1. Կարգ - Վարդածաղկավորներ, ընտանիք - Վարդազգիներ, ցեղ - Մասրենի, տեսակ - Մասրենի վրացական Հայաստանի դենդրոֆլորա, հատոր 1, էջ 403

Մասնակից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի վրացական
Լատիներեն անվանում
Rosa iberica


Մասրենի վրացական (լատին․՝ Rosa iberica Stev.), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 0,5 —1,5 մ բարձրությամբ, երբեմն աճում է գետնատարած: Փշերը բավականին խոշոր են, ծռմռված կամ կեռիկանման: Տերևիկները 5—7 (հազվադեպ 9) հատ են, կլորավուն կամ ձվաձև, հիմքում սեղմված կամ կլորավուն, սուր սղոցաատամնաեզր: Ծաղիկները սովորաբար միայնակ են, հազվադեպ 2—3-ական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն: Բաժակաթերթիկները հասունացած հիպանթիումի վրա չռված են, գագաթում բլթակավոր, գծանման, պտղաբերման ժամանակ թափվում են: Հասուն հիպանթիումը ձվաձև է կամ գնդաձև, հարթ կամ թեթևակի խոզանով ծածկված:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Փոքր Ասիայում, Թուրքիայում: Հայաստանում հանդիպում է Ապարանում, Արարատյան դաշտում, Զանգեզուրում, ստորինից մինչև վերին լեռնային գոտում, 900—2000 մետր բարձրություններում, քարքարոտ լանջերում:

Կիրառություն խմբագրել

Արժեքավոր պատվաստակալ է: Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները՝ 1 —32:

Ծանոթագրություններ խմբագրել