Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)
Գոշ լիճ
40°43′12″ հս․. լ. 45°00′58″ ավ. ե.HGЯO
Տեղագրություն Գոշ,
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 1398 մ[1] (1500 մ[2][3]) մ
Ավազանի մակերեսը 1.2 հա[1] կմ²
Վիքիպահեստում

Գոշ լիճ (նաև՝ Գոշի լիճ, Գոշալիճ, Տզրկա լիճ[4][2][5]), փոքր լիճ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի հարակից անտառապատ լեռան բարձրադիր լանջին[2][1][6][5]:

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գոշ լիճը գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում[1]: Լիճը տեղակայված է ծովի մակարդակից 1398 մետր բարձրության վրա[1], որոշ տվյալների համաձայն՝ 1500 մ բարձրության վրա[2][3]:

Խորություն և մակերես խմբագրել

Լճի հայելային մակերեսն, ըստ պետական տեղեկագրի, կազմում է 1.2 հա[1]: 2015 թվականի հուլիսի 3-ին Դիլիջան ազգային պարկի «Վենդոռ» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն լճի հայելային մակերեսը սահմանվել է 1.4 հա: Սակայն, համաձայն մամուլի հրապարակումների և բնապահպանների, այդ ցուցանիշը փոփոխությունների է ենթարկվել 2017 թվականի ապրիլին, երբ «Վենդոռ» ընկերությունը Գոշ լճի տարածքում ծանր տեխնիկայի գործադրմամբ որոշակի փոփոխություններ է կատարել[7][8][9][10]:

Համաձայն Դիլիջան ազգային պարկի քայլարշավային ուղեցույցի՝ լիճն ունի 100 մ երկարություն, 80 մ լայնություն և 8 մ խորություն[6]:

Ջուր խմբագրել

Լճի ջրի ծավալը կազմում է մոտավորապես 1.5 հազար մ³[11]: Ամռանը ջրի ջերմաստիճանը լճի մակերևույթին հասնում է մինչև 14 C°[11]:

Ակունքներ և հոսքեր խմբագրել

Գոշ լիճը սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով[6][11]:

Ֆաունա և Ֆլորա խմբագրել

Բուսական աշխարհ խմբագրել

Կենդանական աշխարհ խմբագրել

խեցգետին... ձկներ...

Պատմություն խմբագրել

Անվան ծագում խմբագրել

Լճի ոչնչացում, 2017 թ. խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  «ՀԲՃ»-ի[Ն 1] պատրաստած տեսանյութը Գոշ լճի վերաբերյալ,
հրապարակված՝ ապրիլի 13, 2017թ.


Նախապատմություն խմբագրել

2015 թվականի հուլիսի 23-ին Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի և 2014 թվականի հունվարի 20-ին հիմնադրված «Վենդոռ» ընկերության հիմնադիր Աշոտ Հայթյանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն մինչև 2075 թվականի հուլիսի 3-ը օգտագործման նպատակով «Վենդոռ» ընկերությանն է հանձնվում ազգային պարկի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 3.18 հեկտար տարածք, որից 1.4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է[7][12]։

Պայմանագրի 2․3 կետով սահմանված է, որ շինարարական աշխատանքները կատարվում են համաձայն կառուցապատման իրավունք ունեցող «Վենդոռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բիզնես ծրագրի։ Ըստ երկկողմ պայմանավորվածության՝ հողամասը լճի հետ միասին պետք է օգտագործվի բիզնես գործունեություն իրականացնելու նպատակով, մասնավորապես՝ կազմակերպվի հանգստի գոտի և մատուցվի սպասարկման ծառայություններ[7][12]:

Լճի ոչնչացում խմբագրել

2017 թվականի ապրիլի սկզբին ....

Հանրային արձագանք խմբագրել

http://hetq.am/rus/news/77781/ozero-gosh-razriyli-nezakonno-faktiy-kotoriye-umalchivaet-ministerstvo-okruzhayushcheiy-srediy.html/

https://armeniasputnik.am/armenia/20170414/7022554/armenia-gosh-tavush.html

https://www.panorama.am/am/news/2017/04/17/%D4%B3%D5%B8%D5%B7%D5%AB-%D5%AC%D5%AB%D5%B3-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1762642

http://www.panarmenian.net/arm/news/237342/

ՀՀ Բնապահպանության նախարարության արձագանք խմբագրել

http://www.panarmenian.net/arm/news/237785/

Զբոսաշրջություն խմբագրել

Քայլարշավներ խմբագրել

Գոշ լիճը հանդիսանում է մի շարք քայլարշավային երթուղիների սկզբնակետ, վերջնակետ կամ միջանկյալ հանգույց[6]: Այն մեծ համբավ է վայելում արշավորդների շրջանում: Այստեղ կազմակերպվում են նաև վրանային գիշերակացներ:

  • Գոշավանք - Գոշ լիճ - Գոշավանք երթուղի (երկարություն՝ , տևողություն՝ 2 ժամ, բարդություն՝ միջին, ճանապարհի տեսակ՝ գրունտային)[6],
  • Պարզ լիճ - Գոշավանք - Գոշ լիճ - Գոշավանք երթուղի (երկարություն՝ , տևողություն՝ ժամ, բարդություն՝ միջին, ճանապարհի տեսակ՝ 99 % գրունտային)[13]

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. ՀԲՃ-ն Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության (Armenian Environmental Front/AEF civil initiative) հակիրճ անվանումն է, տես՝ սկզբնաղբյուրը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ, 2007թ., էջ 34-35 (գրքի էլեկտրոնային տարբերակ)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, «Դիլիջան ազգային պարկ», Դիլիջան 2004թ. (գրքի էլեկտրոնային տարբերակ)
  3. 3,0 3,1 «Գեղարքունիքի և Տավուշի ջրային ռեսուրսները» տեղեկատվական ձեռնարկ, Գևորգ Պետրոսի Փիրումյան, «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ:
  4. Տզրկա լճի լեգենդները:
  5. 5,0 5,1 Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ, Դիլիջան ազգային պարկ, Դիլիջան 2003թ.:
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Քայլարշավային ուղեցույց, Դիլիջան ազգային պարկ, Դիլիջան 2014թ.:
  7. 7,0 7,1 7,2 Զարմանալի էկոտուրիզմ․ Գոշ լիճը փորում են: Հետք.ամ
  8. Գոշի լիճը փրկվո՞ւմ է, թե՞ խաթարվում: Առավոտ.ամ
  9. Բարեկարգման աշխատանքների հետևանքով Գոշ լճի բնական միջավայրը խախտվել է: Հրապարակ.ամ
  10. Գոշ լճից բան չի մնացել. բնապահպան–ակտիվիստի ահազանգը: Արմենիասպուտնիկ.ամ
  11. 11,0 11,1 11,2 Դիլիջան ազգային պարկ, Ազգային պարկի տարածքում առկա պատմամշակութային և բնական հուշարձանները, Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարություն, Դիլիջան 2009թ.:
  12. 12,0 12,1 ՀԲՃ. Լուսանկարներից երևում է՝ Գոշի տարածքում ոչ միայն մաքրման աշխատանքներ էին: Պանարմենիան.նեթ
  13. Պարզ լիճ - Գոշ - Գոշի լիճ երթուղու նկարագրությունը «Armenian Geographic» նախագծի կայքում:

[[Կատեգորիա:Տավուշի մարզի լճեր]]