Էդուարդ Արթուրի Աղաջանյան - Էդուարդ Աղաջանյան (պատգամավոր) - Էդուարդ Աղաջանյան (քաղաքական գործիչ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղաջանյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Արթուրի Աղաջանյան
Դիջեյ Էդո / DJ Ed Ward

Դիմանկար
Ծնվել էՕգոստոսի 29, 1988 թվական
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ԾնողներԱրթուր Աղաջանան
 Eduard Aghajanyan Վիքիպահեստում

Էդուարդ Արթուրի Աղաջանյան (հայտնի է նաև Դիջեյ Էդո, DJ Ed Ward[1] անուններով, օգոստոսի 29, 1988թ․, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), դիջեյ, կուսակցական-քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից[1][2]։

Կենսագրական տվյալներ խմբագրել

Էդուարդ Աղաջանյանը ծնվել է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Էդուարդը պատանի տարիքում զբաղվել է ֆուտբոլով և թենիսով, որից հեռացել է առողջական խնդիրների պատճառով[1]։

Կրթություն խմբագրել

Էդուարդ Աղաջանյանը 2012 թվականին ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, իսկ 2016 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան[2]:

Ընտանիք խմբագրել

Էդուարդ Աղաջանյանի հայրը Արթուր Աղաջանյանն է, ով ծնվել է Մոսկվայում և ներկայում զբաղվում է բիզնեսով, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի է։ Ունի նաև մեկ քույր, ով ամուսնացած է և ունի երեխաներ։ Էդուարդի հորական տատիկը եղել է ազգությամբ ռուս[1]։

Անդրադառնալով Է․Աղաջանյանի քաղաքական գործունեությանը՝ լրատվամիջոցները նրա ընտանիքի կամ իր հետ են կապում մի շարք բիզնեսներ, որոնցից է «Զիգզագ» ընկերությունը, «Բել Էտաժ» ֆրանսիական ռեստորանը, «Նյու-կլուբ» կամ «Ֆերմատան» զվարճանքի ակումբը[3][4][5][6][7][8][9]։ Հայաստանում պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրերի ռեեստրում Է․Աղաջանյանը չի հայտարարագրել լրատվամիջոցների կողմից իրեն և իր ընտանիքին վերագրվող գույքն ու ունեցվածքը[10][11][12]։ Նա նաև հերքել է, որ առնչություն ունի «Ֆերմատան» զվարճանքի ակումբի հետ[13][7]։

Դիջեյ գործունեություն խմբագրել

Կուսակցական, քաղաքական գործունեություն խմբագրել

 
Իմ քայլը դաշինքից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Էդուարդ Աղաջանյանի նախընտրական քարոզչական պաստառը։

Էդուարդ Աղաջանյանի գործունեությունը քաղաքական ասպարեզում սկսվել է 2007 թվականից, երբ ակտիվորեն ներգրավել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մասնակցող և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Իմպիչմենտ դաշինքի ձևավորմանը[1]։ Այդ ժամանակ Իմպիչմենտ դաշինքը հանդես էր գալիս «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» նախընտրական կարգախոսով[14]՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում հավաքելով 17808 ձայն[15]։

2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ[1]։

2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած Ելք դաշինքի ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[2]։ Ավագանու անդամի կարգավիճակով պաշտոնավարել է մինչև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշախանափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվելը[2]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Իմ քայլը դաշինքի ցուցակով մասնակցել է ընտրություններին։ Ընտրությունների ավարտից հետո հրաժարվել է պատգամավորական մանդատից և շարունակել զբաղեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Թավշյա հեղափոխություն խմբագրել

Էդուարդ Աղաջանյանը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը։ Նա հանդիսացել է ցույցերի կազմակերպիչներից և հանդես է եկել հանրահավաքների բեմահարթակներից։

[16]

[1]

https://www.aravot.am/2021/08/10/1209386/

https://www.aravot.am/2018/04/23/952301/

https://www.aravot.am/2018/04/24/952452/

https://www.aravot.am/2018/04/26/952936/

https://www.7or.am/am/news/view/157879/?fbclid=IwAR0X7uVvejj6nSDjBOndic17JAdArSy_KCDexsC6sS4VJoWzAzcgiaHlEIw

Գործունեությունը Հայաստանի կառավարությունում խմբագրել

https://www.aysor.am/am/news/2021/10/07/%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/1878139

https://www.aysor.am/am/news/2021/01/18/%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4-%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1792574

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր խմբագրել

2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է պատգամավոր[2]։

https://news.am/arm/news/672748.html


https://www.aysor.am/am/news/2021/09/14/%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6/1868970

https://www.aravot.am/2021/09/14/1215531/

https://kentron.am/am/news/220757

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Էդուարդ Աղաջանյան՝ DJ-ից մինչեւ կառավարության աշխատակազմի ղեկավար» հոդված mediamax.am կայքում, (արխիվացված 11․12․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Էդուարդ Աղաջանյանի մասին կենսագրական տեղեկություններ Հայաստանի Ազգային ժողովի կայքում, (արխիվացված 11․12․2021թ․
  3. «Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  4. «Փարթի` իշխանական «Ֆերմատա» ակումբում» հոդված 168.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  5. « Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  6. «Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը» հոդված past.am լրատվական կայքում, (արխիվացված 16․02․2022թ․
  7. 7,0 7,1 «Չափդ ճանաչիր ու գնա դատարան» հոդված 168.am լրատվական կայքում, (արխիվացված 16․02․2022թ․
  8. «Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգը» հոդված pastinfo.am լրատվական կայքում, (արխիվացված 16․02․2022թ․
  9. «Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը»։
  10. Էդուարդ Արթուրի Աղաջանյանիպաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, 2021 թվական, ([արխիվացված 12․12․2021թ․])։
  11. Էդուարդ Արթուրի Աղաջանյանիպաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, 2019 թվական, (արխիվացված 12․12․2021թ․
  12. Էդուարդ Արթուրի Աղաջանյանիպաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, 2018 թվական, ([արխիվացված 12․12․2021թ․])։
  13. «Աղաջանյանը հերքում է, որ իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել» հոդված 24news.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․
  14. «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսը չեղյալ չի՞ հայտարարվել» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 11․12․2021թ․)
  15. «Բոլոր տեղամասերում քվեարկության նախնական արդյունքներով, 5-տոկոսանոց շեմը հաղթահարել է հինգ կուսակցություն» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված11․12․2021թ․)
  16. [«»,] ([արխիվացված 12․12․2021թ․])։

https://www.civilcontract.am/hy/2021-parliamentary-electoral-list-22-eduard-aghajanyan