Android Oreo
Изображение логотипа
ՍտեղծողGoogle,
Open Handset Alliance
ԸնտանիքLinux
Վերջին տարբերակ8.0 (2017 թվականի օգոստոսի 21)
Փաթեթեների կառավարիչGoogle Play
Առկա էԲազմալեզու
Միջուկի տեսակՄոնոլիտային մոդիֆիկացված Linux միջուկ
ԻնտերֆեյսMaterial Design
Զարգացման կարգավիճակԱկտուալ
ՆախորդAndroid Nougat
ԿայքՊաշտոնական կայք

Android Oreo, Android բջջային օպերացիոն համակարգի 8-րդ տարբերակ, որը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 21-ին[1]։

Պատմություն խմբագրել

2017 թվականի մարտի 21-ին Google ընկերությունը հրատարակել է առաջին թողարկումը, որը մատչելի էր Nexus 5X-ի, Nexus 6P-ի, Nexus Player-ի, Pixel C-ի և Pixel սմարթֆոնի համար[2]։ Google-ը մշակողների համար կթողարկի ընդամենը 4 թողարկում։ Երկրորդը, որն այժմ բետա-տարբերակ է համարվում, թողարկվել է 2017 թվականի մայիսի 17-ին[3], լրացուցիչ են հայտնվել հունիսին և հուլիսին։ Վերջնական պաշտոնական թողարկումը կայացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին։

Նոր ֆունկցիաներ խմբագրել

  • Ծանուցումների նոր արտաքին տեսք՝ ծանուցումների կետեր (Notification dots)։
  • Ծանուցումների ալիքները հնարավորություն են տալիս կարգավորել տարբեր ծանուցումներ յուրաքանչյուր գործողության համար։ Օրինակ, սոցիալական ցաների հավանումները և բաժանորդագրումները կարող են ստանալ տարբեր ծանուցումներ և ձայներ։
  • Պատկերը՝ պատկերում (թույլ է տալիս խելախոսներում և պլանշետներում պատուհանային ռեժիմով տեսանյութեր դիտել։ Ռեժիմի ժամանակ կհայտնվի մի փոքր պատուհան, որը տեղակայված կլինի բոլոր հավելվածներից վեր։ Տվյալ կերպով կարելի է, օրինակ, YouTube-ի որևէ տեսանյութ դիտել և զուգահեռ աշխատել որևէ ուրիշ հավելվածով)։
  • Ֆոնային պրոցեսների, տեղակայման հետևման պրոցեսների և Wi-Fi-ի սքանի սահմանափակում։
  • Google Chrome դիտարկչի 57-րդ տարբերակում ավելացվել է մի տեխնոլոգիա, որը սահմանափակում է ոչ ակտիվ ներդիրների բեռնավորումը պրոցեսորի վրա։ Հետևաբար կմեծացվի ինքնավար աշխատանքի ժամանակը․ ֆոնային պրոցեսների գորժողությունների լրացուցիչ կսահմանափակվի՝ մարտկոցի լիցքի խնայման համար։
  • «Խելացի պահոց» ֆունկցիան թույլատրում է սարքից ավտոմատ ջնջել ավելի քան 90 օր առաջ սինխրոնիզացված տեսանյութերը և պատկերները[4]։
  • Դինամիկ պատկերակներ (նոր տարբերակում հավելվածները կարող են փոփոխել պատկերակները՝ առանց ամբողջ հավելվածի թարմացման։ Դա հավելվածներին թույլ կտա իկոնկաների միջոցով ցուցադրել նրանց կարգավիճակը)։ Պատկերակների բեյջերը թույլ կտան երկար հպման օգնությամբ գլխավոր էկրանից կամ մենյույից զննել հավելվածների ծանուցումները։
  • Նախկինում հաղորդվել է, որ Android 8.0-յում կավելանա Gboard Copy Less ֆունկցիան, որը կկանխագուշակի, երբ օգտատերը կփորձի գտնված օբյեկտի հասցեն ուղարկել այլ հավելվածում։ Հենց որ հավաքվի տեքստի այդ ֆրագմենտը նշող «it’s at»-ը, Gboard-ը կտա համապատասխան հուշումը։
  • Կոնտեքստով համապատասխան հավելվածների ավտոմատ ներդրում։ Օրինակ, էլեկտրոնային փոստի հաղորդագրության մեջ հանդիպած հեռախոսահամարը կկապնվի հեռախոսահամարի հավաքման պատտուհանի հետ, հասցեն կբացի քարտեզների հավելվածը, իսկ ամսաթիվը՝ օրացույցը։
  • Էկրանային ժեստերի ճանաչում, որոնք ցանկացած դրության ժամանակ բացում են համապատասխան հավելված։ Օրինակ, օրացույցը բացելու համար բավական կլինի մատով էկրանի վրա պատկերեն C տառը։
  • Գրանցման հավելվածներում բաժանորդային տվյալների ավտոլրացում (բրաուզերների ավտոլրացման նմանակ)։ Օգտատիրոջ տվյալները կսինխրոնիզացվեն Google-ի հաշվի հետ[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dave Burke (21 August 2017). «Introducing Android 8.0 Oreo» (անգլերեն). Google. Վերցված է 2017-10-07-ին.
  2. Michael Crider (2017-03-21). «Android O Developer Preview Supports Nexus 5X and 6P, Nexus Player, Pixel and Pixel XL, and Pixel C». Android Police (անգլերեն). Վերցված է 2017-06-14-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն)
  3. Dave Burke (2017-05-21). «What's New in Android: O Developer Preview 2 & More». Android Developers Blog (անգլերեն). Վերցված է 2017-06-14-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն)
  4. «Обзор Android 8.0 Oreo | AndroidLime» (ռուսերեն). androidlime.ru. Վերցված է 2017-09-14-ին.
  5. «Google представляет Android 8.0 Oreo: безопаснее, умнее, мощнее и приятнее» (ռուսերեն). Fan-Android.com. Վերցված է 2017-09-20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել