Միջընդերք, (անգլ.՝mesenterium), ընդերքի ներորովայնամզային օրգանները որովայնի խոռոչի ետին պատին միացնող կապան։ Կազմված է ընդերային որովայնամզի զույգ թերթիկներից։ Միջընդերքի ետին եզրը ամրացած է որովայնի պատին և կոչվում է արմատ, իսկ առաջայինը ազատ գրկում է համապատասխան աղիքը։ Երկու թերթիկների միջև գտնվում են տվյալ օրգանի արյան, ավշային անոթները, նյարդերն ու ավշահանգույցները։ Միջընդերքով օժտված են՝ բարակ աղիքները, կույր աղիքը, որդանման ելունը, միջաձիգ ու սիգմայաձև խթաղիքը, ուղիղ աղիքի վերին 1/3-ը։

Միջընդերք
Volvulus mesenterialis.jpg
Տեսակօրգան և բժշկական եզրույթ
Ենթադասorgan component?[1]
Մասն էserous membrane?
MeSHA01.047.025.600.451
Foundational Model of Anatomy7144[1]
Terminologia Anatomica 98A10.1.02.007
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան
Mesentery Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 588 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 https://bioportal.bioontology.org/ontologies/FMA/?p=classes&conceptid=http%3A%2F%2Fpurl.org%2Fsig%2Font%2Ffma%2Ffma7144&jump_to_nav=true
  2. http://www.bartleby.com/107/46.html