Պատմություն խմբագրել

Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991 թվականին, Հայաստանը, ինչպես մնացած նորանկախ ետ Խորհրդային հանրապետությունները սկսեցին բախվել տարատեսակ դժվարությունների: Հայաստանը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ, որոնցից ամենահրատապն էր ռեսուրսների անբավարարությունը, հատկապես՝ էներգետիկ: Խորհրդային միության տարիներին Հայաստանի էներգոմատակարարումը պլանավորված և կառուցված էր որպես ամբողջական անդրկովկասյան էլեկտրական ցանցի մի մաս: Խորհրդային Միության փլուզումից հետո, անհրաժեշտ ռեսուրսների ինքնամատակարարման անկարողության պատճառով, Հայաստանը հայտնվեց կրիտիկական իրավիճակում, որը հետագայում ժողովրդի կողմից անվանվեց «մութ ու ցուրտ տարիներ»:[1]

Վառելիքի մատակարարումը ջերմային և ատոմային կայանների համար ամբողջովին ապահովվում էր հարևան պետությունների կողմից, որոնք նույնպես ԽՍՀՄ անդամ էին: Բնական գազը ջերմայնի կայանի համար մատակարարվում էր Ռուսաստանից,խողովակաշարերի միջոցով, որոնք անցնում էին Ադրբեջանի տարածքով: Ատոմային էլեկտրակայանի վառելանյութը նույնպես ներկրվում էր Ռուսաստանից: Սակայն տարածքային հակամարտությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, կարևոր դեր էր խաղում Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չէր կարող օգնություն ստանալ Ռուսաստանից, Վրաստանի տարածքով: Միակ բաց նավահանգիստը՝ վրացական «Փոթի» նավահանգիստն էր, որը ֆիզիկապես չէր կարող ապահովել Հայաստանը բոլոր անհրաժեշտ իրերով: Հայաստանին մնում էր ամբողջությամբ ապավինել իր ՀԷԿ ռեսուրսներին, ծախսելով երկրի ամենաթանկ բնական պաշարները: Էլեկտրականությունը բնակարաններում մատակարարվում էր մոտ երկու ժամ օրեկան: Յուրաքանչյուր թաղամաս ուներ իր ժամանակացույցը:[2] Էլեկտրաէներգիայից և գազից բացի գոյություն ուներ ևս մեկ մեծ խնդիր: Մարդիկ ունեին հացի մեծ խնդիր: Ամբողջ երկիրը հացի կարիք ուներ: Մարդիկ ստիպված էին երկար ժամանակ սպասել հերթում, քանի որ հաց չկար , և երբեմն հերթը կարող էր ձգվել մի քանի օր: Հանրային տրանսպորտը հասանելի էր ընդամենը օրեկան մի քանի ժամ: Ազգային էներգետիկ անվտագության և ապահովվածության տեսանկյունից Հայաստանը ամբողջովին անպաշտպան էր:

 
Ծանրաբեռնված ավտոբուս 1990-ականներից

Իրավիճակը վատթարացավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրումից հետո՝ 1992 թվականին: Հայաստանը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Գազի մատակարարումը ամբողջովին կասեցվեց , քանի որ, ինչպես նշվեց, խողովակաշարերն անցնում էին Ադրբեջանով, իսկ Ադրբեջանը շարունակ դրանք ռմբակոծում էր: Մեծամորի Ատոմակայանը դադարեց աշխատանքները 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով: Հայաստանը ստիպված էր բավարարվել իր սեփական հիդրոէլեկտրակայանների կողմից ապահովված էներգիայով և Վրաստանից ներկրվող վառելիքով:

Ջրային ռեսուրսների և պաշարների շարունակական ծախսի և օգտագործման, ու, հատկապես Սևան-Հրազդան Կասկադի վրա հիմնվելու պատճառով Սևանա Լիճը՝ Հայսատանի ամենամեծ հիդրոէներգետիկ ռեսուրսը, մեծապես վնասվեց 1994-ին:

Էներգետիկ ճգնաժամը ավարտվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերագործարկումից հետո: Խողովակաշարերի ռմբակոծումը նույնպես դադրեցվեց, քանի որ այն այլևս չուներ այն ազդեցությունը ինչ առաջ և Հայաստանը կախված չէր Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի պաշարներից:[3]:

Պատճառները խմբագրել

Այս ճգնաժամի գլխավոր պատճառ դարձավ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Հայաստանը հայտնվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ստեղծված տնտեսական ճգնաժամի մեջ: Գազի մատակարարումը լիովին կանգնեցվեց, քանի որ ինչպես նշվեց խողովակաշարը անցնում էր Ադրբեջանի տարացքով: Հայաստանը ստիպված էր օգտվել միայն ՀԷՑ-երից և Վրաստանից ներկրվող գազից: Բնական գազը և նավթը կենսական նշանակություն ունեին հայկական էներգետիկ արդյունաբերության մեջ և ներկրվում էին Վրաստանից և Ադրբեջանից: Ղարաբաղյան պատերազմը ստիպեց Ադրբեջանին կանգնեցնել գազի և նավթի արտահանումը Հայաստան, իսկ գազի խողովակները, որոնք անցնում էին Վրաստանի տարածքով յուրաքանչյուր շաբաթ պայթեցվում էին Ադրբեջանի կողմից, այսպիսով Հայաստանը չուներ վառելիքի ոչ մի աղբյուր և էներգիա արտադրող ընկերությունները, որոնք աշխատում էին վառելիքի օգնությամբ ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը:

Երկրորդ պատճառն այն էր, որ Մեծամորի Ատոմակայանը կանգնեցված էր: 1998 թվականին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մեծամորի Ատոմակայանից 103 կիլոմետր հեռավորության վրա:Այնուամենայնիվ ՀԽՍՀ կառավարությունը կանգնեցրեց այն որոշ ռիսկերի պատճառով:

Այսպիսով 5 երկար տարիների ընթացքում Հայերը էներգիա էին ստանում միայն ՀԷՑ-երից և այլ աղբյուրներից: Բայց ստացված էներգիան բավարար էր միայն մեկ ժամվա համար:[4]

Վերագործարկումը խմբագրել

Ճգնաժամից հետո Հայաստանի էլէկտրականությունը էականորեն փոխվեց (1990-1995): Մեծամորի ատոմակայանի վերագործարկումը շտկեց իրավիճակը՝ վերջ դնելով ճգնաժամին։ Մարդիկ ունեին 24-ժամյա էլէկտրականություն։ Բացի դրանից,կառուցվեցին Հրազդանի ՋԷԿ-ը, Որոտանի կասկադը եւ Սեւան-Հրազդան Կասկադը, որոնք տրամադրում էին օրական կարիքներին համապատասխանող էլէկտրականություն: ՋԷԿ-երը էլէկտրականություն տրամադրում էին հիմնականում ձմռանը, քանի որ ձմռանը շատ ցուրտ էր Հայաստանում։

Չնայած նրան ճգնաժամայաին իրավիճակն անցյալում է, Հայաստանը կրկին հույս է դնում ներկրվող էնէրգիայի վրա, որը պատճառ դարձավ 1990-ականների ճգնաժամին։ Ամբողջ ներկրվող ռեսուրսները ներկրվում են Ռուսաստանից Վրաստանի տարածքով: Միայն քիչ քանակությամբ գազ ներկրվում է Իրանից:[5]

Հիմնական էլէկտրականության արտադրությունը 1995-ից հետո խմբագրել

Հայաստանի էլէկտրականությունը հասավ 3914ՄՎ հզորության 1995-ից հետո, սակայն հիմա գործում է միայն 2845ՄՎ (73%)։ Էլէկտրականությունը արտադրվում է հիմնականում 3 աղբյուրներից՝ ատոմային (34%), ջերմային (32%) եւ ՀԷԿ-երից. Ամեն տարի այս թիվը պարբերաբար աճում է, քանի որ կառուցվում են նոր էլէկտրակայաններ։ Գազով աշխատող տուրբինները աապահովում են Հայաստանի էլէկտրականության ¼-ը։ Այս տուրբինները տրամադրում են ոչ միայն հսկայական էլէկտրականություն այլ նաեւ շատ խնայող են, եւ նպաստել են էլէկտրականության գնի նվազմանը՝ դարձնելով 400 դրամից 160-170 դրամ 1ԿՎՏ/Ժ-ի դիմաց։ Բացի սրանցից Հայաստանում կառուցվեցին մի շարք փոքր կայաններ 50ՄՎ հզորությամբ։ Դրանցից մեկը Երեւանի ՋԷԿ-ն է, որը հիմնականում տրամադրում է էլէկտրականություն Նաիրիտի Քիմիական Գործարանի համար եւ մյուսը Վանաձորի ՋԷԿ-ը, որը ներկա պահին չի գործում բայց պլանավորվում է գործել միայն եթե Վանաձորի Քիմիական Գործարանը վերագործարկվի։ Մյուսը` Մեծամորի Ատոմակայանն է, որը արտադրում է մոտավորապես 440ՄՎ էլէկտրականություն, սակայն 2 բլոկներից գործում է միայն մեկը (2-րդ բլոկը):[6] Ամենամեծ էլէկտրականությունը արտադրում են ՀԷԿ-երը: Հայաստանում ամենամեծ ՀԷԿ-երը Սեւան-Հրազդանի եւ Որոտանի կասկադներն են, որոնք կարող են արտադրել մինչեւ 960ՄՎ էլէկտրականություն:[7][8] 1990-1995թ. Հայաստանի համար ծանր տարիներ էին, բայց ժողովուրդը կարողացավ գոյատեւել նման անտանելի պայմաններում:[9][10]

Հղումներ խմբագրել