Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ
անգլ.՝ Jocelyn Bell Burnell
Դիմանկար
Ծնվել է15 հուլիսի 1943
ԾննդավայրԲելֆաստ, Հյուս. Իռլանդիա)
ԿրթությունԳլազգոյի համալսարան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս
ԳործունեությունԱստղագիտական ​​օբյեկտների նոր դասի բացահայտող — պուլսարների
ԱշխատավայրԲատսկի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ալբերտ Միշելսոնի մեդալ (1973)
Բիատրիս Տինսլեի մրցանակ (1986)
Գերշելի մեդալ (1989)
Կառլ Յանսկոի դասախոսություն (1995)
Մայքլ Ֆարադեի մրցանակ (2010)
Թագավորական շքանշան (2015)
Գիտական ​​հետազոտությունների բարձրագույն խորհրդի ոսկե մեդալ (2015) Կաղապար:Բրիտանական կայսրության

Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ (անգլ.՝ Susan Jocelyn Bell Burnell, ), Բրիտանացի աստղաֆիզիկոս: Աստղագիտական նոր տեսակի օբյեկտների՝ պուլսարների առաջին հայտնաբերող: Լոնդոնի Թագավորական ընկերության կայքում նրան համարում են Բրիտանիայի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը[1]:

Հանդիսանում է Էդինբուրգյան թագավորական ընկերության (2004) անդամ[2], իսկ 2014—2018 տարիներին եղել է վերջինիս նախագահը (առաջին կինն այդ պաշտոնում): Հանդիսանում է նաև Լոնդոնյան թագավորական ընկերության (2003)[3], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (2005)[4] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2016) անդամ[1]:

Կենսագրություն

խմբագրել

Սյուզան Ջոսելի Բելլը ծնվել է ճարտարապետի ընտանիքում: Հայրը Արմա քաղաքի պլանետարիումում եղել է գլխավոր ճարտարապետ[5]: Վերջինս կարդալու մեծ սիրահար է եղել, և շուտով Սյուզանը հոր գրադարանից իր համար առանձնացրել և ուսումնասիրել է աստղագիտությանը նվիրված գրքերը: Սյուզանը մեծացել է Լուրգանում և հաճախել տեղի քոլեջ, որտեղ աղջիկներին չի թույլատրվել ուսումնասիրել գիտություն, քանի դեռ նրանց ծնողները չէին բողոքարկել: 11 տարեկանում քննությունները ձախողելուց հետո ծնողները Բելլին ուղարկում են քվակեր գիշերօթիկ դպրոց Յորք քաղաքում[6], որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է ունենում ֆիզիկայի ուսուցիչը: Դպրոցն ավարտելուց հետո, 1961 թվականին Բելլը ընդունվել է Գլազգոյի համալսարան և չորս տարի սովորելուց հետո ստացել է բնափիլիսոփայության ոլորտում բակալավրի աստիճան, այնուհետև ընդունվել Քեմբրիջի համալսարանի[7] ասպիրանտուրա:

 
Ջոսելի Բելլը 1967 թվականին

Իր ղեկավարի՝ Էնթոնի Հյուիշի հետ, ով քվազարների դիտարկման համար նախատեսված ռադիոաստղադիտարանի հիմնադիր էր, ասպիրանտ Բելլը դառնում է պուլսարների առաջին հայտնագործողներից մեկը: Հյուիշի ղեկավարությամբ նա հավաքեց նյութեր դիսերտացիայի համար՝ ուսումնասիրելով ազդանշանների որոնման ընթացքում ձայնագրիչների գրառումները: Բելլը սովորեց տարբերակել աղմուկը ցանկալի ազդանշաններից: Ուսումնասիրություններից մոտ երկու ամիս անց Բելլը սկսեց ուշադրություն դարձնել գրանցված տարօրինակ ձայներին: Դրանք նման չէին մյուս ազդանշաններին, ոչ էլ ավելորդ աղմուկ էին: Բելլը ենթադրեց, որ դրանք ազդանշաններ են աստղերից, այնուամենայնիվ, իմպուլսների միջև ընկած ժամանակահատվածը չափազանց փոքր էր աստղի համար: Հյուիշը համարում է, որ այդ ազդանշանները կապված են մարդու գործունեության հետ: Այնուամենայնիվ, Բելլը շարունակեց ուսումնասիրել դրանք, համոզեց Հյուիշին իրականացնել ավելի մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում դրանց երկրային ծագման վարկածը հերքվում է: Չի հերքվում այն, որ դրանք արտերկրից եկող ազդանշաններ են, ազդանշանի աղբյուրը նույնիսկ ստացավ LGM-1 նշանակումը( անգլ.՝little green men}}[7]: Սակայն շուտով Բելլը գտնում է մոտավորապես նույն հաճախության ևս երեք ազդանշան, որոնք գալիս էին երկնքի երեք տարբեր մասերից, և պարզ է դառնում, որ դրանք ազդանշաններ են աստղագիտական ​​օբյեկտների նոր դասի ներկայացուցիչներից[8]:

Հետազոտողները երկու հոդված են ներկայացրել «Nature» ամսագրին, առաջինը՝ առաջին պուլսարի հայտնագործման մասին[9], որը ըստ ժամանակակից պատկերացումների արագորեն պտտվող նեյտրոնային աստղ է PSR B1919+21, և երկրորդը՝ հաջորդ երեքի բացման մասին [10]: Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան իր մամլո ասուլիսում 1974 թվականին ֆիզիկայում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրել է Հյուիշին՝ ռադիոաստղաֆիզիկայի ոլորտում հիմնարար աշխատանքների համար, հատուկ հիշատակելով Հյուիշի վճռորոշ դերը պուլսարի հայտնաբերման գործում: Այսպիսով, Հյուիշի շնորհվեց Նոբելյան մրցանակ, առանց Բելլին որպես համահեղինակ ներառելու, ինչը վիճելի էր համարվում և արժանացավ աստղագետ Սեր Ֆրեդ Հոյլի, ինչպես նաև Հյուիշի աշակերտի կտրուկ քննադատությանը:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://search.amphilsoc.org/memhist/search?smode=advanced;f1-date=2016
  2. Professor Dame Susan Jocelyn Bell Burnell DBE FRS PRSE MRIA (անգլ.)
  3. Jocelyn Bell Burnell (անգլ.)
  4. S. Jocelyn Bell Burnell (անգլ.)
  5. Johnston, Colin (2007-03). «Pulsar Pioneer visits us» (PDF). Astronotes. Armagh Planetarium. էջեր 2–3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-02-25-ին. Վերցված է 2014-08-23-ին.
  6. «BELL BURNELL, Dame (Susan) Jocelyn». Who's Who 2013, A & C Black, an imprint of Bloomsbury Publishing plc, 2013; online edn, Oxford University Press.
  7. 7,0 7,1 Джоселин Белл — биография на сайте проекта «Ядерная физика в Интернете» кафедры общей ядерной физики физического факультета МГУ
  8. S. Jocelyn Bell Burnell Petit four (und) // Annals New York Academy of Sciences. — 1977. — Т. 302. — С. 685—689. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2012. Արխիվացված 2012-07-13 archive.today
  9. Hewish A., Bell S. J., Pilkington J. D. H., Scott P. F., Collins R. A. Observation of a Rapidly Pulsating Radio Source(անգլ.) // Nature. — 1968. — Т. 217. — № 5130. — С. 709. — doi:10.1038/217709a0 — Bibcode1968Natur.217..709H
  10. Pilkington J. D. H., Hewish A., Bell S. J., Cole T. W. Observations of some further Pulsed Radio Sources(անգլ.) // Nature. — 1968. — Т. 218. — № 5137. — С. 126. — doi:10.1038/218126a0