Հումանիտար հոգեբանություն (Անգ․՝ Humanistic psychology), ուղղություն՝ արևմտյան (հիմնականում ամերիկյան) հոգեբանության մեջ, որը անձը որպես եզակի ամբողջականության համակարգ է ճանաչւմ, որը ոչ թե նախապես տրված բան է, այլ ինքնադրսևորման «բաց հնարավորություն», որը բնորոշ է միայն մարդուն։[1] Հումանիտար հոգեբանության մեջ վերլուծական հիմնական առարկաներն են՝ բարձրագույն արժեքը, անհատի ինքնաճանաչումը, ստեղծագործ լինելը, սերը, ազատությունը, պատասխանատվությունը, ինքնիշխանությունը, հոգեկան առողջությունը, միջանձնային հաղորդակցությունը: Հումանիտար հոգեբանություրնը որպես անկախ շարժում ի հայտ է եկել 20-րդ դարի 60-ականներին՝ որպես բողոք ԱՄՆ-ի վարքագծի և հոգեվերլուծության գերիշխանության դեմ, ստանալով երրորդ ուժի անվանումը։ Այս ուղղության մեջ կարող են ընդգրկվել՝ Աբրահամ Մասլոուն, Կառլ Ռոջերսը, Վիկտոր Ֆրանկլը, Շառլոտ Բյուլերը, Ռոլո Մեյը, Սիդնեյ Ջուրարդը, Ջեյմս Բյուգենթալը, Էվերեթ Շոստրոմը, Հանս-Վերներ Հեսմանը և այլոք: Հումանիտար ​​հոգեբանությունը վերաբերում է դրական հոգեբանության ուղղությանը, որն ուսումնասիրում է մարդու հոգեկանի դրական կողմերը:

Հումանիտար ​​հոգեբանությունը հիմնվում է էքզիստենցիալիզմի վրա՝ որպես փիլիսոփայական հիմքի։ Հումանիստար ​​հոգեբանության մանիֆեստը Ռոլո Մեյի կողմից խմբագրված գիրքն էր՝ <<Էկզիստենցիալ հոգեբանություն>>, աշխատությունների ժողովածու, որը ներկայացված էր 1959 թվականի սեպտեմբերին Ցինցինատիում կայացած սիմպոզիումում՝ որպես Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի տարեկան կոնվենցիայի մաս։

Հիմնական առանձնահատկությունները

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել