Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան
Estação Ecológica da Terra do Meio
Տեսակէկոլոգիական կայան

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Terra do Meio), էկոլոգիական կայան Բրազիլիայի Պարա նահանգում։

Տեղագրություն խմբագրել

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանն ունի 3373133.89 հա տարածք[1]։ Ընդգրկում է Ալտամիրա և Սան Ֆելիս դու Շինգու մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարա նահանգում[2]։ Կայանը ներառում է հարթավայրային մասեր, ինչպես նաև Հարավային Ամազոնի սարահարթերը։ Այն գտնվում է Շինգու գետի և նրա վտակի՝ Իրիրի միջև, որը հոսում է էկոլոգիական կայանի տարածքով՝ հարավից հյուսիս ուղղությամբ։ Իրիրին սկիզբ է առնում Սերրա դու Կաշիմբուից և հոսում է 900 կմ՝ մինչև Շինգուին միանալը։ Եղանակից կախված՝ գետերը զգալիորեն տարբերվում են իրենց ծավալով։ Չոր եղանակին առաջանում են ջրվեժներ, ժայռեր ու սահանքներ[2]։

Տերրա դու Մեյուն հարավարևելքից սահմանակից է 445408 հա տարածքով Սերրա դու Պարդու ազգային պարկին[3]։ Առաջարկվող Հարավային Ամազոն էկոլոգիական միջանցքը կմիանա էկոլոգիական կայանին, ինչպես նաև տարածաշրջանում պահպանվող և բնիկ այլ տարածքներին[4]։

Շրջակա միջավայր խմբագրել

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը գտնվում է Ամազոն բիոմում։ Ջերմաստիճանը տատանվում է 19-ից մինչև 28 °C, իսկ միջինը՝ 23 °C է։ Տարեկան տեղումների միջին քանակը 1855 մմ է։ Չոր եղանակի ընթացքում՝ մայիսից մինչև նոյեմբեր, կա բնական կամ մարդու գործունեության հետևանքով առաջացող հրդեհի բարձր վտանգ։ Հողերը, ընդհանուր առմամբ, աղքատ են սնուցող նյութերով։ Միավորման 76%-ը ծածկված է բաց նախալեռնային խոնավ անտառով՝ լիանաներով, իսկ 18.4%-ը ծածկված է դարձյալ բաց նախալեռնային խոնավ անտառով՝ երևացող ամպհովանիով։ Ավելի փոքր տարածքներում խիտ նախալեռնային խոնավ անտառն ունի միանման ամպհովանի, իսկ բաց նախալեռնային խոնավ անտառը՝ արմավենու ծառեր և խիտ ողողատային խոնավ անտառ։

Թռչուններ խմբագրել

Էկոլոգիական կայանի տարածքով անցնող չվող թռչուններն են՝ ջրարծիվը (Pandion haliaetus), մանուշակագույն ծիծեռնակը (Progne subis), առափնյա ծիծեռնակը (Riparia riparia) և գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica)։ Էնդեմիկ թռչուններից են՝ գուանը (Penelope pileata), ամազոնյան փայտփորիկը (Dendrocolaptes certhia) և այլն։ Migratory birds that pass through the ecological station include osprey (Pandion haliaetus), spotted sandpiper

Պահպանություն խմբագրել

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ստեղծվել է 2005 թվականի փետրվարի 17-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության I կատեգորիային (արգելավայր)։ Նպատակն է՝ պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ։

Էկոլոգիական կայանի կառավարման պլանը հրապարակվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին։ Հեղինակները ստիպված էին պայքարել հողային սպեկուլյացիայի խնդիրների դեմ։ Ավանդական ընտանիքները, իրենց մեծարժեք գիտելիքներով, թույլտվություն են ստացել մնալու «ինտենսիվ օգտագործվող գոտում», ինչպես նաև ինտեգրվելու տարածքի կառավարման մեջ։ Գոտու նպատակն է՝ պահպանել բնական միջավայրը՝ մարդկային սակավ գործունեությամբ ու ապահովել իրազեկման ծրագրերի, բնապահպանական կրթության և ուսումնասիրությունների համար նախատեսված տեղեր։ Այն թույլ է տվել տների, այգիների ու ռեսուրսների սահմանափակ օգտագործումը՝ հիմնականում անհատական օգտագործման համար, ըստ ավանդական սովորության։

Էկոլոգիական կայանը գտնվում է տարածաշրջանում, որը պարունակում է 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ և 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Լիովին պաշտպանված տարածքները՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցը ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են` Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Esec da Terra do Meio – Chico Mendes
  2. 2,0 2,1 Unidade de Conservação ... MMA
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ref3https://uc%socioambiental%org/pt-br/arp/4265 PARNA da Serra do Pardo – ISA» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Ayres et al. 2005

Աղբյուրներ խմբագրել

  • Amazon Biome: protected areas: Coordinated audit, Brasília: Federal Court of Accounts of Brazil, 2014, Վերցված է 2017-03-11-ին
  • Ayres, José Márcio; Da Fonseca, Gustavo A. B.; Rylands, Anthony B.; Queiroz, Helder L.; Pinto, Luiz Paulo; Masterson, Donald; Cavalcanti, Roberto B. (2005), Os Corredores Ecológicos das Florestas Tropicais do Brasil (PDF) (պորտուգալերեն), Sociedade Civil Mamirauá, Վերցված է 2016-10-28-ին
  • Esec da Terra do Meio (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Վերցված է 2016-05-29-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Full list: PAs supported by ARPA, ARPA, Վերցված է 2016-08-07-ին
  • PARNA da Serra do Pardo (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-08-08-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Plano de Manejo da Floresta Nacional do Trairão, Localizada no Estado do Pará (PDF), Brasília – DF: ICMBio, Վերցված է 2016-05-19-ին
  • Ronaldo Weigand Jr. (22 February 2016), «Plano de Manejo da Estação Ecológica da Terra do Meio (EETM)», Nave Terra (Portuguese), Վերցված է 2016-05-29-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Unidade de Conservação: Estação Ecológica da Terra do Meio (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-05-29-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Մոնտի Ալեգրի պետական պարկ
Parque Estadual Monte Alegre
Տեսակպետական պարկ

Մոնտի Ալեգրի պետական պարկ (պորտ.՝ Parque Estadual Monte Alegre), պետական պարկ Պարա նահանգում, Բրազիլիա։ Ընդգրկում է Ամազոն գետի հյուսիսային լեռնոտ շրջանը։ Այն հայտնի է իր քարանձավներով ու նախապատմական ժայռապատկերներով, ինչպես նաև Ամազոնի շրջանի ամենահին հնագիտական մնացորդներով։

Տեղագրություն խմբագրել

Մոնտի Ալեգրի պետական պարկը գտնվում է Պարա նահանգի Մոնտի Ալեգրի մունիցիպալիտետում։ Ունի 3678 հա տարածք։ Պարկն ամբողջությամբ ներառում է Պայտունա բնապահպանական պահպանվող տարածքը։ Մոնտի Ալեգրին պարունակում է լեռնային տարածք և հովիտներ, որոնք բաղկացած են քարանձավներից՝ ժայռապատկերներով և հնագիտական վայրերից։ Վերջիններս վերաբերում են Ամազոնի օկուպացիայի և ամերիկացիների ծագման գիտական ուսումնասիրություններին։ Տարածաշրջանում երկարապոչ թութակը (Aratinga maculata) էնդեմիկ է։

Պատմություն խմբագրել

Պարկը Պարայում առաջին պահպանման միավորումն է, որտեղ տեղական համայնքը ներգրավված էր նրանում։ Դա 1980-ականների վերջին նահանգի Տնտեսական, սոցիալական և բնապահպանական ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքն էր։ Մոնտի Ալեգրի պետական պարկը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 11-ին 6412 օրենքով՝ 5800 հա տարածքով։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, բնական ռեսուրսների լրիվ պաշտպանությունը, մշակութային, պատմական ու գեղատեսիլ գեղեցկությունները, որոնք օգտագործվում են գիտական, մշակութային, կրթական, հանգստի ու էկոտուրիզմի նպատակներով։ Խորհրդատվական խորհրդի անդամները նշանակվել են 2009 թվականի դեկտեմբերի 29-ի 3717-րդ հրամանագրով։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով։

2012 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ MPEG-ի հետազոտողները վերջերս հայտնաբերել են պարկի ստորին հատվածում գտնվող 19 օբյեկտներ՝ ժայռապատկերներով և խեցեգործական նմուշներով։ Դրանք եղել են տարածաշրջանի հնագույն բնակիչների աշխատանքը։ 2013 թվականի հունվարի 3-ի 7692 օրենքով պարկի սահմանները վերականգնվել են, որից 2122 հա տարածք հատկացվել է Պայտունա բնապահպանական պահպանվող տարածքին։ Այժմ պարկից 3678 հա կրճատվել է։ 2013 թվականի ապրիլին Պեաբիրու ինստիտուտը հայտարարեց, որ ընտրվել են հինգ նախաձեռնություններ տեղի կանանց օգնելու և երիտասարդներին էկոտուրիզմի ծառայություններ տրամադրելու համար։ Մոնտի Ալեգրի էկոտուրիզմի գործակալների ծրագիրը աջակցություն կստանա TAM Airlines կողմից։

Տեսարժան վայրեր խմբագրել

Պարկը հայտնի է Սերրա դու Լուայով, որտեղ ժայռապատկերները տարածվում են ավելի քան 200 մետր՝ Սերրա դու Էրերե պատի երկայնքով։ Նկարները լայնորեն կրկնօրինակվել են համացանցում, բացիկներում և զբոսաշրջային գրքույկներում։ Այցելուների մեծ մասը միայն դիտում են մատչելի կառավարակետը՝ կարմիր և դեղին պատկերներով, որոնք կարելի է տեսնել բլրի ստորոտից։ Կավերնա դա Պեդրա Պինտադան ունի 89 մետր խորություն ու ծովի մակարդակից գտնվում է 120 մետր բարձրության վրա՝ Պայտունա լեռնաշղթայի արևելյան լանջին։ Այն ունի մի քանի միջանցքներ և սրահներ։ Այս քարանձավը գտնվում է այն շրջանում, որը ուսումնասիրվել է հնագետ Աննա Կուրտենիուս Ռուզվելտի կողմից և ինչն էլ մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների կողմից։

Պեդրա դու Միրանտեն ժայռ է, որը կարելի է մագլցել՝ տարածքի 360 աստիճանի համայնքապատկերին հասնելու համար։ Պայնել դու Պիլայոն ունի քարանձավային նկարներ ու տարածաշրջանի գեղեցիկ տեսարան։ Կավերնա դա Պեդրա Պինտադան Ամազոնում հնագույն հնագիտական վայրերից է։ Վերջինս ապահովում է լոկաուտ՝ գեղեցիկ լանդշաֆտի շրջակայքում։ Այն ունի ցածր տեսողական ազդեցության մի քանի ժայռապատկերներ։

Գրուտա Իտատուպաոկան կամ Գրուտա դա Կապելան ունի 56 մետր խորություն և Ամազոն գետից գտնվում է մոտ 120 մետր բարձրության վրա՝ Էրերե լեռնաշղթայի հարավային լանջին։ Մուտքը գտնվում է մոտ 9.5 մետր բարձրության վրա, որը կիսով չափ բաժանված է քարքարոտ սյունով։ Գրուտա դու Միրիտիեպեն ունի 87 մետր խորություն և Ամազոնից գտնվում է ավելի քան 60 մետր բարձրության վրա, որը տեղակայված է Պայտունա լեռնաշղթայի հյուսիսարևմտյան թևում։ Հիմնական պատկերասրահը, որը լավ լուսավորված է, ունի 2.5 մետր բարձրություն, 2.5 մետր լայնություն ու 32 մետր երկարություն։ It leads to the Folhas Chamber, about 13 by 8 metres (43 by 26 ft) and 6 metres (20 ft) high. Այստեղով է անցնում սրահի ելքը։ Գրուտա դու Լաբիրինտոն ունի ավելի քան 90 մետր խորություն և Ամազոն գետից գտնվում է 40 մետր բարձրության վրա՝ Պայտունա լեռնաշղթայի արևմտյան լանջին։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել