննդաբերական դեպրեսիան ախտորոշել որպես դեպրեսիա, որն առաջանում է ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում[50]։

Հետծննդաբերական դեպրեսիայի ախտորոշման համար պահանջվող չափորոշիչները նույնն են, ինչ ծննդաբերական ելքով չավարտված հղիություններից հետո առաջացած ծանր ու թեթև դեպրեսիաներինը։ Այդ չափորոշիչներն ընդգրկում են ստորև թվարկված ինը ախտանիշներից առնվազն հինգը՝ երկու շաբաթ տևողությամբ[49]

  • տխրության, դատարկության կամ հուսահատության զգացում՝ գրեթե ամեն օր
  • հետաքրքրության պակաս առօրյա գործողություններում
  • ախորժակի կամ քաշի կորուստ
  • քնի խանգարումներ
  • անհանգստության զգացում
  • էներգիայի պակաս
  • մեղավորության զգացում
  • կենտրոնացման խանգարում կամ հարաճող անորոշություն
  • մահվան մասին կպչուն մտքեր՝ ինքնասպանության ծրագրերով կամ առանց դրանց

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Հետծննդաբերական ,,,,,,,,

Սովորաբար հայտնի է որպես մանկական բբբբբ։ Անցողիկ, հետծննդաբերական տրամադրության խանգարում է, որը բնութագրվում է ավելի մեղմ դեպրեսիվ ախտանշաններով, քան ՀԾԴ–ն։ Դեպրեսիայի այս տեսակը կարող է հանդիպել ծննդաբերությունից հետո մայրիկների ավելի քան 80%–ի մոտ[51]։ Ախտանիշները սովորաբար անցնում են երկու շաբաթվա ընթացքում։ Եթե դրանք տևում են երկու շաբաթից երկար, ապա դա դեպրեսիայի ավելի լուրջ տեսակների նշան է[52]։ Այս կանանց մոտ հետագայում դեպրեսիայի ավելի լուրջ էպիզոդներ ունենալու հավանականությունն ավելի մեծ է[53]։

Պսիխոզ

Հետծննդաբերական պսիխոզը պաշտոնական ախտորոշում չէ, բայց լայնորեն օգտագործվում է հոգեբուժական արտակարգ իրավիճակները նկարագրելու համար, որոնք հանդիպում են 1000 հղիությունից մեկի դեպքում։ Ախտանիշները՝ բարձր տրամադրությունը և մարտական տրամադրվածության մտքերը (մանիա), դեպրեսիան, խիստ շփոթմունքը, արգելակման բացակայությունը, հալյուցինացիաները և զառանցանքները սկսվում են հանկարծակի՝ ծննդաբերությանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում։ Դրանք փոփոխական են և կարող են արագորեն փոփոխվել[54]։ Սա տարբերվում է հետծննդաբերական դեպրեսիայից և հետծննդաբերական գգգգգգգից[55] ու կարող է երկբևեռ խանգարումների դրսևորում լինել[56]։ Շատ կարևոր է չշփոթել պսիխոզի ախտանիշներն այլ ախտանիշների հետ, որոնք ևս կարող են առաջանալ ծննդաբերությունից հետո, օրինակ՝ դելիրիումը։ Վերջինս արտահայտվում է ճանաչողության կորստով կամ ցրվածությամբ[53]։

Հետծննդաբերական պսիխոզ տարած կանանց գրեթե կեսը չունեն որևէ ռիսկի գործոն, բայց նախկինում տարած հոգեկան հիվանդությունները, հատկապես երկբևեռ խանգարումները, կամ ընտանեկան անամնեզը բարձրացնում են ռիսկը[54]։

Հետծննդաբերական պսիխոզը հաճախ հոսպիտալացման կարիք է ունենում։ Բուժումը ներառում է հակապսիխոզային դեղամիջոցներ, տրամադրության կայունացուցիչներ և ինքնասպանության բարձր ռիսկերի դեպքում՝ էլեկտրոկոնվուլսիվ թերապիա[54]։

Ամենածանր ախտանիշները տևում են 2-12 շաբաթ, իսկ բուժումը՝ վեց ամսից մինչև մեկ տարի[54]։ Այն կանայք, ովքեր ծննդաբերությունից անմիջապես հետո հոսպիտալացվել են հոգեկան ոչ կայուն վիճակի պատճառով, բարձր ռիսկ ունեն մեկ տարվա ընթացքում ինքնասպանության փորձ կատարելու[57]։

Հետազոտություններ խմբագրել

ԱՄՆ-ում Մանկաբարձության և Գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջը առողջապահության ոլորտի աշխատակիցներին առաջարկում է իրականացնել շուրջծննդյան շրջանում գտնվող կանանց սկրինինգային հետազոտություն[58]։ Լրացուցիչ՝ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան մանկաբույժներին խորհուրդ է տալիս ՀԾԴ-ի կապակցությամբ հետազոտել մայրիկներին 1-ին, 2-րդ և 4-րդ ամիսներում[59]։

Սակայն շատերը հետևողական չեն սկրինինգային հետազոտությունների նկատմամբ[58][60]։ Օրինակ՝ Կանադայում Ալբերտան միակ նահանգն է, որտեղ ՀԾԴ–ի սկրինինգային հետազոտության ծրագիր կա։ Այս հետազոտությունն իրականացվում է Հանրային առողջության ոլորտի բուժքույրերի կողմից՝ երեխաների օրացույցային պատվաստումների ժամանակ։

Էդինբուրգյան Հետծննդյան դեպրեսիայի թեստը ստանդարտացված հարցաթերթիկ է, որը կարող է օգտագործվել բացահայտելու համար այն կանանց, ովքեր հետծննդյան դեպրեսիա են տանում[61]։ Եթե թեստի արդյունքում կինը հավաքում է 13 և ավելի միավոր, ապա հավանական է, որ նա հետծննդաբերական դեպրեսիա է տանում և կարիք ունի հետագա հսկողության[61]։

Սկրինինգային հետազոտության ընթացքում կարող են վերցնել նաև արյան նմուշ՝ պարզելու համար կա՞ արդյոք այլ խանգարում, որը, հնարավոր է նպաստի դեպրեսիայի առաջացմանը[62]։

Կանխարգելում խմբագրել


2013թ-ի Կոխրանի հետազոտությունը ապացուցեց այն փաստը, որ երեխայի ծնվելուց հետո հոգեսոցիալական և հոգեբանական միջամտությունները օգնում են նվազեցնել հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկը[63][64]։ Այս միջամտությունները ներառում են տնայցեր, աջակցող հեռախոսազրույցներ և միջանձնային հոգեթերապիա[63]։ Աջակցությունը ՀԾԴ–ի կանխարգելման կարևոր նախապայմաններից է, որովհետև շատ մայրիկներ, ովքեր դեպրեսիա են տանում, նշում են, որ այդ վիճակում են հայտնվել շրջապատի կողմից աջակցության պակասի և իրենց միայնակ զգալու հետևանքով[65]։


In couples, emotional closeness and global support by the partner protect against both perinatal depression and anxiety. Further factors such as communication between the couple and relationship satisfaction have a protective effect against anxiety alone.[66] In those who are at risk counselling is recommended.[67] In 2018, 24% of areas in the UK have no access to perinatal mental health specialist services.[68]

Preventative treatment with antidepressants may be considered for those who have had PPD previously. However, as of 2017, the evidence supporting such us is weak.[69]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Postpartum Depression Facts». NIMH (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 21 June 2017-ին. Վերցված է 11 June 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Paul2010» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pea20094» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 4,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH20173» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pea20093» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH20175» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. «Perinatal Depression: Prevalence, Screening Accuracy, and Screening Outcomes». Agency for Health Care Research and Quality. Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pea20096» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH20172» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Pearlstein, T; Howard, M; Salisbury, A; Zlotnick, C (April 2009). «Postpartum depression». American Journal of Obstetrics and Gynecology. 200 (4): 357–64. doi:10.1016/j.ajog.2008.11.033. PMC 3918890. PMID 19318144.
  11. Paulson, James F. (2010). «Focusing on depression in expectant and new fathers: prenatal and postpartum depression not limited to mothers». Psychiatric Times. 27 (2). Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Seyfried, LS; Marcus, SM (August 2003). «Postpartum mood disorders». International Review of Psychiatry (Abingdon, England). 15 (3): 231–42. doi:10.1080/09540260305196. PMID 15276962.
  13. Spinelli, MG (September 2004). «Maternal infanticide associated with mental illness: prevention and the promise of saved lives». The American Journal of Psychiatry. 161 (9): 1548–57. doi:10.1176/appi.ajp.161.9.1548. PMID 15337641.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 The Boston Women's Health Book Collective: Our Bodies Ourselves, pages 489–491, New York: Touchstone Book, 2005
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 WebMD: Understanding Post Partum Depression «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2015-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 «Depression Among Women | Depression | Reproductive Health | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-04-16-ին. Վերցված է 2017-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Morof D, Barrett G, Peacock J, Victor CR, Manyonda I (December 2003). «Postnatal depression and sexual health after childbirth». Obstet Gynecol. 102 (6): 1318–25. doi:10.1016/j.obstetgynecol.2003.08.020. PMID 14662221.
  18. Postpartum Depression Արխիվացված 2012-02-25 Wayback Machine from Pregnancy Guide, by Peter J. Chen, at Hospital of the University of Pennsylvania. Reviewed last on: 10/22/2008
  19. Yonkers, KA; Ramin, SM; Rush, AJ; Navarrete, CA; Carmody, T; March, D; Heartwell, SF; Leveno, KJ (November 2001). «Onset and persistence of postpartum depression in an inner-city maternal health clinic system». The American Journal of Psychiatry. 158 (11): 1856–63. doi:10.1176/appi.ajp.158.11.1856. PMID 11691692.
  20. Canadian Mental Health Association > Post Partum Depression Արխիվացված 2010-10-21 Wayback Machine Retrieved on June 13, 2010
  21. Miller LJ (February 2002). «Postpartum depression». JAMA. 287 (6): 762–5. doi:10.1001/jama.287.6.762. PMID 11851544.
  22. Paulson, J.F. (2010). «Prenatal and postpartum depression in fathers and its association with maternal depression: A metaanalysis». Journal of the American Medical Association. 303 (19): 1961–1969. doi:10.1001/jama.2010.605.
  23. 23,0 23,1 Field, T (Feb 2010). «Postpartum depression effects on early interactions, parenting, and safety practices: A review». Infant Behavior and Development. 33 (1): 1–6. doi:10.1016/j.infbeh.2009.10.005. PMC 2819576. PMID 19962196.
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Sey20032» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Laursen, TM; Munk-Olsen, T; Mortensen, PB; Abel, KM; Appleby, L; Webb, RT (May 2011). «Filicide in offspring of parents with severe psychiatric disorders: a population-based cohort study of child homicide». The Journal of Clinical Psychiatry. 72 (5): 698–703. doi:10.4088/jcp.09m05508gre. PMID 21034682.
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pea20092» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Soares CN, Zitek B (July 2008). «Reproductive hormone sensitivity and risk for depression across the female life cycle: a continuum of vulnerability?» (PDF). J Psychiatry Neurosci. 33 (4): 331–43. PMC 2440795. PMID 18592034. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-17-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Goodman JH (January 2004). «Paternal postpartum depression, its relationship to maternal postpartum depression, and implications for family health». J Adv Nurs. 45 (1): 26–35. doi:10.1046/j.1365-2648.2003.02857.x. PMID 14675298.
  29. Nielsen Forman D, Videbech P, Hedegaard M, Dalby Salvig J, Secher NJ (October 2000). «Postpartum depression: identification of women at risk». BJOG. 107 (10): 1210–7. doi:10.1111/j.1471-0528.2000.tb11609.x. PMID 11028570.
  30. Paschetta, Elena; Berrisford, Giles; Coccia, Floriana; Whitmore, Jennifer; Wood, Amanda G.; Pretlove, Sam; Ismail, Khaled M.K. (2014). «Perinatal psychiatric disorders: an overview». American Journal of Obstetrics and Gynecology. 210 (6): 501–509.e6. doi:10.1016/j.ajog.2013.10.009. PMID 24113256.
  31. Howard, Louise M; Molyneaux, Emma; Dennis, Cindy-Lee; Rochat, Tamsen; Stein, Alan; Milgrom, Jeannette (2014). «Non-psychotic mental disorders in the perinatal period». The Lancet. 384 (9956): 1775–1788. doi:10.1016/s0140-6736(14)61276-9. PMID 25455248.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 32,8 Beck CT (1996). «A meta-analysis of the relationship between postpartum depression and infant temperament». Nurs Res. 45 (4): 225–30. doi:10.1097/00006199-199607000-00006. PMID 8700656.
  33. 33,0 33,1 33,2 33,3 McCoy SJ, Beal JM, Shipman SB, Payton ME, Watson GH (April 2006). «Risk factors for postpartum depression: a retrospective investigation at 4-weeks postnatal and a review of the literature». J Am Osteopath Assoc. 106 (4): 193–8. PMID 16627773.
  34. 34,0 34,1 Stuart-Parrigon, K; Stuart, S (September 2014). «Perinatal depression: an update and overview». Current Psychiatry Reports. 16 (9): 468. doi:10.1007/s11920-014-0468-6. PMC 4920261. PMID 25034859.
  35. Mukherjee, Soumyadeep; Coxe, Stefany; Fennie, Kristopher; Madhivanan, Purnima; Trepka, Mary Jo (January 2017). «Stressful Life Event Experiences of Pregnant Women in the United States: A Latent Class Analysis». Women's Health Issues. 27 (1): 83–92. doi:10.1016/j.whi.2016.09.007. ISSN 1049-3867. PMID 27810166.
  36. Mukherjee, Soumyadeep; Coxe, Stefany; Fennie, Kristopher; Madhivanan, Purnima; Trepka, Mary Jo (March 2017). «Antenatal Stressful Life Events and Postpartum Depressive Symptoms in the United States: The Role of Women's Socioeconomic Status Indices at the State Level». Journal of Women's Health (անգլերեն). 26 (3): 276–285. doi:10.1089/jwh.2016.5872. ISSN 1540-9996. PMID 27875058.
  37. Howell EA, Mora P, Leventhal H (March 2006). «Correlates of early postpartum depressive symptoms». Matern Child Health J. 10 (2): 149–57. doi:10.1007/s10995-005-0048-9. PMC 1592250. PMID 16341910.
  38. Hibbeln, Joseph R. (2002-05-01). «Seafood consumption, the DHA content of mothers' milk and prevalence rates of postpartum depression: a cross-national, ecological analysis». Journal of Affective Disorders (անգլերեն). 69 (1–3): 15–29. doi:10.1016/S0165-0327(01)00374-3. ISSN 0165-0327.
  39. The causal role of lack of social support in PPD is strongly suggested by several studies, including O'Hara 1985, Field et al. 1985; and Gotlib et al. 1991.
  40. 40,0 40,1 Segre, Lisa S.; O'Hara, Michael W.; Losch, Mary E. (2006). «Race/ethnicity and perinatal depressed mood». Journal of Reproductive and Infant Psychology. 24 (2): 99–106. doi:10.1080/02646830600643908.
  41. Singley, Daniel (2015). «Men's Perinatal Mental Health in the Transition to Fatherhood». Professional Psychology: Research and Practice. 46 (5): 309–319. doi:10.1037/pro0000032.
  42. Ross LE, Steele L, Goldfinger C, Strike C (2007). «Perinatal depressive symptomatology among lesbian and bisexual women». Arch Womens Ment Health. 10 (2): 53–9. doi:10.1007/s00737-007-0168-x. PMID 17262172.
  43. Ross, Lori E.; Dennis, Cindy-Lee (2009). «The Prevalence of Postpartum Depression among Women with Substance Use, an Abuse History, or Chronic Illness: A Systematic Review». Journal of Women's Health. 18 (4): 475–486. CiteSeerX 10.1.1.507.90. doi:10.1089/jwh.2008.0953. PMID 19361314.
  44. Ross LE (2005). «Perinatal mental health in lesbian mothers: a review of potential risk and protective factors». Women Health. 41 (3): 113–28. doi:10.1300/J013v41n03_07. PMID 15970579.
  45. Horsager, Robyn; Hoffman, Barbara L.; Santiago-Muñoz, Patricia C.; Rogers, Vanessa L.; Worley, Kevin C.; Roberts, Scott W. (2014-10-15). Williams Obstetrics. ISBN 9780071793278.
  46. 46,0 46,1 46,2 46,3 Wu, Qian; Chen, Hong-Lin; Xu, Xu-Juan (2014-04-01). «Violence as a Risk Factor for Postpartum Depression in Mothers: A Meta-Analysis». Archives of Women's Mental Health. 15 (2): 107–114. doi:10.1007/s00737-011-0248-9. PMID 22382278.
  47. 47,0 47,1 Western, Deborah (2013-01-01). «A Conceptual and Contextual Background for Gender-Based Violence and Depression in Women». Gender-based Violence and Depression in Women. SpringerBriefs in Social Work. New York: Springer New York. էջեր 13–22. doi:10.1007/978-1-4614-7532-3_3. ISBN 978-1-4614-7531-6.
  48. Ross, Lori E.; Dennis, Cindy-Lee (2009). «The Prevalence of Postpartum Depression among Women with Substance Use, an Abuse History, or Chronic Illness: A Systematic Review». Journal of Women's Health. 18 (4): 475–486. CiteSeerX 10.1.1.507.90. doi:10.1089/jwh.2008.0953. PMID 19361314.
  49. 49,0 49,1 Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fifth Edition (DSM-5). Arlington, VA: American Psychiatric Association. 2013.
  50. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ReferenceA2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  51. «The Basics of Postpartum Depression». Արխիվացված է օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2015-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. Wisner, KL; Parry, BL; Piontek, CM (18 July 2002). «Clinical practice. Postpartum depression». The New England Journal of Medicine. 347 (3): 194–9. doi:10.1056/NEJMcp011542. PMID 12124409.
  53. 53,0 53,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «DSM5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  54. 54,0 54,1 54,2 54,3 Jones, I; Chandra, PS; Dazzan, P; Howard, LM (15 November 2014). «Bipolar disorder, affective psychosis, and schizophrenia in pregnancy and the post-partum period». Lancet. 384 (9956): 1789–99. doi:10.1016/s0140-6736(14)61278-2. PMID 25455249.
  55. «Postpartum Psychosis». Royal College of Psychiatrists. 2014. Արխիվացված է օրիգինալից 24 October 2016-ին. Վերցված է 27 October 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  56. Wesseloo, R; Kamperman, AM; Munk-Olsen, T; Pop, VJ; Kushner, SA; Bergink, V (1 February 2016). «Risk of Postpartum Relapse in Bipolar Disorder and Postpartum Psychosis: A Systematic Review and Meta-Analysis». The American Journal of Psychiatry. 173 (2): 117–27. doi:10.1176/appi.ajp.2015.15010124. PMID 26514657.
  57. Orsolini, L; և այլք: (12 August 2016). «Suicide during Perinatal Period: Epidemiology, Risk Factors, and Clinical Correlates». Frontiers in Psychiatry. 7: 138. doi:10.3389/fpsyt.2016.00138. PMC 4981602. PMID 27570512.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  58. 58,0 58,1 «Screening for Depression During and After Pregnancy». American College of Obstetricians and Gynecologists, Committee Opinion. February 2010. Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին.
  59. Earls MF (November 2010). «Incorporating recognition and management of perinatal and postpartum depression into pediatric practice». Pediatrics. 126 (5): 1032–9. doi:10.1542/peds.2010-2348. PMID 20974776.
  60. Stowe ZN, Hostetter AL, Newport DJ (February 2005). «The onset of postpartum depression: Implications for clinical screening in obstetrical and primary care». American Journal of Obstetrics and Gynecology. 192 (2): 522–6. doi:10.1016/j.ajog.2004.07.054. PMID 15695997.
  61. 61,0 61,1 Cox JL, Holden JM, Sagovsky R (June 1987). «Detection of postnatal depression. Development of the 10-item Edinburgh Postnatal Depression Scale». The British Journal of Psychiatry. 150 (6): 782–6. doi:10.1192/bjp.150.6.782. PMID 3651732.
  62. «Postpartum Depression Screening: MedlinePlus Lab Test Information». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2019-11-20-ին.
  63. 63,0 63,1 Dennis CL, Dowswell T (February 2013). Dennis C (ed.). «Psychosocial and psychological interventions for preventing postpartum depression». The Cochrane Database of Systematic Reviews. 2 (2): CD001134. doi:10.1002/14651858.CD001134.pub3. PMID 23450532.
  64. PubMed Health. «Preventing postnatal depression». National Center for Biotechnology Information. Արխիվացված օրիգինալից 23 June 2013-ին. Վերցված է 30 May 2013-ին.
  65. Dennis CL, Hodnett E, Kenton L, Weston J, Zupancic J, Stewart DE, Kiss A (January 2009). «Effect of peer support on prevention of postnatal depression among high risk women: multisite randomised controlled trial». BMJ. 338: a3064. doi:10.1136/bmj.a3064. PMC 2628301. PMID 19147637. Արխիվացված օրիգինալից 2016-04-10-ին.
  66. Pilkington PD, Milne LC, Cairns KE, Lewis J, Whelan TA (June 2015). «Modifiable partner factors associated with perinatal depression and anxiety: a systematic review and meta-analysis». Journal of Affective Disorders (Systematic review and meta-analysis). 178: 165–80. doi:10.1016/j.jad.2015.02.023. PMID 25837550.
  67. Curry SJ, Krist AH, Owens DK, Barry MJ, Caughey AB, Davidson KW, և այլք: (February 2019). «Interventions to Prevent Perinatal Depression: US Preventive Services Task Force Recommendation Statement». JAMA. 321 (6): 580–587. doi:10.1001/jama.2019.0007. PMID 30747971.
  68. «Most of UK doesn't provide vital perinatal mental healthcare». OnMedica. 20 April 2018. Վերցված է 17 June 2018-ին.
  69. Thomson M, Sharma V (May 2017). «Therapeutics of postpartum depression». Expert Review of Neurotherapeutics. 17 (5): 495–507. doi:10.1080/14737175.2017.1265888. PMID 27892736.