Gevorg Ghazaryan/Ռակոնիջի ամրոց
իտալ.՝ Castello Reale di Racconigi
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Ռակոնիջի գավառ, Իտալիա
Վարչական միավորՌակոնիջի գավառ
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված17-րդ դարի երկրորդ կես
ՃարտարապետԳվարինո Գվարինի
Կայքilcastellodiracconigi.it

Ռակոնիջի ամրոց (իտալ.՝ Castello Reale di Racconigi), Ռակոնիջի բնակավայրում պիեմոնտյան միապետների նստավայրը: Սավոյի տան այլ նստավայրերի հետ միասին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ՝ որպես համաշխարհային ժառանգության հուշարձան[1]:

Միջնադարում ամրոցը պատկանում էր Սալուցոյի մարկգրաֆներին։ 1630 թվականին անցել է Սավոյի տան կրտսեր՝ Կարինյան ճյուղի տիրապետության տակ։ Ամրոցի ներկայիս շենքը կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին՝ Գվարինո Գվարինիի նախագծով։ 18-րդ դարի վերջին դասականների նորաձև սկզբունքներին է համապատասխանեցվել։ Ֆիգելները կառուցվել են արդեն Կարլա Ալբերտի օրոք։ 1904 թվականին դղյակում ծնվել է վերջին իտալացի միապետը՝ Ումբերտո II-ը։

Մեծ հետաքրքրություն այգեպանի արվեստի սիրահարների համար ներկայացնում է Ռակոնիջիի այգին, որի ստեղծումը վերագրվում է Լենոտրին: Ի թիվս այլ պարկային տաղավարների կա նաև մի ամառանոց ռուսական ոճով, որը կառուցվել Նիկոլայ II-ի տեղավորվելու համար, որը 1909 թվականին ստորագրել է ռուս-իտալական համաձայնագիրը:

Ռակոնիջի ամրոցում նույնպես տեղի են ունեցել Սավոյի տոհմի անդամների հարսանիքները, այսպես, 1684 թվականի նոյեմբերի 10-ին այստեղ տեղի են ունեցել տոնակատարություններ՝ նվիրված արքայազն Էմանուել Ֆիլիբերտո Սավոյսկու-Կարինյանսկու և Մարիա Կատերինա Դ'Էստեի՝ Մոդենայի արքայադստեր ամուսնության կնքմանը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A. Milan, S. Milan, N. Lovera, Il Castello Reale di Racconigi.Reggia estiva d'Italia. 1901-1914, in fase di pubblicazione. Simone Milan, Gli appartamenti reali del castello di Racconigi agli inizi del ‘900: nuove considerazioni sull’appartamento dei principini, in Studi Piemontesi, giugno 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Իտալիայում Կատեգորիա:Իտալիայի ազգային թանգարաններ Կատեգորիա:Իտալիայի պալատներ Կատեգորիա:Պիեմոնտի պալատներ Կատեգորիա:Թուրինի պալատներ