Մարդու հոգեկան գործունեություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոգեկան գործունեությունը մարդու կենսագործունեության անքակտելի բաղադրամասն է։ Ի. Պ. Պավլովը նույնացրել է բարձրագույն նյարդային գործունեությունը, հոգեկան գործունեությունը և վարքը։ Հոգեկան գործունեության հիմքը կազմում են գիտակցությունը, մտածողությունը, մարդու բնական գործունեությունը, որոնք ներկայացնում են հարմարողական վարքի բարձրագույն ձևը։ Հոգեկան գործունեությունը ԲՆԳ-ն որակապես նոր, ավելի բարձր մակարդակ է, քան պայմանառեֆլեքսային վարքը, և հատուկ է մարդուն։ Բարձրակարգ կենդանիների մոտ այս մակարդակը ներկայացված է միայն սաղմնային վիճակում։ Հոգեկան գործունեության նյութական հիմքը ֆիզիոլոգիական այս գործընթացներն են, որոնք պայմանավորում են բարձրագույն նյարդային գործունեությունը։ Հոգեկան գործընթացների հիմնական նշանակությունը մարդու և կենդանիների հարմարումն է արտաքին միջավայրին։
Հոգեկան գործունեության ձևերը
խմբագրել- զգայունություն
- ընկալում
- զգացմունք ( հույզեր )
- մտածողություն
- ուշադրություն
- պատկերացում
- կամք
- գիտակցություն