HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)

Որոտանի կասկադը Հայաստանի հարավում, Որոտան գետի վերին և միջին հոսանքների հատվածում, միմյանց հաջորդող երեք հիդրոէներգետիկական կառույցների՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանի, Շամբի հիդրոէլեկտրակայանի և Տաթևի հիդրոէլեկտրակայանի համալիր։

Որոտանի կասկադ
Spandaryan HPP (2).JPG
Տեսակկասկադ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Կազմված է3
Շահագործման սկիզբ1989

ՏվյալներըԽմբագրել

 
Սպանդարյանի ՀԷԿ

Կասկադի գումարային հզորությունը 404,2 ՄՎտ է, էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը՝ 1,1 միլիարդ կՎտ·ժ։ Կասկադի ՀՀ հարավային շրջանների լեռնահանքային և պղնձամոլիբդենային արդյունաբերությունն ապահովում է էժան էլեկտրաէներգիայով, կատարում հայկական էներգահամակարգի հիմնական կարգավորիչի դերը, մեծացնում ոռոգվող հողատարածությունների ջրապահովվածությունը։ Որոտանի վերին հոսանքի գոգահովտում 277 միլիոն մ³ կարողության Սպանդարյանի կարգավորող ջրամբարն ապահովում է Որոտանի կասկադի հաջորդ աստիճանների աշխատանքը, որով և մեծանում է կասկադի ՀԷԿ-երի հզորությունը։

Արտաքին հղումներԽմբագրել