Մասնակից:Haykuhi Alaverdyan/Ավազարկղ
Սերգեյ Ումրոյանը (ծնվ. 26 մայիսի 1991 թ. Գյումրի, Հայաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոմպոզիտոր է:
Սերգեյ Ումրոյան | |
---|---|
Ծնվել է | 26 մայիսի, 1991 |
Ծննդավայր | Գյումրի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | ժամանակակից դասական, էլեկտրո-ակուստիկ երաժշտություն, հնչյունային արվեստ |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Ումրոյանը[1] ծնվել է 1991 թվականի մայիսի 26-ին Գյումրի քաղաքում:
Ուսանել է կոմպոզիցիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Լևոն Չաուշյանի դասարանում՝ 2014 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան: Ծաղկաձորում 2014 և 2015 թվականներին մասնակցել է 2-րդ և 3-րդ ամառային արվեստի ակադեմիային:
Նրա երաժշտությունը հնչել է մի շարք միջազգային փառատոնների և նախագծերի շրջանակներում, ինչպիսիք են Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնը (Երևան), Հարո Ստեփանյանի փառատոնը (Երևան), «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը (Երևան) և այլն:
2016 թվականին Ումրոյանի՝ կամերային նվագախմբի համար գրված «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը 3-րդ տեղի է արժանացել Երգչախմբային երաժշտության համահայկական մրցույթի ընթացքում:
Ումրոյանը հիմնականում ակտիվ գործունեություն է վարում որպես էլետրո-ակուստիկ կոմպոզիտոր և հնչյունային արտիստ:
2022 թվականին Բուլղարիայի Սոֆիա և Պլովդիվ քաղաքներում տեղի ունեցավ նրա «Chaconne in «K» existence» ժամանակակից պարի բալետի պրեմիերան:
Պարուսույց Ռիմա Պիպոյանի և գերմանաբնակ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի հետ համագործակցությամբ Ումրոյանը 2023 թվականին ստեղծեց ցուցահանդեսների համար նախատեսված «Solo for Two» հնչյունային ինստալյացիան:
Սերգեյ Ումրոյանը
Ստեղծագործություններ
խմբագրելկամերային, վոկալ և սիմֆոնիկ երաժշտության հեղինակ է։
Ակադեմիական ստեղծագործություններ
Այլ նախագծեր, էլեկտրոնային երաժշտություն
Աշխատանքային գործունեություն
խմբագրել
| |
Բանախոսություններ
2017 | Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա» |
2017 | Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա»
Վայր՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն |
2018 | Թեմա ՝ «Մենանվագ երաժշտության գունակազմությունը» |
2022 | Թեմա ՝ «Երաժշտական նյութերի իմիտացիան և հատվածական օգտագործումը՝ որպես նոր կոմպոզիտորական մոտեցում» |
Վարպետության դասընթացներ
2015 | Մասնակցել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի կազմակերպած «Cultural.am» աշխատարանին, որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանից: |
2018 | Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ Շառլոթի թագավորական համալսարանում, ստացել է վարպետության դասեր կոմպոզիտորներ Դորըթի Հայնդմանից և կոմպոզիտոր, վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից: |
2019-2021 | Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра»[1]) խորագրով դպրոց-լաբորատորիային՝ բաղկացած 5 փուլից։ Գեղ. ղեկավար՝ Վիկտոր Ռիժակով: |
Մասնավոր դասընթացներ
2006-2011 | Հաճախել է դաշնամուրի մասնավոր դասերի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նաիրա Աբրահամյանի մոտ: |
2009-2011 | Հաճախել է մասնավոր կոմպոզիցիայի դասերի պրոֆեսոր Արամ Սաթյանի մոտ: |
Աղբյուրներ
խմբագրել- ↑ «ЛИНИИ ТЕАТРА – Центр театрального мастерства» (ռուսերեն). Վերցված է 2023-12-20-ին.