Սարդարաշեն, համայնքը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբախշված է հանրապետության արևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 15 մ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 972,5 հա տարածք, որից 576,27 հա գյուղատնտեսական նշանակության, 333,32 հա անտառային հողեր: Սարդարաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը:

Բնակչություն խմբագրել

Սարդարաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 137 մարդ, կա 29 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 15 աշակերտ:

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Գևրորգ եկեղեցի (18-րդ դ.), գերեզմանոց(16-19-րդ դ.), խաչքար (12-13-րդ դդ.), գյուղատեղի <<Նորաշեն>> (12-19-րդ դդ.), սրբատեղի(20-21-րդ դդ.), քարանձավ <<Չնգլ>>, հաշվառված է 30 հուշարձան:

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.