Gohar Piloyan/Ավազարկղ35

Աիդա Մ. Ալվարես, (ծնվել է 1950 թվականին) Պուերտո Ռիկացի գործարար կին է, լրագրող և քաղաքական գործիչ։ Աիդա Ալվարեսը նախկինում նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, 1997-ից 2001 թվականներին, զբաղեցրել է փոքր բիզնեսի վարչակազմի 20-րդ ադմինիստրատորի պաշտոնը: Դեմոկրատական կուսակցության անդամ Ալվարեսը առաջին իսպանախոս և լատինաամերիկացի կինն էր, ով երբևէ աշխատել է նախագահական գրասենյակում[1]։

Վաղ մանկություն

խմբագրել

Աիդա Ալվարեսը ծնվել է Պուերտո Ռիկոյի Ագուադիլա քաղաքում, համեստ հարստություն ունեցող ընտանիքում։ Չնայած ընտանիքի դժվարություններին, միշտ խրախուսել են Աիդա Ալվարեսին իր երազանքներն իրականացնել: Պուերտո Ռիկոյում իր նախնական կրթությունն ավարտելուց հետո Աիդա Ալվարեսի ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք՝ հույս ունենալով բարելավել իրենց տնտեսական վիճակը: Նյու Յորքում նա սովորել է միջնակարգ դպրոցում և մասնակցել է «Ձգտում» կոչվող ծրագրին ։  «Ձգտում» ծրագրինը հիմնադրվել է դոկտոր Անտոնիա Պանտոխայի կողմից և օգնում է անապահով երեխաներին, հատկապես աղջիկներին, ձեռք բերել առաջնորդության հմտություններ և քոլեջ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքներ[2]։

Ալվարեսը դիմում է ներկայացրել և ընդունվել Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆ քոլեջ, որտեղ 1971 թվականին գերազանցությամբ ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Ուսանողական տարիներին Աիդա Ալվարեսին շատ մարդիկ են աջակցել[3]։

Նյու Յորք Փոստի լրագրող

խմբագրել

Աիդա Ալվարեսն իր կարիերան սկսել է որպես Նյու Յորք Փոստի լրագրող և արժանացել Առաջին էջի մրցանակին։  Ավելի ուշ իդա Ալվարեսը դարձավ լրագրող և Մետրոմեդիա հեռուստատեսության նորությունների հաղորդավար (հինգերորդ ալիք), նաև Նյու Յորքում: 1982 թվականին նա արժանացել Է Մամուլի գերազանցության մրցանակին։ Աիդա Ալվարեսը Սալվադորում պարտիզանական գործունեության մասին ռեպորտաժի համար, առաջադրվել Էմմի մրցանակի[2]։

Ալվարեսը ներդրումային բանկիր դառնալով , սկսեց բանկային գործունեությամբ զբաղվել: Որպես պետական ծառայող, Աիդա Ալվարեսը, երկու տարի անցկացրել է Նյու Յորքի առողջապահության և հիվանդանոցների կորպորացիայում: Աիդա Ալվարեսը նաև Նյու Յորքի քաղաքային վերանայման հանձնաժողովի անդամ էր և Նյու Յորքի քաղաքապետի նշանակման հանձնաժողովի անդամ: 1993 թվականի հունիսին Ալվարեսը նշանակվեց դաշնային բնակարանային վերահսկողության գրասենյակի տնօրեն։ Աիդա Ալվարեսը ֆինանսական անվտանգության վերահսկման ծրագիր է մշակել[2]։

Փոքր բիզնեսի կառավարում

խմբագրել
 
Աիդա Ալվարեսը նախագահ Քլինթոնի և Քլինթոնի վարչակազմի խորհրդականների հետ

1997 թվականին Բիլ Քլինթոնը Ալվարեսին նշանակեց փոքր բիզնեսի վարչակազմի ղեկավար՝ այդպիսով Ալվարեսը դարձավ առաջին իսպանախոս կինը և Պուերտո Ռիկացին, ով ԱՄՆ կաբինետում ստանձնեց գործադիր տնօրենի պաշտոնը: 1998 թվականին Ալվարեսը ստանձնեց գործադիր տնօրենի պաշտոնը: Աիդա Ալվարեսը ղեկավարել է ամերիկյան փոքր բիզնեսի համար ֆինանսական և բիզնեսի զարգացման ծրագրերի համապարփակ փաթեթի իրականացումը: Գործակալությունը տարեկան տասնմեկ միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրել երկրի փոքր ձեռնարկություններին[4]։

2000 թվականին Աիդա Ալվարեսն ընտրվել է Հարվարդի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Աիդա Ալվարեսի պարտականությունն է այցելել համալսարանի ասպիրանտուրա, ֆակուլտետներ և թանգարաններ՝ համոզվելու համար, որ համալսարանը, որպես ուսման վայր, հավատարիմ է մնում իր կանոնադրությանը: Աիդա Ալվարես նաև պատմության պահպանության ազգային հիմնադրամի, բարենպաստ բնակարանաշինության կոալիցիայի և լատինաամերիկյան համայնքի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ալվարեսը նշանակվել է սենատոր Ջոն Քերիի պաշտոնական ներկայացուցիչ։ Ալվարեսը, որպես փոքր բիզնեսի վարչակազմի ադմինիստրատոր, մեկ օրվա ընթացքում կարողացել է հանդիպել է Քերիի հետ: Աիդա Ալվարեսը ծանոթացել է ԱՄՆ Սենատում փոքր բիզնեսի զարգացման հարցերով աշխատանքի սկզբունքներին[2]։ 2008 թվականի հունվարի դրությամբ Ալվարեսը Ուոլ-Մարտի տնօրենների խորհրդի անդամ է ։ 2014 թվականից Ալվարեսը Սիսներոսի նոր ամերիկացիների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է ։

Ալվարեսի մասին գրել են բազմաթիվ ամսագրերում, այդ թվում ՝ Լատինաամերիկյան ոճ ամսագրում, ինչպես նաև ֆան Գերների իմաստություն ամսագրում։ Ձ«եռք է բերվել քրտնաջան աշխատանքով» գրքում, Աիդա Ալվարեսը մեջբերում է՝

Ես առաջին անգամ իմացա առաջնորդության մասին, երբ հակահարված տվեցի, ինձ վախեցնել փարձող,ավազակախմբի կին առաջնորդին [5]

2019 թվականի օգոստոսին Ալվարեսը նշանակվել է «Արագ» ծրագրային ընկերության տնօրենների խորհրդում։ Աիդա Ալվարեսը փոխարինեց տնօրենների խորհրդի պարգևների հանձնաժողովի անդամ և կորպորատիվ կառավարման հանձնաժողովի նախագահ՝ Ջիլ Պենչինային[6]։

Անձնական կյանք

խմբագրել

Ալվարեսն ամուսնացած է Կայզեր Պերմանենտեի ավագ փոխնախագահ՝ Ռայմոնդ Բաքսթերի հետ։  Նրանք ունեն երկու դուստր[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Biography: Aida Alvarez». 1997-2001.state.gov. Վերցված է 2021-04-10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Gale Cengage learning Արխիվացված Դեկտեմբեր 27, 2007 Wayback Machine
  3. «Aida Alvarez». latinocf.org. Վերցված է 2021-04-08-ին.
  4. «Aida Alvarez, head of the U.S. Small Business Administration». University of Michigan News. April 24, 2007.
  5. "Hard Won Wisdom", by Fawn Germer, Publisher: Perigee Trade; 1st ed edition (October 9, 2001), 0-399-52711-7, 978-0-399-52711-1
  6. «Fastly Welcomes Aida Álvarez to its Board of Directors». MarketWatch (ամերիկյան անգլերեն). 2019-08-08. Վերցված է 2020-01-21-ին.(չաշխատող հղում)
  7. [1] Արխիվացված 2013-06-13 Wayback Machine Walmart 1% Profile of Aida Alvarez

Արտաքին հղումներ

խմբագրել