Մասնակից:Davitavetisyan89/Ավազարկղ

Դիվերտիկուլիտը, մասնավորապես հաստ աղու դիվերտիկուլիտը, աղեստամոքսային ուղու հիվանդություն է, որի ժամանակ դիվերտիկուլը (հաստ աղու պատի պարկանման արտափքում) ներգրավվում է բորբոքային պրոցեսի մեջ[1]: Ախտանշաններից է որովայնի ստորին հատվածներում սուր առաջացող ցավ, սակայց ցավը կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում[1]: ԱՄՆ-ում և Եվրոպայում ցավը տեղակայվում է հիմնականում որովայնի ձախ ստորին հատվածում (սիգմայաձև աղի), իսկ Ասիայում հիմնականում որովայնի աջ կողմում (վերել հաստ աղի)[2][3]: Կարող է առաջանալ սրտխառնոց և լուծ կամ փորկապություն[1]: Տենդը կամ կղանքում արյան առկայությունը վկայում է բարդությունների մասին[1]: Հնարավոր են կրկնակի գրոհներ[2]:

Դիվերտիկուլիտի առաջացման պատճառները անորոշ են[1]: Ռիսկի գործոններից են գիրությունը, մարզանքների բացակայությունը, ծխելը, ընտանեկան պատմությունում տվյալ հիվանդության առկայությունը և ՈՍՀԴ-ների (ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ) օգտագործումը[1][2]: Սննդաթելերով աղքատ սննդակարգի ռիսկը հիվանդության առաջացման պատճառագիտությունում պարզված չէ[2]: Հաստ աղու պատերին արտափքված պարկերի առկայությունը կոչվում է դիվերտիկուլյոզ[1]: Դիվերտիկուլյոզի բորբոքումը առաջանում է մոտ 10%-25%-ի մոտ կյանքի ընթացքում, որը բակտերիալ ինֆեկցիայի արդյունք է[2][4]: Հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է համակարչային տոմոգրաֆիայի օգնությամբ, սակայն լրացուցիչ արյան քննությունը, կոլոնոսկոպիան կամ իրրիգոգրաֆիան կարող են օգտակար լինել[1]: Տարբերակիչ ախտորոշումը ներառում է գրգռված աղու համախտանիշը[2]:

Կանխարգելիչ միջոցառումները ներառում են ռիսկի գործոնների վերացումը, ինչպիսիք են հավելյալ քաշը, ֆիզիկական պասսիվությունը և ծխելը[2]: Մեսալազինը և ռիֆաքսիմինը ցուցաբերել են դրական էֆեկտ դիվերտիկուլիտի գրոհների կանխարգելման հարցում[2]: Ընկուզեղենի և սերմերի ընդունումը այլևս հակացուցված չէ, քանի որ 18 տարվա հետազոտությունները չեն հաստատել դրանց ընդունման և դիվերտիկուլի բորբոքման միջև կապի առկայությունը[5][1]: Մեղմ դիվերտիկուլիտի դեպքում նշանակվում են ներքին ընդունման հակաբիոտիկներ և հեղուկ սննդակարգ[1]: Ծանր դեպքերում՝ ներերակային հակաբիոտիկներ, ստացիոնար հիվանդանոցային պայմաններ, որևիցե սնունդի ընդունման բացառում[1]: Պրոբիոտիկների ընդունում հստակեցված չէ[2]: Բարդությունները՝ թարախակույտ (աբսցես), խուղակ, հաստ աղու թափածակում (պերֆորացիա), պահանջում են վիրահատական միջամտություն[1]:

Դիվերտիկուլիտը առավել բնորոշ է Արևմտյան աշխարհին և բնորոշ չէ Աֆրիկային և Ասիային[1]: Արևմուտքում բնակչության 35%-ը ունեն դիվերտիկուլյոզ, մինչ դեռ Աֆրիկայի գյուղաբնակ շրջաններում նրանց թիվը չի գերազանցում 1%-ը[4], որոնցից ընդամենը 4-15%-ի մոտ դիվերտիկուլյոզը կարող է վերաժվել դիվերտիկուլիտի[6]: Հիվանդության հանդիպման հաճախականությունը տարիքկախյալ է, լինելով ավելի բնորոշ 50 տարին անց մարդկանց[1]: Բացի այդ աշխարհում այն դարձել է ավելի բնորոշ[2]: 2003-ին Եվրոպայում դիվերտիկուլիտի պատճառով գրանցվել է մոտավորապես 13,000[2]: Այն հանդիսանում է հաստ աղու ամենատարածված անատոմիական ախտահարումը[2]: ԱՄՆ-ում դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված ծախսերը 2013-ին կազմել են մոտավորապես 2.4 միլիարդ ԱՄՆ դոլար[2]:

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Դիվերտիկուլիտը արտահայտվում է ձախ զստափոսի (որովայնի ձախ ստորին հատված) հանկարծակի սկսվող ցավով[1]: Կարող է նաև լինել տենդ, սրտխառնոց, լուծ կամփորկապություն և կղանքում արյան առկայություն[1]:

Պատճառներ

խմբագրել

Դիվերտիկուլիտի առաջացման պատճառները անորոշ են, մոտավորապես 40% գենետիկական և 60% շրջակա միջավայրի գործոններից կախված[7]: Ռիսկային գորշոններից են զարկերակային գերճնշումը (հիպերտենզիա) և իմուն համակարգի ընկճումը (իմունոսուպրեսիա)[8]: Մեկ ուրիշ ռիսկի գործոն է ավելորդ քաշը[7]: Վիտամին D-ի պակասորդը ասոցացված է դիվերտիկուլիտի առաջացման բարձր ռիսկի հետ[9]:

Սննդակարգ

խմբագրել

Սննդաթելերի դերը դիվերտիկուլիտի զարգացման մեջ պարզաբանված չէ[7]: Հաճախ սննդաթելերով աղքան սննդակարգը սահմանվում է որպես ռիսկի գործոն, սակայն այս պնդման ապացույցները պարզ չեն[7]: Ընկուզեղենի և սերմերի օգտագործումից դիվերտիկուլյոզի բարդացումը սուր դիվերտիկուլիտի ապացուցված չէ[5][10]: Փաստացի ընկուզեղենի և հացակատիկի ընդունումը մեծահասակ տղամարդկանց մոտ կարող է կանխարգելել դիվերտիկուլիտի զարգացումը[10]:

Ախտաբանություն

խմբագրել

Աջակողմյան (վերել) հաստ աղու դիվերտիկուլները հիմնականում իսկակակն դիվերտիկուլներ են, նրանք պարունակում են հաստ աղու պատի բոլոր շերտերը[2]: Ձախակոմյան (վայրէջ) հաստ աղու դիվերտիկուլները իրենց հերթին կեղծ են՝ պարունակում են բոլոր շերտերը բացի մկանայինից[2]: Ապացուցված է, որ դիվերտիկուլիտը զարգանում հաստ աղում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով, օրինակ՝ չափից ավել ուժեղ կծկողունակություն[11]:

Ախտորոշում

խմբագրել
 
Diverticulitis in the left lower quadrant as seen on axial view by CT scan (abnormality is within circled area)
 
Diverticulitis on CT scan in coronal view
 
Diverticulitis showing acute purulent inflammation extending into the subserosal adipose tissue.

Վերոնշյալ գանգատներով մարդիկ զննվում են համակարգչային շերտագրումով(ՀՇ)[12]: Դիվերտիկուլիտի ախտորոշման հարցում ՀՇ-ն բավականին ճշգրիտ հետազոտություն է (98%): Հիվանդի վիճակի մասին հնարավորինս շատ տեղեկություն ստանալու նպատակով օրալ և ներերակային կոնտրաստավորումից հետո կատարվում են ամբողջ որովայնի և կոնքի համակարգչային բարակ կտրվածքներ (5մմ): Պատկերները ցույց են տալիս հաստ աղու պատի հաստացում, նրա շուրջ առկա բորբոքային պրոցեսով, որը տարածվում է աղին շրջապատող ճարպաբջջանք[13]: Սուր դիվերտիկուլիտ ախտորոշումը դրվում է միայն այդ շրջանում առկա դիվերտիկուլների դեպքում[14]: ՀՇ-ն բացի այդ կարող է ախտորոշել դիվերտիկուլիտի ավելի բարդացած դեպքերը, օրինակ՝ համատեղ թարախակույտի (աբսցես) առկայություն: Նրա օգնությամբ նույնիսկ կարելի է իրականացնել համակցված աբսցեսի դրենավորում, դրանով իսկ կանխարգելելով հիվանդին շտապ վիրահատական միջամտությունից:

Հաստ աղու բարիում-կոնտրաստային ռենտգեն հետազոտումը (իրրիգոգրաֆիա) և կոլոնոսկոպիան սուր դիվերտիկուլիտի ժամանակ հակացուցված են, աղու թափածակման բարձր ռիսկի պատճառով[15][16]:

Դասակարգում ըստ ծանրության աստիճանի

խմբագրել

Վերջերս հրատարակվել է ըստ ծանրության աստիճանի դասակարգման 4 աստիճան: Ամենավերջինը և ամենաընդունվածը հաջորդիվ[17]՝

  • 0 աստիճան-անախտանիշ դիվերտիկուլիտ
  • 1a աստիճան-չբարդացած դիվերտիկուլիտ
  • 1b աստիճան-ֆլեգմոնոզ դիվերտիկուլիտ
  • 2a աստիճան-քողարկված թափածակումով դիվերտիկուլիտ, թարախակույտի չափը չի գերազանցում 1սմ
  • 2b աստիճան-1սմ-ից մեծ աբսցեսով դիվերտիկուլիտ
  • 3a աստիճան-ախտանշաններով դիվերտիկուլիտ առանց բարդությունների
  • 3b աստիճան-կրկնվող դիվերտիկուլիտ առանց բարդությունների
  • 3c աստիճան-կրկնվող դիվերտիկուլիտ բարդություններով

Ճառագայթային հետազոտությունների միջոցով դիվերտիկուլիտի ծանրության աստիճանը որոշվում է Հինչիի դասակարգմամբ[18]:

Տարբերակիչ ախտորոշում

խմբագրել

Տարբերակիչ ախտորոշումը ներառում է հետևյալ հիվանդությունները՝ հաստ աղու քաղցկեղ, Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, իշեմիկ կոլիտ, գրգռված աղու համախտանիշ, ինչպես թաև բազմաթիվ ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ:

Բարդություններ

խմբագրել

Բարդացած դիվերտիկուլիտի ժամանակ ախտահարված դիվերտիկուլը կարող է թափածակվել, հետագայում առաջացնելով որովայնի խոռոչի բակտերիալ ախտահարում (պերիտոնիտ): Երբեմն բորբոքված դիվերտիկուլը կարող է առաջացնել հաստ աղու լուսանցքի նեղացում և անանցանելիություն: Որոշ դեպքերում ախտահարված մասը հարում է միզապարկին կամ որովայնի խոռոչի ուրիշ օրգաններին, առաջացնելով խուղակ՝ հաղորդակցվող կամրջակ հաստ աղու և տվյալ օրգանի միջև

Դիվերտիկուլիտի բարդություններն են՝

  • Աղիքային անանցանելիություն
  • Պերիտոնիտ
  • Աբսցեսներ
  • Խուղակ
  • Արյունահոսություն
  • Ստրիկտուրա

Բուժում

խմբագրել

Պարզ և չբարդացած դիվերտիկուլիտների մեծամասնությունը ենթարկվում է դեղորայքային բուժման:

Սննդակարգ

խմբագրել

Առաջ սահմանվում էր ցածր սննդաթելերով դիետա[19], համարելով, որ սննդաթելերի քիչ քանակը հաստ աղուն տալիս է հնարավորություն վերականգնվելու, սակայն 2011թ-ին հրապարակված հոդվածով ապացուցվեց հակառակը՝ դիետայում սննդաթելերի բարձր պարունակությունը կարող է կանխարգելել դիվերտիկուլյար հիվանդությունը[20]: Ըստ 2012թ-ին հրապարակված մեկ ուրիշ հոդվածի չկան բարձրակարգ հետազոտութուններ, սակայն որոշ ուսումնասիրություններ և ուղեցույցներ հավակնություն են տալիս սննդաթելերի բարձր պարունակությանը դիետայում դեղորայքային բուժման ընթացքում[21]: Բուժման մեջ ընդգրկված պրոբիոտիկների էֆեկտիվության փաստարկները ոչ ժխտվում, ոչ էլ հաստատվում են[22]:

Հակաբիոտիկներ

խմբագրել

Թեթև արտահայտված և չբարդացած դիվերտիկուլիտների ժամանակ հակաբիոտիկների կիրառումը հաստատվում է միայն «նոսր և ցածրորակ» փաստարկներով, առանց նրանց ընթացիկ օգտագործման ապացույցների[23][24]: Չնայած սրան, որոշ ուղեցույցներ խորհուրդ են տալիս հակաբիոտիկների օգտագործում:

Վիրահատություն

խմբագրել

Ցուցումներ

խմբագրել

Համակարգչային շերտագրումով հաստատված աբսցեսը, խուղակը կամ պերիտոնիտի զարգացումով աղու պատի պատռվածքը ցուցում է վիրահատական միջամտության[11]: Այս բարդությունները բավականին հազվադեպ են հանդիպում[11]: Աբսցեսի կամ խուղակի վիրահատությունը կատարվում է շտապ կամ պլանային կարգով: Պլանային վիրահատության ժամկետները որոշում են ըստ հիվանդության փուլի, հիվանդի տարիքի, նրա ընդհանուր առողջական վիճակի, ցավերի գրոհի և ուժգնության, և արդյոք ախտանշանները շարունակվում են սուր սկիզբ ունենալուց հետո: Հիմնականում պլանային վիրահատական միջամտություն նշանակվում է, երբ վիրահատության ռիսկերը չեն գերազանցում հիվանդության բարդության ռիսկերը: Պլանային վիրահատությունը նշանակվում է սուր դեպքից առնվազն վեց շաբաթ անց[25]: Շտապ վիրահատությունը ցուցված է աղիքային պատռվածքով պերիտոնիտների դեպքում[26]:

Տեխնիկա

խմբագրել

Առաջին վիրահատական տեխնիկան կազմված է մասնահատումից և առաջնային բերանակցման (անաստամոզ) ձևավորումից: Այս մեթոդը կիրառվում է լավ արյունամատակարարում ունեցող, առանց այտուցների և լարվածության աղու դեպքում: Հաստ աղու մոտակա(պրոքսիմալ) եզրը պետք է լինի ճկուն, առանց գերաճի և բորբոքման նշանների: Ստորին (հեռակա, դիստալ) եզրը պետք է հասնի ուղիղ աղու վերին երրորդականին, որտեղ թենիաները (հաստ աղու պատի երեք ժապավենաձև մկանային ձգվածքներ) միաձուլվում են: Ոչ բոլոր դիվերտիկուլ ունեցող հաստ աղու հատվածներն են ենթակա հեռացման, քանի որ վայրէջ և սիգմայաձև հաստ աղուն մոտ գտնվող դիվերտիկուլները ավելի քիչ են բարդություններ առաջացնում[27]:

Մոտեցում

խմբագրել

Դիվերտիկուլիտի վիրահատությունը կատարվում է հաստ աղու մասնահատմամբ և կոլոստոմայի ձևավորմամբ կամ առանց կոլոստոմայի: Երկու մեթոդն էլ հնարավոր է իրականացնել թե տրադիցիոն լապարատոմիայով, թե լապարասկոպիայով[28]: Աղու ավանդական մասնահատումը բաց վիրահատական մոտեցում է, որը կոչվում է կոլէկտոմիա: Կոլէկտոմիայի ժամանակ հիվանդը գտնվում է ընդհանուր անզգայացման տակ: Կոլէկտոմիա իրականացնող վիրաբույժը կատարում է ստորին միջին կամ էլ ստորին կողմնային թեք կտրվածք: Ախտահարված հատվածը հեռացվում է, ապա երկու առողջ եզրերը իրար են կարվում ձեռքով կամ հատուկ սարքի միջոցով: Կոլոստոմա դրվում է այն դեպքում, եթե անհրաժեշտ է աղին ազատել իր նորմալ գորժունեությունից, քանի դեռ այն լավանում է: Կոլոստոմա ձևավորելուց հաստ աղին կցվում է մաշկային բացվածքին և նրա պարունակությունը դատարկվում է հատուկ պարկի մեջ[29]:

Այնուամենայնիվ վիրաբույժների մեծամասնությունը նախընտրում է կոլէկտոմիայի լապարասկոպիկ մոտեցումը, քանի որ վերջինիս շնորհիվ վերքերի արագ լավացումը կարճացնում է ցավային համախտանիշի տևողությունը: Լապարասկոպիկ վիրահատությունը մինիմալ ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ որովայնի պատին կամ պորտին կատարվում են երեք կամ չորս փոքր կտրվածքներ: Որպես այլընտրանք, սուր առաջացած դիվերտիկուլիտների դեպքում լապարասկոպիկ սիգմյաձև աղու մասնահատումը չի ցուցաբերել առավելություններ բաց եղանակով սիգմայաձև աղու մասնահատման հանդեպ: Ավելին, լապարասկոպիկ լավաժը նույնքան ապահով է, որքան դիվերտիկուլիտի արդյունքում թափածակված հաստ աղու մաստահատումը և առաջացած պերիտոնիտը[30]:

Հնարքներ

խմբագրել

Հաստ աղու վիրահատությունները կատարվում են երեք հնարքների կիրառմամբ, որոնց բարդությունը տատանվում է կախված հաստ աղու հատվածից և հիվանդության բնույթից: Այդ հնարքներն են՝ հաստ աղու մոբիլիզացիա, կպումների անջատում և միջընդերքի հատում[31]: Հաստ աղու մասնահատումից հետո, նորմայում վիրաբույժը հաստ աղին առանձնացնում է լյարդի և բարակ աղու հետ կպումներից: Կպումներն անջատելուց հետո հաստ աղու միջընդերքը իր մեջ մտնող անոթներով կապվում և հատվում է: Առանձնացված հաստ աղու հատվածը հեռացվում է, եզրերը դրվում են հատուկ կարող սարքի մեջ, որը միաժամանակ նրանց հատում և կարում է միմյանց:

Հաստ աղու մասնահատում կոլոստոմայի ձևավորմամբ

խմբագրել

Եթե հաստ աղին ներգրավված է արտահայտված բորբոքման մեջ առաջնային մասնահատումը ռիսկային է, որպես տարբերակ մնում է կոլոստոմայի ձևավորումը: Այս վիրահատությունը կոչվում է Հարթմանի վիրահատություն, տեխնիկապես ավելի բարդ է և օգտագործվում է հիմնականում կյանքին սպառնացող դեպքերում: Կոլոստոմայի ձևավորմամբ հաստ աղու մասնահատումը ենթադրում է առաջին փուլով կոլոստոմայի ձևավորում, իսկ երկրորդ փուլով՝ աղու ամբողջականության վերականգնում: Կոլոպրոկտոլոգ-վիրաբույժը որովայնի պատին կտրվածք է բացում և այնտեղից դուրս հանում հաստ աղու եզրը (կոլոստոմայի ձևավորում), որը օգնում է ձերբազատվել ինֆեկցիայից և բորբոքումից, իսկ աղիքային պարունակությունը հավաքվում է հատուկ պարկի մեջ (калоприемник)[32]:

Դեպքերի մեծամասնությունում կոլոստոման ժամանակավոր է, սակայն հնարավոր է այն ընդմիշտ լինի, կախված դեպքի ծանրությունից[33]: Մի քանի ամիս անց կատարվում է ժամանակավոր կոլոստոմայի վերականգնում՝ մեծածավալ վիրահատություն, որի ժամանակ ստոմայի ծայրատը միացվում է ուղիղ աղու ծայրատին, վերականգնելով հաստ աղու նորմալ անատոմիան:

Համաճարակաբանություն

խմբագրել

Դիվերտիկուլիտով հիվանդանում են հիմնականում տարեցները: Արևմյան երկրներում դիվերտիկուլյար հիվանդությունը հիմնականում տեղակայվում է սիգմայաձև աղում (հիվանդների 95%-ի մոտ): Դիվերտիկուլյար հիվանդության տարածվածությունը 1920-ականներին 10%-ից դարձավ 1960-ականներին 35-50%: 85 տարեկանից բարձր մարդկանց 65%-ը ենթադրվում է, որ ունի դիվերտիկուլյար հիվանդության որևիցե մի արտահայտում: 40 տարեկանից ցածր մարդկանց 5%-ը ունեն դիվերտիկուլյար հիվանդություն:

Ձախակողմյան (վայրէջ և սիգմայաձև հաստ աղի) դիվերտիկուլյար հիվանդությունը առավել տարածված է Արևմուտքում, մինչ դեռ աջակողմյանը (կույր և վերել հաստ աղի) ավելի բնորոշ է Ասիային և Աֆրիկային[3]: Դիվերտիկուլյոզ ունեցող հիվանդների 4-15%-ն են հակված դիվերտիկուլիտի առաջացման[6]:

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Diverticular Disease». www.niddk.nih.gov. September 2013. Արխիվացված է օրիգինալից 13 June 2016-ին. Վերցված է 12 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Tursi, A (March 2016). «Diverticulosis today: unfashionable and still under-researched». Therapeutic Advances in Gastroenterology. 9 (2): 213–28. doi:10.1177/1756283x15621228. PMC 4749857. PMID 26929783.
  3. 3,0 3,1 Feldman, Mark (2010). Sleisenger & Fordtran's Gastrointestinal and liver disease pathophysiology, diagnosis, management (9th ed.). [S.l.]: MD Consult. էջ 2084. ISBN 9781437727678. Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases. Churchill Livingstone. 2014. էջ 986. ISBN 9781455748013. Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Young-Fadok, TM (October 2018). «Diverticulitis». New England Journal of Medicine. 379 (17): 1635–42. doi:10.1056/NEJMcp1800468. PMID 30354951.
  6. 6,0 6,1 Pemberton, John H (16 June 2016). «Colonic diverticulosis and diverticular disease: Epidemiology, risk factors, and pathogenesis». UpToDate. Արխիվացված է օրիգինալից 2017-03-14-ին. Վերցված է 13 March 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Templeton, AW; Strate, LL (August 2013). «Updates in diverticular disease». Current Gastroenterology Reports. 15 (8): 339. doi:10.1007/s11894-013-0339-z. PMC 3832741. PMID 24010157.
  8. Böhm, Stephan K. (29 April 2015). «Risk Factors for Diverticulosis, Diverticulitis, Diverticular Perforation, and Bleeding: A Plea for More Subtle History Taking». Viszeralmedizin. 31 (2): 84–94. doi:10.1159/000381867. PMC 4789955.
  9. Ferguson LR, Laing B, Marlow G, Bishop K (January 2016). «The role of vitamin D in reducing gastrointestinal disease risk and assessment of individual dietary intake needs: Focus on genetic and genomic technologies». Mol Nutr Food Res. 60 (1): 119–33. doi:10.1002/mnfr.201500243. PMID 26251177.
  10. 10,0 10,1 Weisberger, L; Jamieson, B (July 2009). «Clinical inquiries: How can you help prevent a recurrence of diverticulitis?». Journal of Family Practice. 58 (7): 381–2. PMID 19607778.
  11. 11,0 11,1 11,2 Morris, AM; Regenbogen, SE; Hardiman, KM; Hendren, S (Jan 15, 2014). «Sigmoid diverticulitis: a systematic review». JAMA. 311 (3): 287–97. doi:10.1001/jama.2013.282025. PMID 24430321.
  12. Lee, Kyoung Ho; Lee, Hye Seung; Park, Seong Ho; Bajpai, Vasundhara; Choi, Yoo Shin; Kang, Sung-Bum; Kim, Kil Joong; Kim, Young Hoon (2007). «Appendiceal Diverticulitis». Journal of Computer Assisted Tomography. 31 (5): 763–9. doi:10.1097/RCT.0b013e3180340991. PMID 17895789.
  13. «CT scan of diverticulitis». ClariPACS. 2017. Վերցված է 19 June 2017-ին.
  14. Horton, KM; Corl, FM; Fishman, EK (2000). «CT evaluation of the colon: inflammatory disease». Radiographics. 20 (2): 399–418. doi:10.1148/radiographics.20.2.g00mc15399. PMID 10715339.
  15. Sai, V. F.; Velayos, F; Neuhaus, J; Westphalen, A. C. (2012). «Colonoscopy after CT Diagnosis of Diverticulitis to Exclude Colon Cancer: A Systematic Literature Review». Radiology. 263 (2): 383–390. doi:10.1148/radiol.12111869. PMC 3329267. PMID 22517956.
  16. Tursi, A (2015). «The role of colonoscopy in managing diverticular disease of the colon» (PDF). Journal of Gastrointestinal and Liver Diseases. 24 (1): 85–93. doi:10.15403/jgld.2014.1121.tur. PMID 25822438. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-08-10-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Kruse, E; Leifeld, L (April 2015). «Prevention and Conservative Therapy of Diverticular Disease». Viszeralmedizin. 31 (2): 103–6. doi:10.1159/000377651. PMC 4789966. PMID 26989379.
  18. Klarenbeek, B. R.; De Korte, N; Van Der Peet, D. L.; Cuesta, M. A. (2011). «Review of current classifications for diverticular disease and a translation into clinical practice». International Journal of Colorectal Disease. 27 (2): 207–214. doi:10.1007/s00384-011-1314-5. PMC 3267934. PMID 21928041.
  19. Spirt, Mitchell (2010). «Complicated Intra-abdominal Infections: A Focus on Appendicitis and Diverticulitis». Postgraduate Medicine. 122 (1): 39–51. doi:10.3810/pgm.2010.01.2098. PMID 20107288.
  20. Tarleton, S; DiBaise, JK (April 2011). «Low-residue diet in diverticular disease: putting an end to a myth». Nutrition in Clinical Practice. 26 (2): 137–42. doi:10.1177/0884533611399774. PMID 21447765.
  21. Ünlü, C; Daniels, L; Vrouenraets, BC; Boermeester, MA (April 2012). «A systematic review of high-fibre dietary therapy in diverticular disease». International Journal of Colorectal Disease. 27 (4): 419–27. doi:10.1007/s00384-011-1308-3. PMC 3308000. PMID 21922199.
  22. Lahner, E; Bellisario, C; Hassan, C; Zullo, A; Esposito, G; Annibale, B (March 2016). «Probiotics in the Treatment of Diverticular Disease. A Systematic Review». Journal of Gastrointestinal and Liver Diseases. 25 (1): 79–86. doi:10.15403/jgld.2014.1121.251.srw. PMID 27014757.
  23. de Korte N, Unlü C, Boermeester MA, Cuesta MA, Vrouenreats BC, Stockmann HB (June 2011). «Use of antibiotics in uncomplicated diverticulitis». Br J Surg. 98 (6): 761–7. doi:10.1002/bjs.7376. PMID 21523694.
  24. Kruse, E; Leifeld, L (April 2015). «Prevention and Conservative Therapy of Diverticular Disease». Viszeralmedizin. 31 (2): 103–6. doi:10.1159/000377651. PMC 4789966. PMID 26989379.
  25. Merck, Sharpe & Dohme. "Diverticulitis treatments" Արխիվացված 2010-03-06 Wayback Machine 2010-02-23.
  26. What's the diverticulitis surgery? Արխիվացված 2010-02-27 Wayback Machine Digestive Disorders portal. Retrieved on 2010-02-23
  27. Diverticulitis: Treatment & Medication Արխիվացված 2010-03-16 Wayback Machine eMedicine. 2010-02-23
  28. Diverticulitis Surgery Արխիվացված 2010-02-12 Wayback Machine 2010-02-23
  29. Gupta, Aditya K.; Chaudhry, Maria; Elewski, Boni (2003). «Tinea corporis, tinea cruris, tinea nigra, and piedra». Dermatologic Clinics. 21 (3): 395–400, v. doi:10.1016/S0733-8635(03)00031-7. PMID 12956194.
  30. Ahmed, Ali Mahmoud; Mohammed, Abdelrahman Tarek; Mattar, Omar Mohamed; Mohamed, Esraa Mowafy; Faraag, Esraa Abdelmon'em; AlSafadi, Ammar Mohammed; Hirayama, Kenji; Huy, Nguyen Tien (1 July 2018). «Surgical treatment of diverticulitis and its complications: A systematic review and meta-analysis of randomized control trials». The Surgeon. 20. doi:10.1016/j.surge.2018.03.011.
  31. Bowel resection procedure Արխիվացված 2010-01-29 Wayback Machine Encyclopedia of surgery. Retrieved on 2010-02-23
  32. Diverticulitis treatments and drugs Արխիվացված 2010-02-12 Wayback Machine Mayo Clinic. 2010-02-23
  33. Vermeulen J, Coene PP, Van Hout NM, van der Harst E, Gosselink MP, Mannaerts GH, Weidema WF, Lange JF (July 2009). «Restoration of bowel continuity after surgery for acute perforated diverticulitis: should Hartmann's procedure be considered a one-stage procedure?». Colorectal Disease. 11 (6): 619–24. doi:10.1111/j.1463-1318.2008.01667.x. PMID 18727727.
խմբագրել

Կաղապար:Medical condition classification and resources

Կաղապար:Gastroenterology