Մասնակից:Goncharenko Gohar/Ավազարկղ
Արգենտինական խոհանոց, արգենտինական ավանդական ճաշատեսակների համադրությունը, համատեղում է նաև իտալական և իսպանական, նաև աֆրիկյան և կրեոլական խոհանոցների առանձնահատկությունները։
Արգենտինայի տարբեր շրջանների խոհանոց
խմբագրելՀաշվի առնելով բնակչության սննդային նախասիրությունները՝ Արգենտինայի տարածքը կարելի է բաժանել չորս շրջանի։
- Հյուսիս-արևմուտք (Սալթա, Ժուժու, Թուքման, Լա Ռիոխա նահանգներ)․
- Հյուսիս-արևելք (Չակո, Միսոնես, Ֆոռմոսա նահանգներ), նշանակալի մասը Էնտրե-Ռիոս, հյուսիս Սանտա -Ֆե, Արևելք Սանտյագո-դել-Էստերո)․;
- Կենտրոն (Բուենոս-Այրես նահանգ, Կորդովա, կենտրոնական և հարավային Սանտա-Ֆե,Լա-Պուս, Հրո երկիր).
Հյուսիս արևմուտք
խմբագրելԱրգենտինայի հյուսիս-արևմտյան մասը չի կրել ներգաղթյալների ազդեցությունը, այն պահպանել է հին նախաիսպանական ավանդույթները։ Այդ պատճառով սննդակարգում մինչև այժմ մեծ դեր են խաղում ավանդական մաիսը, կարտոֆիլը, տաքդեղը։ Արգենտինայի տարբեր շրջաններում, կարևորագույն սննդամթերքներից է հանդիսանում տավարի միսը, այդ թվում նաև գործածվում է տեղական կենդանիների (մասնավորապես լամայի, նաև իսպանացիների կողմից ներկրածը՝ այծ, ոչխար, խոզ) միսը։ Այս բոլոր կենդանիների մսից պատրաստում էին երշիկներ, պուչերո, ասադո և այլն։
Հյուսիս արևելք
խմբագրելՀյուսիս արևելյան շրջանը զգալիորեն աչքի է ընկնում հնդկական ազդեցությամբ։ Հիմնական սննդամթերքներն այստեղ հանդիսանում են մանիսկան, բրինձը, քաղցրահամ ձուկը, որով հարուստ են Պարանան և Ուրուգվայը։