Gevorg Ghazaryan/Միլվա Էկոնոմի
 

Միլվա Էկոնոմի (ալբ․՝ Milva Ekonomi, ), ալբանացի քաղաքական և պետական գործիչ, Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ: 2016 թվականից Ալբանիայի տնտեսության նախարար[1]:

Կենսագրություն

խմբագրել

Միլվա Էկոնոմին ծնվել է 1962 թվականին Տիրանայում։ «Վիճակագրություն և տնտեսագիտություն» մասնագիտությամբ ավարտել է Տիրանայի գյուղատնտեսական համալսարանը: Տիրանայի համալսարանում ստացել է գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան։ Վերապատրաստման դասընթացներ է անցել աշխատանքի վիճակագրության բյուրոյում (ԱՄՆ), Եվրոստատում (Լյուքսեմբուրգ) և Իստատեում (Իտալիա

1994 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ալբանիայի վիճակագրության ինստիտուտի տնօրեն: Գլխավորել է Նոմենկլատուրի ազգային հանձնաժողովը, երկու ժամկետի ընթացքում եղել է ԵՏՄ/ՄԱԿ Եվրոպական վիճակագրությունների կոնֆերանսի բյուրոյի անդամ: 2006 թվականի հունիսին Տիրանայում հիմնել է տնտեսական և սոցիալական հարցերի հետազոտական կենտրոն ։ 2007 և 2008 թվականներին Կոսովոյում աշխատել է Եվրոպական վերակառուցման գործակալության շրջանակներում վիճակագրական ծրագրի շուրջ: 2000-2011 թվականներին եղել է Տիրանայի քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Մասնակցել է Ալբանիայում կանանց իրավունքների շարժմանը:

Ընտրություններում հաղթանակից հետո, նախարարների խորհրդի նախագահ Էդի Ռաման Միլվա Էկոնոմիին 2013 թվականի սեպտեմբերին իր աշխատասենյակում նշանակել է առողջապահության նախարարի տեղակալ: 2016 թվականի փետրվարին կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում գլխավորել Է Ալբանիայի տնտեսության, առևտրի և էներգետիկայի նախարարությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով Արբեն Ախմետային:

Դասավանդել է Տիրանայի համալսարանում, Տիրանայի գյուղատնտեսական համալսարանում և «Mater boni Consílii» համալսարանում։ Վիճակագրության հայրենական եւ արտասահմանյան ամսագրերում, տնտեսության և գենդերային հարցերի շուրջ մի շարք հրապարակումների հեղինակ:

Միլվա Էկոնոմին երկու երեխաների մայր է: Ալբաներենից բացի, Միլվան վստահորեն տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին, ինչպես նաև գիտի ֆրանսերեն:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Kopje e arkivuar». Արխիվացված է օրիգինալից 19 nëntor 2016-ին. Վերցված է 8 maj 2016-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Ալբանիայի նախարարներ Կատեգորիա:Տիրանայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Ալբանիայի քաղաքական գործիչներ