Մասնակից:AshYegh/ԱվազարկղՇերվուդ Վոշբըրն

Շերվուդ Վոշբըրն Շերվուդ Լարընդ Վոշբըրն, (1911 նոյեմբերի 26 - 2000 ապրիլի 16), մականունը՝ «Շերրի», ամերիկյան ֆիզիկական մարդաբան և ռահվիրա էր պրիմատոլոգիայի բնագավառում: Բացահայտել է բնական միջավայրում պրիմատների ուսումնասիրությունը: Նրա հետազոտությունն ու ազդեցությունը պրիմատների վարքագծի և մարդու ծագման համեմատական վերլուծության տեսություններում մարդու էվոլյուցիայի բնագավառում ուսումնասիրության նոր ընթացքի հիմք են հանդիսացել:

Կենսագրություն խմբագրել

Նա ծնվել և մեծացել է Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում, տեղի Եպիսկոպոսական աստվածաբանական դպրոցի դեկան Հենրի Բրեդֆորդ Վոշբըրն Ավագի և Էդիթ Բաքինգհեմ Հոլլի ընտանիքում: Նա Հենրի Բրեդֆորդ Վոշբըրնի կրտսեր եղբայրն էր: Պատանեկության տարիներին Վոշբըրնին շատ էր հետաքրքրում բնության պատմության բնագավառը և դպրոցական արձակուրդների ընթացքում աշխատում էր Հարվարդի Համեմատական կենդանաբանության թանգարանում ցուցանմուշների և հավաքածուների հետ:

Վոշբըրնը 1935 թվականին Սամմա քում լոուդիով՝ բարձրագույն պատվով ավարտել է Հարվարդի համալսարանը մարդաբանության բակալավրի աստիճանով, որին 1940 թվականին հետևել է փիլիսոփայության դոկտորի աստիճանը: Միառժամանակ Վոշբըրնը նպատակադրել էր կենդանաբանության դոկտորանտուրան իսկ ավարտական դպրոցի առաջին տարում Ասիական պրիմատների արշավախմբի հետ Հարավային Ասիայում աշխատել է որպես օգնական: Նրա՝ որպես շրջանավարտ ուսանողի աշխատանքը համեմատական անատոմիայում, համեմատական հոգեբանությունում, կենդանիների տեղաշարժման մեխանիկայի և պալեոնտոլոգիայի մեջ, նպաստել է նրա մոտ էվոլյուցիոն ծագման ուսումնասիրության ուղղությամբ բազմաառարկայական հեռանկարի ձևավորմանը: Վոշբըրնն ամուսնացել է Հենրիետտա Փիզի հետ 1938 թվականին, ունեցել են երկու զավակ՝ Շերվուդ «Թաքը» և Սթենը: Այնուհետև նրանք բնակվել են Նյու Յորքում, Չիկագոյում, Իլինոյսում և Կալիֆոռնիայում՝ Բերկլիում, որտեղ Շերվուդը զբաղեցրել է համալսարանական պաշտոններ: Վոշբըրնը մահացել է 2000 թվականին Բերկլիում, 88 տարեկան հասակում:

Հարվարդ խմբագրել

Վոշբըրնն ընդգրկվել է Հարվարդի շրջանավարտների ծրագրում կենդանաբանության դոկտորանտուրայի նպատակադրմամբ: Նրա հետաքրքրությունը փոխվել է դեպի մարդաբանություն այն բանից հետո, երբ նրան դրդել են մասնակցելու տվյալ թեմայի վերաբերյալ ներածական սեմինարին, որը վարում էր նրա սկսնակ խորհրդական և ընտանիքի մտերիմ ընկեր Ալֆրեդ Թազըրը: Գտնելով հնագիտության, ծեսերի և մարդու էվոլյուցիան խթանելու համադրումը, նա ընդգրկվել է Էռնեստ Հյութընի գլխավորած ֆիզիկական մարդաբանության ծրագրում, կարողանալով ներառել համեմատական անատոմիայի և պալեոնտոլոգիայի կենդանաբանական իր հետազոտությունը մարդկային էվոլյուցիայի ուսումնասիրման իր մոտեցման մեջ: Հարվարդի ֆիզիկական մարդաբանության ծրագրի դոկտորանտները չեն սահմանափակվել մարդաբանության ֆակուլտետով անհրաժեշտ պատրաստություն ապահովելու համար, ինչը Վոշբըրնը համարել է բախտորոշ, քանի որ փորձը նրան օժտել է խորը գնահատանքով առ այն, թե որքան ավելին կարելի է սովորել, երբ վերլուծության մեջ բազմառարկայական ջանք է կիրառվում:

Դոկտորանտուրայում ուսանելիս Վոշբըրնը ստացել դաշտային աշխատանքով զբաղվելու առաջին հնարավորությունը: Նա ծառայել է կենդանաբան Հարոլդ Ջեյ Քուլիջին որպես օգնական 1935–1936 թվականների Ասիական պրիմատների արշավախմբում: Մալայզիայում նա օգնել է հավաքել կոլոբուս և մակակա կապիկների և օրանգուտանի տարբեր տեսակների նմուշներ: Շրի Լանկայում և Թաիլանդում նա հավաքել է նաև լարի գիբոնի նմուշներ և դիտարկել նրանց վարքը բնական միջավայրում: Վերադառնալով Հարվարդ, հավաքածուի վրա այս աշխատանքը երբեմն նա շարունակել է Գեբրիել Լասկերի աջակցությամբ: Վոշբըրնը հետագայում գնահատել է Լասկերի և իր միջև ընթացող քննարկումների այս ժամանակահատվածը (1938 թվական) իբրև մարդու փոփոխությունների վերաբերյալ նրա տեսակետների ձևավորող: Վոշբըրնի համար մարդկային փոփոխականությունը պետք է հասկանալ բնակչության գենետիկայի առումով և ոչ թե ըստ ռասայական և բաղկացուցիչ տիպաբանության պայմանների, ինչպես բնութագրում էր նրա դոկտորական խորհրդատու Հյութընը[Ն 1][Ն 2]:

Նրա դոկտորական թեզը չափահաս մակակների և լանգուրների կմախքների համամասնությունների չափիչ գնահատման վերաբերյալ էր, շնորհվել էր 1940 թվականին և Հարվարդի մարդաբանության ֆակուլտետում ոչ-մարդանման պրիմատների ուսումնասիրության համար առաջինն էր[Ն 3]:

Կարիերա խմբագրել

Ավարտելով Հարվարդը, Վոշբըընն ութ տարի պաշտոնավարել է որպես անատոմիայի դոցենտ Կոլումբիայի համալսարանական բժիշկների և վիրաբույժների քոլեջում: 1947–1958 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր, որոշ ժամանակ աշխատելով որպես ամբիոնի վարիչ: Նա տեղափոխվել է Չիկագոյի համալսարանից Բերկլի՝ Կալիֆոռնիա նահանգում, որտեղ դասախոսել է մինչև 1979 թվականին իր կենսաթոշակի անցնելը: 1975 թվականին համալսարանը նրան ընտրել է Համալսարանի պրոֆեսոր հանձնաժողովում՝ 35 նման նշանակումներից, որը տրվել էր 1960 թվականին պաշտոնի ստեղծման պահից ի վեր[Ն 4]:

Տպագրված աշխատանքներ խմբագրել

  • Վաղ մարդկանց սոցիալական կյանքը, Նյու Յորք, Վայքինգ հիմնադրամ, 1961
  • Ուսուցչի էվոլյուցիան Մարդաբանության տարեկան գրախոսություն: 1983.
  • "Մարդու էվոլյուցիան", Սայընթիֆիք ըմերիքըն վի239 էն3 փի194–208 1978 սեպտեմբեր
  • Մարդկային էվոլյուցիա. Կենսահասարակական հեռանկարներ, Էլիզըբեթ Մքքաունի խմբագրությամբ, Մենլո Փարք, Քալիֆոռնիա. Բենջըմին/Քամմինգզ հրատ. Քօ. 1978
  • Կապկից մարդ. Մարդու էվոլյուցիայի ուսումնասիրություն, Բասթըն. Լիթը, Բրաուն: 1973.

Նշումներ խմբագրել

  1. Հովելլ2004
  2. Թութըլ2000
  3. Հովելլ2004
  4. Համալսարանական դասախոսություններ, Կալիֆոռնիայի համալսարան

Ծանոթագրություններ խմբագրել

  • Howell, F. Clark (2004). «Sherwood Larned Washburn». Biographical Memoirs of the National Academy of Sciences. 84: 348–366. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • «Sherwood Washburn — Famed Anthropologist». San Francisco Chronicle. 20 April 2000. էջ C5.
  • Saxon, Wolfgang (19 April 2000). «Sherwood Washburn, Pioneer in Primate Studies, Dies at 88». The New York Times. {{cite news}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Tuttle, Russell H. (December 2000). «Sherwood Larned Washburn (1911–2000)» (PDF). American Anthropologist. 102 (4): 865–869. doi:10.1525/aa.2000.102.4.865. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Redman, Samuel J. (2016). Bone Rooms: From Scientific Racism to Human Prehistory in Museums. Harvard University Press. ISBN 978-0-674-66041-0. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել